Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը կա­րող են դա­դա­րել, երբ ռազ­մի դաշ­տում հայ­կա­կան կող­մի քայ­լե­րը կս­տի­պեն թշ­նա­մուն գնալ բա­նակ­ցու­թ­յուն­նե­րի»

«Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը կա­րող են դա­դա­րել, երբ ռազ­մի դաշ­տում հայ­կա­կան կող­մի քայ­լե­րը կս­տի­պեն թշ­նա­մուն գնալ բա­նակ­ցու­թ­յուն­նե­րի»
06.11.2020 | 10:03

Թեև ա­ռաջ­նագ­ծում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ակ­տի­վու­թյու­նը նվա­զել է, բայց Ար­ցա­խի քա­ղաք­նե­րի հրե­տա­կո­ծու­մը շա­րու­նակ­վում է գրե­թե նույն ուժգ­նու­թյամբ։ Ար­ցախն ի­րե­նը հա­մա­րող Ադր­բե­ջանն անխ­նա ոչն­չաց­նում է ա­մեն ինչ` մշա­կու­թա­յին օ­ջախ­ներ, հի­վան­դա­նոց­ներ, ե­կե­ղե­ցի, չի խնա­յում ան­գամ բնու­թյու­նը, ար­գել­ված զեն­քով ոչն­չաց­նում է ան­տառ­նե­րը։ Հնա­րա­վո՞ր է այս­պի­սի վայ­րա­գու­թյուն ա­նել մի տա­րած­քում, ո­րը քոնն ես հա­մա­րում, թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մը հենց այս քայ­լե­րով է ա­պա­ցու­ցում, որ Ար­ցա­խը հայ­կա­կան հող է ու հայ մար­դու հայ­րե­նիք։ Քա­ղա­քա­գետ Ա­ԼԵՔ­ՍԱՆԴՐ ՄԱՐ­ԿԱ­ՐՈ­ՎԻ հետ զրույ­ցի թե­ման մե­րօ­րյա պա­տե­րազմն է։

-Ին­չու՞ է թշ­նա­մին փո­խել մար­տա­վա­րու­թյու­նը՝ թու­լաց­նել մար­տերն ա­ռաջ­նագ­ծում`քա­ղաք­նե­րը մշ­տա­կան հրե­տա­կոծ­ման տակ պա­հե­լով։
-Ռազ­մա­կան տե­սան­կյու­նից հար­ցը կթող­նեմ մաս­նա­գետ­նե­րին, իսկ դի­վա­նա­գի­տա­կան ա­ռու­մով պետք է փաս­տել, որ Ադր­բե­ջանն ա­մեն ինչ ա­նում է, որ­պես­զի նվա­զա­գույ­նի հասց­նի խա­ղաղ բնակ­չու­թյան և ռազ­մա­կան ու­ժե­րի ներ­կա­յու­թյունն Ար­ցա­խում։ Նրանք փոր­ձում են հաս­նել այն բա­նին, ին­չի մա­սին վեր­ջին տա­րի­նե­րին մշ­տա­պես հայ­տա­րա­րել են՝ Ար­ցա­խը նե­րա­ռել Ադր­բե­ջա­նի կազ­մում։ Քա­նի որ ոչ բլիցկ­րի­գը ստաց­վեց, ոչ էլ մեծ ա­ռա­ջըն­թաց ու­նեն այս պա­տե­րազ­մում, գոր­ծի են դնում նաև դի­վա­նա­գի­տա­կան հնարք­նե­րը՝ հայ­տա­րա­րե­լով, թե կգ­նան բա­նակ­ցու­թյուն­նե­րի հայ­կա­կան կող­մի հետ, բայց Հա­յաս­տա­նը պետք է Ար­ցախն ա­զա­տի իր ռազ­մա­կան ներ­կա­յու­թյու­նից։ Այ­սինքն, այն, ին­չը նրանց չի հա­ջող­վում ռազ­մա­կան ճա­նա­պար­հով, փոր­ձում են ստա­նալ դի­վա­նա­գի­տու­թյամբ՝ ձևաց­նե­լով, թե պատ­րաստ են գնա­լու բա­նակ­ցու­թյուն­նե­րի։ Ակն­հայտ է, որ հա­րա­վում, լանդ­շաֆ­տի փո­փո­խու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված, նրանք ար­դեն չեն կա­րո­ղա­նում ա­ռա­ջըն­թաց ու­նե­նալ և զգա­լի կո­րուստ­ներ են ար­ձա­նագ­րում։ Սրա­նով է պայ­մա­նա­վոր­ված նաև, որ գոր­ծի են դր­վում հիմ­նա­կա­նում դի­վեր­սիոն խմ­բեր՝ միա­ժա­մա­նակ թի­րա­խա­վո­րե­լով խա­ղաղ բնակ­չու­թյա­նը, քա­ղաք­նե­րը։
-Ադր­բե­ջա­նի դի­վա­նա­գի­տա­կան հիմ­նա­կան ու­ղերձն աշ­խար­հին այն է, թե պատ­րաստ են ա­պա­հո­վե­լու ար­ցախ­ցի­նե­րի անվ­տան­գու­թյունն ի­րենց վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո։ Այ­սու­հետ աշ­խար­հը կհաս­կա­նա՞, որ այդ թեզն ան­գամ գո­յու­թյան ի­րա­վունք չպետք է ու­նե­նա, քա­նի որ քա­ղաք­ներն այս­պես ա­վե­րող, հա­յե­րին գլ­խա­տող պե­տու­թյան հետ խա­ղաղ գո­յակ­ցել ոչ միայն հնա­րա­վոր չէ, այլև լուրջ սպառ­նա­լիք է ար­ցախ­ցու կյան­քին։
-Ար­ցա­խա­հա­յու­թյա­նը ո՛չ սրա­նից ա­ռաջ, ո՛չ էլ սրա­նից հե­տո հնա­րա­վոր չէ հա­մո­զել, թե կա­րե­լի է ադր­բե­ջան­ցու հետ անվ­տանգ կողք կող­քի ապ­րել։ Այն փաս­տը, որ ար­ցա­խա­հա­յու­թյու­նը հռ­չա­կել է իր ան­կա­խու­թյու­նը, ու ԱՀ-ն որ­պես պե­տու­թյուն կա­յա­ցել է, ա­պա­ցու­ցում է, որ Ար­ցա­խը նման հե­ռան­կարն իր հա­մար ընդ­միշտ փակ­ված է հա­մա­րում։ Ադր­բե­ջա­նին պետք է տա­րածք` ա­ռանց բնակ­չու­թյան։ Ե­թե ան­գամ պատ­մու­թյան խոր­քե­րը չգ­նանք, քիչ չեն ա­պա­ցույց­նե­րը, թե հա­յե­րի հան­դեպ ինչ հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ են ի­րա­գործ­վել ադր­բե­ջան­ցի­նե­րի ձեռ­քով։ Սա­ֆա­րովն էլ ևս մեկ ա­պա­ցույց, թե ով է Ադր­բե­ջա­նում հա­մար­վում հե­րոս։ Իսկ մեր պատ­կե­րա­ցում­նե­րը հե­րո­սի մա­սին շատ տար­բեր են։ Ինչ վե­րա­բե­րում է ար­տա­քին լսա­րա­նին, մեր խն­դիրն է, որ նրանց հս­տակ ու­ղերձ­ներ հղենք, որ Ար­ցախն ար­դեն ինք­նո­րոշ­վել է։ Ե­թե ար­ցա­խա­հա­յու­թյունն ու­զե­նար ի­րեն տես­նել Ադր­բե­ջա­նի կազ­մում, հօ­գուտ այդ­պի­սի տար­բե­րա­կի կք­վեար­կեր, բայց ար­ցախ­ցի­նե­րի 99,9 տո­կո­սը քվեար­կել է ան­կա­խու­թյան օգ­տին։ Իսկ սեպ­տեմ­բե­րի 27-ից սկ­սած ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րով Ադր­բե­ջա­նը ցույց է տա­լիս, որ ի­րենց նպա­տակն է նաև ոչն­չաց­նել խա­ղաղ բնակ­չու­թյա­նը, ա­վե­րել կր­թա­կան օ­ջախ­նե­րը։ Այ­սօր շուրջ 33 հա­զար ա­շա­կերտ և ու­սա­նող ի վի­ճա­կի չէ հա­ճա­խե­լու Ար­ցա­խի կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­ներ, այ­սինքն, Ադր­բե­ջա­նը նրանց զր­կել է նաև կր­թու­թյան ի­րա­վուն­քից։ Ադր­բե­ջա­նը ռմ­բա­կո­ծում է հի­վան­դա­նոց­ներ, մշա­կու­թա­յին օ­ջախ­ներ, ե­կե­ղե­ցի­ներ, մզ­կիթ­ներ, ո­րոնք նաև իս­լա­մա­կան աշ­խար­հի հարս­տու­թյունն են, և այս քայ­լե­րը ցույց են տա­լիս, որ հու­մա­նի­տար ո­լոր­տում այս եր­կի­րը բա­ցար­ձակ չու­նի այն­պի­սի նկա­րա­գիր, ո­րը թույլ կտա ա­սել, որ նրանց հետ հնա­րա­վոր է հա­մա­տեղ ապ­րել։
Ի դեպ, ե­թե մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը կար­ծում է, թե այս­պի­սի ան­մարդ­կա­յին, ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն այ­սօր ի­րե­նից հե­ռու են, պի­տի հաս­կա­նա, որ վաղն ան­խու­սա­փե­լիո­րեն նույ­նը կա­րող է իր հետ տե­ղի ու­նե­նալ։ Ա­հա­բեկ­չու­թյու­նը սահ­ման­ներ չի ճա­նա­չում, իսկ այ­սօր Ադր­բե­ջանն ա­հա­բեկ­չա­կան պե­տու­թյուն է։
-Ի՞ն­չը կա­րող է ստի­պել Ադր­բե­ջա­նին դա­դա­րեց­նե­լու ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և վե­րա­դառ­նա­լու բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ։
-Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մա­պա­տաս­խան ա­վար­տը։
-Ինչ­պի­սի՞ ա­վարտ։
-Պա­տե­րազ­մի ըն­թաց­քը ցույց կտա, ա­սել է՝ նրանք նա­խա­պես գծ­ված սցե­նա­րին չեն հաս­նի, իսկ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կըն­թա­նան 1993-94 թթ. տրա­մա­բա­նու­թյամբ, երբ Ադր­բե­ջանն ինքն էր խնդ­րում գնալ խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­նե­րի։ Այդ տա­րի­նե­րին Ադր­բե­ջա­նը հեր­թով կորց­նում էր տար­բեր շր­ջան­ներ և նա­հան­ջում, ի­րա­վի­ճակն ար­դեն ան­վե­րահս­կե­լի էր դառ­նում ադր­բե­ջան­ցի­նե­րի հա­մար։ Այս ըն­թաց­քում տե­սանք, որ ՄԽ հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի հրա­դա­դա­րի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, ան­գամ հու­մա­նի­տար գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, չպահ­պան­վե­ցին։ Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կա­րող են դա­դա­րել հայ­կա­կան կող­մի հա­մա­պա­տաս­խան քայ­լե­րի դեպ­քում, ո­րոնք կս­տի­պեն թշ­նա­մուն գնալ բա­նակ­ցու­թյուն­նե­րի։ Մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը, գոր­ծի դնե­լով իր զի­նա­նո­ցը, չկա­րո­ղա­ցավ խա­ղա­ղու­թյուն պար­տադ­րել Ադր­բե­ջա­նին, հի­մա հնա­րա­վոր է տն­տե­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րով և այլ քայ­լե­րով ի­րա­վի­ճակ փո­խել։ Սա­կայն խն­դի­րը հիմ­նա­վո­րա­պես լուծ­վե­լու է ա­ռաջ­նագ­ծում, ռազ­մի դաշ­տում, ո­րից կախ­ված է ոչ միայն ներ­կան, այլև բա­նակ­ցու­թյուն­նե­րի ա­պա­գա ըն­թաց­քը։


Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 10382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ