Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պաս­տա­ռը կա, կա­ռույ­ցը չկա

Պաս­տա­ռը կա, կա­ռույ­ցը չկա
06.11.2020 | 10:34

Պե­տա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի, ՏԻՄ-ե­րի ո­րոշ աշ­խա­տանք­նե­րի թե­րա­ցում­նե­րը կամ տա­պա­լու­մը բա­ցար­ձա­կա­պես կապ չու­նեն հա­մա­վա­րա­կի կամ պա­տե­րազ­մի հետ, ո­րով­հետև դրանք մինչ այդ էլ ան­տես­ված էին։ Այ­սօր մայ­րա­քա­ղա­քում ա­մեն քայ­լա­փո­խի կա­րող ես հան­դի­պել այս­պի­սի պաս­տառ­նե­րի, ո­րոնք ար­դեն, այս­պես ա­սած, ժամ­կե­տանց են։ Այ­սինքն, վա­ղուց այդ հատ­ված­նե­րում պետք է շի­նու­թյու­նը լի­ներ, բայց ըն­դա­մե­նը քրքր­ված պաս­տառն է հի­շեց­նում այդ մա­սին։


Այս շին­թույ­լտ­վու­թյուն­նե­րի մա­սին վկա­յող պաս­տառ­ներն ան­մի­ջա­պես քա­ղա­քա­պե­տա­րա­նի շեն­քի հարևա­նու­թյամբ են։ Սա­կայն, ինչ­պես ա­սում են, ա­նու­նը կա, ա­մա­նում չկա։ Մե­կում գր­ված է, որ շի­նա­րա­րու­թյան սկիզ­բը՝ 31.05.2017-ին է, իսկ ա­վար­տը 2 տա­րի հե­տո, այ­սինքն՝ 2019-ին կա­ռույցն ա­վար­տուն պի­տի լի­ներ։ Մյու­սը շատ ա­վե­լի «վաս­տա­կա­շատ» է, կա­ռույ­ցի շին­թույ­լտ­վու­թյու­նը տր­վել է 2013-ի վեր­ջին, ո­րը պի­տի շա­հա­գործ­ման հան­ձն­վեր դեռ 2015-ին։ Թե մե­կի, թե մյու­սի տե­ղում արևից ու անձրևից խու­նա­ցած պաս­տառն է միայն։
Հե­տաքր­քիր է՝ Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րանն ընդ­հան­րա­պես հետևու՞մ է, թե իր շին­թույ­լտ­վու­թյուն­ներն ինչ ճա­կա­տագ­րեր են ու­նե­նում։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ