Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի հա­յե­րը գի­տեն այս երկ­րի ար­ժե­քը, որ նրանց հայ­րե­նիքն է հա­զա­րա­մ­յակ­ներ շա­րու­նակ»

«Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի հա­յե­րը գի­տեն այս երկ­րի ար­ժե­քը, որ նրանց հայ­րե­նիքն է հա­զա­րա­մ­յակ­ներ շա­րու­նակ»
06.11.2020 | 11:14

Ա­մե­րի­կա­ցի եր­գիչ, ե­րա­ժիշտ ԴԱ­ՆԻԵԼ ԴԵ­ՔԵ­ՐԸ այ­ցե­լել է Հա­յաս­տան, իր իսկ խոս­քով՝ սա­տա­րե­լու Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հա­յե­րին։ 2016-ին, քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի ա­ռի­թով, Դե­քե­րը դար­ձյալ Հա­յաս­տան էր ժա­մա­նել՝ հայտ­նե­լու իր զո­րակ­ցու­թյու­նը։ 2005-ին Հա­յաս­տա­նի կող­մից պաշ­տո­նա­պես հրա­վիր­վել է Երևան՝ եր­գե­լու «Ա­դա­նան»` Ցե­ղաս­պա­նու­թյան 90-րդ տա­րե­լի­ցին նվիր­ված հա­մեր­գի ժա­մա­նակ։ Տասն­հինգ և ա­վե­լի ան­գամ մեր եր­կիր ժա­մա­նած ե­րա­ժիշ­տը 2015-ից ստա­ցել է Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցիու­թյուն՝ իր իսկ ընտ­րու­թյամբ։ Հարկ ե­ղած դեպ­քում նա իր ազ­գան­վան վեր­ջում ա­վե­լաց­նում է հայ­կա­կա­ն «յան»-ը։ Դա­նիել Դե­քե­րը (Դե­քե­րյա­նը) աշ­խար­հին ներ­կա­յաց­նում է հայ­կա­կան եր­գար­վես­տը, հա­մա­գոր­ծակ­ցում հայ ե­րա­ժիշտ­նե­րի ու եր­գիչ­նե­րի հետ։ Այս այ­ցե­լու­թյունն էլ զերծ չէ ե­րաժշ­տա­կան նո­րու­թյու­նից։

-Պա­րոն Դե­քեր, ե­րաժշ­տա­կան ի՞նչ նո­րու­թյուն եք ներ­կա­յաց­նե­լու մեր հայ­րե­նա­կից­նե­րին ու ե­րաժշ­տա­սեր­նե­րին՝ առ­հա­սա­րակ։
-Ա­վար­տել ենք «Իմ Ար­ցախ» եր­գի ձայ­նագ­րու­թյու­նը, պատ­րաս­տել տե­սա­հո­լո­վա­կը և ա­ռա­ջի­կա օ­րե­րին կներ­կա­յաց­նենք հան­րու­թյա­նը։ «Իմ Ար­ցախ» եր­գի հե­ղի­նա­կը Հաս­միկ Հախ­վեր­դյանն է։ Ա­ռա­ջին ան­գամ այն կա­տա­րել եմ 2017-ին` Շու­շիում «Իմ Ար­ցախ» նա­խագ­ծի շր­ջա­նակ­նե­րում կազ­մա­կերպ­ված հա­մեր­գի ժա­մա­նակ։ Ինձ հա­մար կարևոր է հենց այս օ­րե­րին այդ եր­գը նվի­րել շու­շե­ցի­նե­րին։
-2010-ին թո­ղար­կած Ձեր «Հայ եմ իմ ընտ­րու­թյամբ» ալ­բո­մում ընդգրկված է 13 հայ­կա­կան երգ։ Ձեր եր­գա­ցան­կը հարս­տաց­րե՞լ եք հայ­կա­կան նոր եր­գե­րով։ Նպա­տակ կա՞ թո­ղար­կե­լու նմա­նա­տիպ մեկ ալ­բոմ ևս։
-Ա­րա Գևոր­գյա­նի հետ ու­նենք հա­մա­տեղ գր­ված երգ՝ նվիր­ված Ա­րաք­սին, ո­րը յու­րա­հա­տուկ երգ է։ Սո­վո­րա­բար Ա­րաք­սին նվիր­ված եր­գե­րը սի­րո խոս­տո­վա­նու­թյուն են հենց գե­տին, իսկ այս դեպ­քում Ա­րաք­սի սերն է ար­տա­հայտ­վում իր ժո­ղովր­դի հան­դեպ։ Մի երգ եմ հե­ղի­նա­կել, ո­րը հա­վա­նա­բար որ­պես զու­գերգ եմ ներ­կա­յաց­նե­լու՝ Ե­վա Ե­գա­նյա­նի հետ։ Եվս ե­րեք-չորս երգ պատ­րաստ­ման փու­լում եմ։ Գու­ցե ար­դյուն­քում իս­կա­պես հայ­կա­կան եր­գե­րի նոր ալ­բոմ ձևա­վոր­վի։
-Շատ ենք խո­սում մշա­կու­թա­յին երկ­խո­սու­թյան, ար­վես­տի ու­ժի մա­սին։ Հա­կա­մար­տու­թյան այս օ­րե­րին մշա­կույ­թը, բախ­վե­լով աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րին, չի՞ դառ­նում ան­զոր։
-Բնավ ան­զոր չէ։ Ար­վես­տը մեծ ուժ է։ Ա­րա Գևոր­գյա­նի հե­ղի­նա­կած «Ա­դա­նա» եր­գը ես կա­տա­րել եմ տար­բեր լե­զու­նե­րով, և այն մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցավ աշ­խար­հում Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման և ի­րա­զեկ­ման գոր­ծում։ Այն­պես որ, ար­վես­տը և մշա­կույ­թը կա­րող են մո­տի­վաց­նել, ոգևո­րել, ո­գեշն­չել մարդ­կանց, ոտ­քի կանգ­նեց­նել։ Հատ­կա­պես այս­պի­սի դժ­վար ի­րա­վի­ճակ­նե­րում ար­վես­տի դե­րը շատ մեծ է։
-Հար­ցազ­րույց­նե­րից մե­կում ա­սել եք, որ Ձեզ ո­գեշն­չում են Հա­յաս­տա­նի մշա­կու­թա­յին հարս­տու­թյու­նը, ե­րաժշ­տու­թյու­նը, քրիս­տո­նեա­կան ժա­ռան­գու­թյու­նը, գե­ղե­ցիկ բնաշ­խար­հը, բայց ա­մե­նից շատ սի­րում եք հայ ժո­ղովր­դին: Գու­ցե նաև այս հատ­կա­նիշ­նե­րի հա­մա՞ր է թշ­նա­մին փոր­ձում ոչն­չաց­նել հայ ժո­ղովր­դին։
-Վս­տա­հա­բար քրիս­տո­նյա լի­նե­լը հան­գա­մանք է, որ դուր չի գա­լիս մեր թշ­նա­մուն։ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան տա­րի­նե­րին Օս­մա­նյան Թուր­քիան նպա­տակ ու­ներ ոչն­չաց­նե­լու քրիս­տո­նյա­նե­րին։ Այ­սօր էլ տես­նում ենք, որ այդ հան­գա­ման­քը դեր ու­նի։ Իսկ ե­թե փոր­ձենք հա­մե­մա­տել կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րը, Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը հան­րու­թյա­նը պա­հում են մե­տա­ղյա բռունց­քի մեջ, չեն հան­դուր­ժում այ­լա­կար­ծու­թյուն, բան­տար­կում են լրագ­րող­նե­րին, ո­րոնք բարձ­րա­ձայ­նում են խն­դիր­ներ, որ նրանց հա­ճե­լի չէ լսել։ Հա­յաս­տա­նում կա ա­զատ խոսք, այս­տեղ ջեր­մո­րեն են ըն­դու­նում այ­լազ­գի­նե­րին, հա­յե­րը ջերմ, հյու­րըն­կալ ժո­ղո­վուրդ են։ Նման փոր­ձա­ռու­թյուն չեմ ու­նե­ցել թուր­քե­րի և ադր­բե­ջան­ցի­նե­րի պա­րա­գա­յում։
-Ի՞նչ ելք եք կան­խա­տե­սում մեր փոքր ժո­ղովր­դի մեծ պայ­քա­րի հա­մար։
-Շատ բարդ հարց է։ Ես քա­ղա­քա­կան գոր­ծիչ չեմ, երկ­րի ղե­կա­վար չեմ և շատ դժ­վար է կան­խա­տե­սում­ներ ա­նել նման ի­րա­վի­ճակ­նե­րի ել­քի վե­րա­բե­րյալ։ Բայց իմ ա­ղոթ­քը հա­նուն խա­ղա­ղու­թյան է և հա­նուն Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի հա­յե­րի հաղ­թա­նա­կի։ Դժ­վար է ա­սել, ար­դյոք այլ եր­կր­ներ կգա՞ն մեզ օգ­նու­թյան, թե՞ ոչ, բայց ես հա­ճախ եմ լսում, որ մար­դիկ ա­սում են՝ մենք մե­նակ ենք։ Ի­րա­կա­նում մենք մե­նակ չենք, մենք միա­սին ենք Հա­յաս­տա­նում և Սփյուռ­քում, մենք ու­նենք մեկս մյու­սին, մենք կա­րող ենք միա­բան լի­նել և ցույց տալ, որ վճ­ռա­կան ենք, ան­վախ ենք և հետ չենք կանգ­նե­լու մեր պայ­քա­րից։ Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի հա­յե­րը գի­տեն այս երկ­րի ար­ժե­քը, որ նրանց հայ­րե­նիքն է հա­զա­րա­մյակ­ներ շա­րու­նակ, և նրանց պայ­քա­րը ար­դար է։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 9787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ