«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Միաս­նա­կան լի­նել ինչ­պես խոս­քե­րով, այն­պես էլ հս­տակ քայ­լե­րով»

«Միաս­նա­կան լի­նել ինչ­պես խոս­քե­րով, այն­պես էլ հս­տակ քայ­լե­րով»
10.11.2020 | 00:14

Պա­տե­րազ­մի օ­րե­րին պաշ­տո­նյա­նե­րի ե­լույթ­նե­րի շեշ­տադ­րում­նե­րը, թի­րախ­նե­րը ոչ պա­կաս կարևոր են։ Այս ա­ռու­մով ինչ­պի­սի՞ն է ի­րա­վի­ճա­կը, ի՞նչ շտ­կում­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյուն կա։ Այս և այլ հար­ցե­րի շուրջ զրու­ցել ենք ԵՊՀ ժուռ­նա­լիս­տի­կա­յի ֆա­կուլ­տե­տի դո­ցենտ, Հայ­կա­կան PR ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գահ ԱՍՏ­ՂԻԿ Ա­ՎԵ­ՏԻ­ՍՅԱ­ՆԻ հետ:


-Տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մը ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին զու­գա­հեռ շա­րու­նա­կում է թեժ ըն­թա­նալ։ Այս հար­թա­կում ի՞նչ դիրք է զբա­ղեց­նում հայ­կա­կան կող­մը։ Ի՞նչ խն­դիր­ներ եք տես­նում։
-Մենք ապ­րում ենք տե­ղե­կատ­վա­կան դա­րաշր­ջա­նում, որ­տեղ տե­ղե­կատ­վա­կան հաղ­թա­նակ­նե­րը ևս լուրջ կարևո­րու­թյուն ու­նեն։ Հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան օ­րի­նա­կով կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ­նե­րում հաղ­թա­նա­կը բե­րել է ընդ­հա­նուր հաղ­թա­նա­կի և հա­կա­ռա­կը։ Հայ­կա­կան բա­նակն ու պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը լավ գի­տակ­ցում են տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ­նե­րի նշա­նա­կու­թյու­նը և ար­դեն եր­կար տա­րի­ներ հա­ջո­ղու­թյուն են գրան­ցում նաև տե­ղե­կատ­վա­կան հար­թա­կում։ Պա­տա­հա­կան չէ, որ տար­բեր տա­րի­նե­րին Հայ­կա­կան PR մր­ցույ­թի հաղ­թող է ճա­նաչ­վել այն ժա­մա­նակ­վա ՊՆ մա­մու­լի քար­տու­ղար Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նը, իսկ նա­խա­րա­րու­թյու­նը հա­ճախ ե­ղել է լա­վա­գույն­նե­րի շար­քե­րում։ Հայ­կա­կան կող­մի տե­ղե­կատ­վու­թյուն պար­բե­րա­բար տրա­մադ­րե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը նպաս­տում է հան­րու­թյան հետ վս­տա­հե­լի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ձևա­վոր­մա­նը, ին­չը կարևոր է հատ­կա­պես այ­սօր­վա ի­րա­կա­նու­թյու­նում։ Հա­ղոր­դակ­ցա­կան նման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Հա­յաս­տան բե­րեց նաև մի շարք ար­տա­սահ­մա­նյան լրատ­վա­մի­ջոց­նե­րի, ին­չի ար­դյուն­քում հա­ճախ տես­նում ենք օ­բյեկ­տիվ լու­սա­բա­նում։ Այս ա­ռու­մով պետք է փաս­տենք, որ կա­րո­ղա­նում ենք պայ­քա­րել թշ­նա­մու խա­վիա­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան դեմ ճիշտ հա­ղոր­դակց­վե­լով։ Սա­կայն եր­բեմն ինչ­պես ար­տա­քին, այն­պես էլ ներ­քին լսա­րա­նին ուղղ­ված ու­ղերձ­նե­րը հս­տակ չեն լի­նում։
-Պա­տե­րազ­մի օ­րե­րին քա­րոզ­չա­կան աշ­խա­տանքն ըն­թա­նում է եր­կու ուղ­ղու­թյամբ՝ ներ­քին և ար­տա­քին լսա­րա­նի հա­մար։ Նախ` ար­տա­քին. մենք կա­րո­ղա­նու՞մ ենք ճիշտ ու­ղերձ­ներ հղել ար­տա­քին աշ­խար­հին, ճիշտ թի­րախ­ներ ընտ­րել և մեր խոս­քը լսե­լի դարձ­նել։
-Ինչ­պես ար­դեն նշե­ցի, հա­ղոր­դակց­վե­լու որ­դեգր­ված հա­ջող քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Հա­յաս­տան և Ար­ցախ բե­րեց մի շարք լրատ­վա­մի­ջոց­նե­րի, ո­րոնց հետ աշ­խա­տան­քի ար­դյուն­քում տես­նում ենք օ­բյեկ­տիվ, հա­յան­պաստ տե­ղե­կատ­վու­թյուն։ Մյուս կող­մից, այս ա­ռու­մով մեծ է նաև հայ­կա­կան սփյուռ­քի դե­րը, քա­նի որ այն մի­ջազ­գա­յին մա­մու­լում տե­ղե­կատ­վա­կան լրա­հոս ստեղ­ծող հիմ­նա­կան շար­ժիչ ու­ժե­րից է։ Սա­կայն պետք է ա­վե­լի մեծ ու­շադ­րու­թյուն դարձ­նենք մեր խոս­քին և բո­վան­դա­կու­թյա­նը։ Ու­ղերձ­նե­րը պետք է լի­նեն հս­տակ, ոչ ի­րա­րա­մերժ։ Պարզ լեզ­վով պետք է աշ­խար­հին ա­սել մեր դիր­քո­րո­շու­մը, պաշ­տո­նա­կան Երևա­նի և Ստե­փա­նա­կեր­տի մո­տե­ցու­մը, խն­դ­րի լուծ­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Ա­յո, պետք է հաշ­վի առ­նենք նաև թի­րա­խա­յին լսա­րա­նը, ում հետ ենք խո­սում։ Հար­ցազ­րույց­նե­րում ա­ռա­ջին հար­ցին պա­տաս­խա­նե­լիս չնե­րա­ռենք ողջ հա­յոց պատ­մու­թյու­նը և բո­լոր հա­վա­նա­կան հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը, կա­ռու­ցենք խոս­քը պարզ, հս­տակ և ըն­կա­լե­լի։ Ա­րա­բա­կան աշ­խարհն իր մո­տե­ցում­ներն ու­նի, ռու­սա­կան հա­սա­րա­կու­թյունն իր աշ­խար­հա­յացքն ու­նի, Եվ­րո­պան՝ իր, ԱՄՆ-ն՝ իր։ Մենք պետք է հաշ­վի առ­նենք, թե որ լսա­րա­նին է ուղղ­ված մեր խոս­քը, լի­նենք ա­ռա­վել ճկուն։
-Որ­պես մաս­նա­գետ, պաշ­տո­նյա­նե­րի ե­լույթ­նե­րում, հատ­կա­պես մի­ջազ­գա­յին հան­րու­թյանն ուղղ­ված, ի՞նչ շտ­կում­ներ կամ շեշ­տադ­րում­ներ կցան­կա­նա­յիք ա­նել։
-Յու­րա­քան­չյուր ե­լույթ պետք է ու­նե­նա իր նպա­տակն ու կա­ռուց­ված­քը։ Այն պետք է լի­նի հս­տակ, տրա­մա­բա­նա­կան, վարժ։ Ե­թե կա­տա­րյալ չենք տի­րա­պե­տում որևէ օ­տար լեզ­վի, պետք է չա­մա­չել և ե­լույթ ու­նե­նալ հա­յե­րեն։ Մայ­րե­նի լեզ­վով հնա­րա­վոր է ե­լույթ­նե­րը դարձ­նել ա­վե­լի նպա­տա­կա­յին և հաս­նել ա­վե­լի մեծ ար­դյուն­քի։ Գո­յու­թյուն ու­նեն մի շարք կա­նոն­ներ, թե ինչ­պի­սին պետք է լի­նեն ե­լույթ­նե­րը։ Պաշ­տո­նա­կան խոսքն ու­նի հս­տակ կա­ռուց­վածք, բա­ռա­պա­շար։ Կար­ծում եմ, որ պետք է արժևո­րենք ճա­ռա­գիր­նե­րին և աշ­խա­տենք ա­վե­լի թի­մա­յին։ PR թի­մը պետք է աշ­խա­տի նաև ե­լույ­թի ոչ միայն բո­վան­դա­կու­թյան վրա, այլև դրա մա­տուց­ման՝ կանգ­նե­լու կամ նս­տե­լու դիր­քի, ժես­տի­կու­լա­ցիա­յի, ձայ­նի տո­նայ­նու­թյան և այլ­նի շուրջ։
-Ներ­քին լսա­րա­նին տր­վող ու­ղերձ­նե­րում ի՞նչն է կարևոր։ Ի՞ն­չը կա­րող է օգ­նել կամ խան­գա­րել։
-Երկ­րում առ­կա է հու­զա­կան մեծ ֆոն։ Ներ­քին լսա­րա­նին ուղղ­ված մե­սիջ­նե­րում պետք է հաշ­վի առ­նել այդ հան­գա­ման­քը։ Մյուս կող­մից, միշտ պետք է հի­շել, որ ներ­քին լսա­րա­նին ուղղ­ված ու­ղերձ­նե­րը ևս հայ­տն­վում են ար­տա­քին լսա­րա­նի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։ Այ­նուա­մե­նայ­նիվ, պետք է խո­սել այն ժա­մա­նակ, երբ ա­սե­լիք կա, ու­ղերձ­նե­րը պետք է լի­նեն հս­տակ և ոչ ի­րա­րա­մերժ։ Ներ­քին հա­սա­րա­կու­թյա­նը պետք է տե­ղե­կաց­նել ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին, պետք է արժևո­րել և խրա­խու­սել, պետք է ոգևո­րել և ուժ փո­խան­ցել՝ պայ­քա­րե­լու ինչ­պես ա­ռաջ­նագ­ծում, այն­պես էլ թի­կուն­քում։ Նման ի­րա­վի­ճակ­նե­րում պետք է մո­ռա­նալ քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րի և շա­հե­րի մա­սին, պետք է հա­ղոր­դակց­վել ողջ հան­րու­թյան հետ, միաս­նա­կան լի­նել ինչ­պես խոս­քե­րով, այն­պես էլ հս­տակ քայ­լե­րով։
-Այս օ­րե­րին ա­զատ խոս­քը սահ­մա­նա­փակ­ված է, լրատ­վա­մի­ջոց­նե­րի հա­մար տու­գանք­ներ են սահ­ման­ված։ Սրա­նով հան­րու­թյա­նը չե՞ն զր­կում նաև օ­բյեկ­տիվ գնա­հա­տա­կան­ներ լսե­լուց։
-Ռազ­մա­կան ի­րա­վի­ճա­կը թե­լադ­րում է ո­րո­շա­կի կա­նոն­ներ։ Հս­տակ է, որ մեր կյան­քի բո­լոր բնա­գա­վառ­նե­րում այն իր ազ­դե­ցու­թյունն է ու­նե­նում, ո­րո­շա­կիո­րեն ազ­դում է նաև տե­ղե­կատ­վու­թյան ա­զա­տու­թյան վրա։ Դա ար­դա­րաց­ված է, քա­նի որ ո­րո­շա­կի տե­ղե­կատ­վու­թյուն կա­րող է պա­րու­նա­կել պե­տա­կան կամ ռազ­մա­կան գաղտ­նիք, մյուս­նե­րը կա­րող են խան­գա­րել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը կամ ի­րա­կա­նաց­ման ա­պա­հով­մա­նը։ Սա­կայն այդ սահ­մա­նա­փա­կում­նե­րը պետք է լի­նեն հս­տակ։ Այ­սօր տես­նում ենք պաշ­տո­նյա­յի, ո­րի տրա­մադ­րած տե­ղե­կատ­վու­թյու­նը վնա­սա­կար է, իսկ եր­բեմն նաև վտան­գա­վոր։ Կար­ծես ա­կա­նա­տես ենք մի ի­րա­կա­նու­թյան, որ­տեղ պաշ­տո­նյան կա­րող է հա­տել սահ­մա­նա­փա­կում­նե­րը, ան­գամ վտան­գե­լով պե­տու­թյու­նը, իսկ օ­րեն­քը գոր­ծում է ընդ­դի­մա­դիր դաշ­տի հա­մար։ Կար­ծում եմ, այս­տեղ է թե­րա­ցու­մը։ Ի­րա­վա­կան ա­ռու­մով սահ­մա­նա­փակ­մա­նը գնա­հա­տա­կան կտա Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը, քա­նի որ ՀՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը դի­մել է դա­տա­րան այդ հար­ցով։ Ի դեպ, ՄԻՊ Ար­ման Թա­թո­յա­նը հա­յաս­տա­նյան այն քիչ պաշ­տո­նյա­նե­րից է, ում խոս­քը միշտ հա­վա­սա­րակշ­ված է, վս­տա­հե­լի։ Ա­վե­լին, մեր հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, ՄԻՊ-ն ա­մե­նից լավ աշ­խա­տող կա­ռույց­նե­րից է։


Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 7861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ