Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն երկ­րորդ ան­գամ են դի­մում Փա­շի­ն­յա­նին

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն երկ­րորդ ան­գամ են դի­մում Փա­շի­ն­յա­նին
10.11.2020 | 00:22

«Բար­գա­վաճ Հա­յաս­տան» և «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խոր­հր­դա­րա­նա­կան խմ­բակ­ցու­թյուն­ներն ար­դեն երկ­րորդ ան­գամ անվ­տան­գու­թյան խոր­հր­դի հրա­տապ նիստ անց­կաց­նե­լու պա­հան­ջով դի­մում են վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նին: Եր­կու դեպ­քում էլ վար­չա­պե­տի գրա­սե­նյա­կից ար­ձա­գանք չկա:

«Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ա­նի Սամ­սո­նյա­նի խոս­քով՝ ե­թե վար­չա­պետն ա­ռա­ջին կո­չին չի ար­ձա­գան­քել, ա­պա չի նշա­նա­կում՝ երկ­րորդ ան­գամ չէին դի­մե­լու: Հար­ցեր ու­նենք, ա­սում է Սամ­սո­նյա­նը, ու դրանք պետք է պա­տաս­խան ստա­նան. «Հաս­կա­նում ենք՝ աշ­խա­տան­քը շատ է, ժա­մա­նա­կի սղու­թյան հարց կա, բայց մեզ հաս­նող տե­ղե­կատ­վու­թյունն ամ­բող­ջա­կան չէ: Խոր­հր­դա­րանն ի­րա­վունք ու­նի ռազ­մա­վա­րա­կան և մար­տա­վա­րա­կան բա­ղադ­րիչ պա­րու­նա­կող ին­ֆոր­մա­ցիա­յի տի­րա­պե­տե­լու, ծա­նո­թա­նա­լու, թե ինչ­պի­սի աշ­խա­տանք­ներ են այս պա­հին տար­վում դի­վա­նա­գի­տա­կան ճա­կա­տում, ինչ­պի­սի ի­րա­վի­ճակ է ռազ­մա­ճա­կա­տում։ Ե­թե մե­զա­նից պա­հան­ջում են միաս­նա­կա­նու­թյուն, ին­չը մենք բո­լոր ձևե­րով ցու­ցա­բե­րում ենք, ա­պա հենց այդ միաս­նա­կա­նու­թյու­նից ել­նե­լով, պետք է ամ­բող­ջա­կան տե­ղե­կու­թյա­նը տի­րա­պե­տենք, որ­պես­զի ա­վե­լի ռեալ գնա­հա­տենք ի­րա­վի­ճա­կը»:


«Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ի­վե­տա Տո­նո­յանն է շա­րու­նա­կում Սամ­սո­նյա­նի միտ­քը: Ռազ­մա­կան դրու­թյան պայ­ման­նե­րում, պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում, ա­սում է, երբ յու­րա­քան­չյուր վայր­կյա­նին սահ­մա­նին ի­րա­վի­ճակ է փոխ­վում, խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի՝ խոր­հր­դի նիստ հրա­վի­րե­լու կո­չին ար­ձա­գանք, այ­դու­հան­դերձ, պետք է լի­ներ. «Նա­խորդ մեր գրու­թյու­նից ան­ցել է եր­կու շա­բաթ, ու նախ­կի­նում ու­նե­ցած մեր հար­ցերն այդ­պես էլ պա­տաս­խան չեն ստա­ցել, դրանց գու­մար­վել են նաև բազ­մա­թիվ այլ հար­ցեր։ Այ­սօր ա­ռա­վել քան անհ­րա­ժեշտ ենք հա­մա­րում նմա­նա­տիպ ձևա­չա­փով հան­դի­պում անց­կաց­նե­լու հրա­մա­յա­կա­նը։ Այս պա­հին վար­չա­պե­տից որևէ ար­ձա­գանք չենք ստա­ցել, այն լի­նե­լուն պես, բնա­կա­նա­բար, կներ­կա­յաց­նենք հան­րու­թյա­նը և լրատ­վա­մի­ջոց­նե­րին»:
Ինչ վե­րա­բե­րում է խոր­հր­դա­րան ներ­կա­յաց­վե­լիք նա­խագ­ծին, ըստ ո­րի՝ ռազ­մա­կան դրու­թյան պայ­ման­նե­րում օ­րեն­քը խախ­տող հրա­պա­րա­կում­նե­րի հա­մար քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն, ընդ­հուպ՝ ա­զա­տազր­կում է նա­խա­տես­վում, ա­պա նախ­կին լրագ­րող Տո­նո­յանն ըն­դգ­ծում է. «Ինձ հա­մար բա­ցար­ձակ ա­նըն­դու­նե­լի է խոս­քի ա­զա­տու­թյան սահ­մա­նա­փակ­ման ցան­կա­ցած դրսևո­րում։ Կար­ծում եմ՝ մեր բո­լոր լրատ­վա­մի­ջոց­նե­րը, քա­ղա­քա­ցի­ներն ու­նեն բա­վա­կա­նա­չափ պե­տա­կա­նա­մետ գի­տակ­ցու­թյուն։ Մենք օ­րի­նագ­ծի հետ կապ­ված հար­ցը դեռևս չենք քն­նար­կել, կքն­նար­կենք և մեր տե­սա­կե­տը կհայտ­նենք»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 5578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ