Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Այն, ինչ այ­սօր ստեղծ­վե­լու է, ոչ թե իշ­խա­նու­թ­յուն է, այլ փր­կու­թ­յան կո­մի­տե

Այն, ինչ այ­սօր ստեղծ­վե­լու է, ոչ թե իշ­խա­նու­թ­յուն է, այլ փր­կու­թ­յան կո­մի­տե
13.11.2020 | 01:03

Պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վում է: Այն չի ա­վարտ­վել, և գո­նե հի­մա պետք է միաս­նա­կան և զգոն լի­նենք: Նի­կոլ Փա­շի­նյա­նը կա­մա, թե ա­կա­մա է դա­վա­ճա­նել, կա­պա­ցու­ցի դա­տա­րա­նը: Իսկ հի­մա, այս­պի­սի ցն­ցու­մից հե­տո պետք է սթափ­վենք և դուրս գանք ազ­գը մի­տում­նա­վոր պա­ռակ­տող և մի­մյանց դեմ հա­նող այս ծրագր­ված ծու­ղա­կից: Պետք է ա­զատ­վենք գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի հե­ղի­նակ­նե­րի մշա­կած և քա­րոզ­չա­կան տար­բեր տեխ­նո­լո­գիա­նե­րով մեր մեջ ներ­մուծ­ված թշ­նա­մու կեր­պա­րից, ո­րը մթագ­նում է մեր բա­նա­կա­նու­թյու­նը, հա­նում է մեզ մի­մյանց դեմ և ազ­գո­վին տա­նում դե­պի կոր­ծա­նում: Սևե­րի և սպի­տակ­նե­րի բա­ժան­ված և մի­մյանց հան­դեպ թշ­նա­ման­քով լց­ված ազ­գը եր­բեք չի կա­րող հաղ­թել: Դրա վկան է պատ­մու­թյու­նը: Նրանք, ում հա­մար հայ­րե­նիքն ա­վե­լի թանկ է, քան անձ­նա­կան սե­րերն ու ա­տե­լու­թյուն­նե­րը, պետք է սթափ­վեն և հաս­կա­նան, որ Նի­կոլ Փա­շի­նյան ան­ձը կր­թու­թյամբ ժուռ­նա­լիստ է, կեն­սա­փոր­ձով ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ և հե­ղա­փո­խա­կան: Այդ եր­կուսն էլ ոչ թե կապ չու­նեն բա­նա­կի և գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րու­թյան գոր­ծի հետ, այլ հա­կա­ցուց­ված են: Ե­թե մեր ազ­գի բա­նա­կա­նու­թյու­նը մթագ­նած չլի­ներ, իսկ մթագ­նած էր, ո­րով­հետև «ծն­ված օ­րից», ինչ­պես Լե­դի Գա­գա­յի 911 հայտ­նի կլի­պում է աս­վում, մեզ «թմ­րա­նյութ» են սնու­ցել, ա­պա մենք մշ­տա­պես պա­տե­րազ­մի վտան­գի մեջ ապ­րող եր­կիր լի­նե­լով, դա­սա­լիք­նե­րից բաղ­կա­ցած Ազ­գա­յին Ժո­ղով չէինք ընտ­րի: ՈՒ­նե­նալ Գլ­խա­վոր հրա­մա­նա­տար, այն էլ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, որն ան­գամ բա­նա­կում չի ծա­ռա­յել, մարդ իր թշ­նա­մուն չի ցան­կա­նա: Դա միայն մի դեպ­քում կա­րող է լի­նել, երբ «ծն­ված օ­րից», այ­սինքն մեր ան­կա­խու­թյան ա­ռա­ջին իսկ օ­րից «թմ­րա­նյութ» ես ըն­դու­նել:

Թմ­րա­նյութ` իր լայն ի­մաս­տով, ո­րի մեջ մտ­նում է այն ա­մե­նը, ին­չը գր­ված է Ա­լեն Դա­լե­սի հայտ­նի ծրագ­րում: Ե­թե մենք այս մեծ ող­բեր­գու­թյու­նից հե­տո էլ պետք է շա­րու­նա­կենք ապ­րել և գոր­ծել ինչ­պես նախ­կի­նում, ու­րեմն` վերջ: Հի­մա մի բան եմ խնդ­րում, ա­ղա­չում եմ բո­լո­րին, ով­քեր դեռ շա­րու­նա­կում են պն­դել, որ եր­կի­րը պար­տու­թյան մատ­նած իշ­խա­նու­թյու­նը պետք է շա­րու­նա­կի «ղե­կա­վա­րել», մի պահ կանգ ա­ռեք և լուռ, ա­ռանց որևէ մե­կի հետ վի­ճե­լու, պար­զա­պես խոր­հեք: Ինք­ներդ ձեզ հար­ցեր տվեք և պա­տաս­խա­նեք: Չէ որ բո­լոր ա­ռանց­քա­յին պաշ­տոն­նե­րում, ո­րոնք կապ ու­նեն բա­նա­կի և պա­տե­րազ­մի հետ, Նի­կոլ Փա­շի­նյա­նի նշա­նա­կած և նրա վս­տա­հե­լի մար­դիկ են, սկ­սած Ար­ցա­խի նա­խա­գա­հից, ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րից, վեր­ջաց­րած ԱԱԾ պե­տե­րով, ոս­տի­կա­նա­պե­տե­րով և այլն: Հա­յաս­տա­նի բա­նա­կը, ո­րը հա­մար­վում է Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը, պարզ­վում է` պա­տե­րազ­մին չի մաս­նակ­ցել: Մաս­նակ­ցել է միայն հայ զո­րա­կո­չիկ­նե­րի այն մա­սը, ո­րը ծա­ռա­յում է Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում, և մաս­նակ­ցել են այն կա­մա­վոր­նե­րը, ո­րոնց «հեր­թը հա­սել է», շա­տերն այդ­պես էլ չեն հա­սել ռազ­մա­ճա­կատ: Իսկ մեկ-եր­կու բա­ցա­սա­կան դեպ­քե­րը, ո­րոնք ան­խու­սա­փե­լի են, ազ­գը խայ­տա­ռա­կե­լու հա­մար հրա­պա­րակ­վել են վար­չա­պե­տի կող­մից և տա­րած­վել աշ­խար­հով մեկ: Պե­տա­կան հե­ռուս­տաա­լիք­նե­րը և ո­րոշ մտա­վո­րա­կան­ներ եր­կի­րը կորց­նե­լու մա­սին չեն խո­սում, խո­սում են ԱԺ-ում և կա­ռա­վա­րու­թյու­նում ջարդ­ված ա­թոռ­նե­րի և լու­սա­մուտ­նե­րի մա­սին: Ա­հա­վոր է մտա­ծել, որ լայ­նա­խոհ և պա­տե­րազ­մա­կան գոր­ծում փոր­ձա­ռու գլ­խա­վոր հրա­մա­նա­տար ու­նե­նա­լու դեպ­քում, այդ­քան զո­հեր կա­րող էինք չու­նե­նալ: Այլևս բավ է: Հա­մակ­րանք­նե­րի և հա­կակ­րանք­նե­րի ժա­մա­նա­կը չէ: Այս կամ այն քա­ղա­քա­կան գործ­չին սի­րե­լու և ա­տե­լու ժա­մա­նա­կը չէ: Ով­քեր դա չեն հաս­կա­նում, ու­րեմն ի­րենց անձն ու ի­րենց ճշ­մար­տու­թյու­նը ա­վե­լի բարձր են դա­սում, քան հայ­րե­նի­քի փր­կու­թյու­նը: Հա­յաս­տա­նի ա­պա­գան վտանգ­ված է, հաս­կա­նու՞մ եք, թե՞ դեռ «թմ­րա­նյու­թի» ազ­դե­ցու­թյան տակ եք: Սթափ­վեք: Հա­յաս­տա­նում ռու­սա­կան ռազ­մա­բա­զան է դր­ված: Հի­մա ար­դեն Ար­ցա­խում` նույն­պես:

Անհ­նար է դրա դեմ պայ­քա­րե­լը: Մենք ընտ­րու­թյուն, գո­նե այս պա­հին, չու­նենք. կամ կոր­ծան­վում ենք, կամ ու­նե­նում ենք իշ­խա­նու­թյուն, ո­րը Ռու­սաս­տա­նի կող­մից չի ըն­կալ­վում որ­պես արևմուտ­քի դրա­ծո և հանձ­նա­կա­տար: Չե՞ք հաս­կա­նում, որ ան­ձի հարց չէ այլևս, և Նի­կոլ Փա­շի­նյա­նը պետք է հրա­ժա­րա­կան տա ոչ միայն այն բա­նի հա­մար, որ իր գի­տե­լիք­նե­րով, բնա­վո­րու­թյամբ և կեն­սագ­րու­թյամբ հա­կա­ցուց­ված է բա­նա­կին և պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կին, այլև, որ Ռու­սաս­տա­նի կող­մից, ո­րի ռազ­մա­բա­զա­նե­րը մեր տա­րած­քում են, ըն­կալ­վում է որ­պես արևմուտ­քի հանձ­նա­կա­տար: Եվ այդ կար­ծի­քը, բնա­կա­նա­բար, Պու­տի­նի, կամ որևէ մե­կի անձ­նա­կան տպա­վո­րու­թյու­նը չէ, այլ հիմն­ված է ի­րենց հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի փաս­տե­րի վրա: Որ­քան ու­զում է թող Փա­շի­նյա­նը հե­ռա­խո­սով զրու­ցի Պու­տի­նի հետ, դրա­նից ո­չինչ չի փոխ­վում: Հի­մա մեզ պետք է զգաց­մունք­նե­րը դնել մի կողմ, մի­մյանց հան­դեպ ա­տե­լու­թյուն­ներն ու սե­րե­րը պա­հել մեր մեր­ձա­վոր մարդ­կանց հա­մար և թող­նել, որ հան­գիստ պայ­ման­նե­րում պա­տե­րազ­մը, ո­րը չի ա­վարտ­վել, շա­րու­նա­կեն ղե­կա­վա­րել մար­դիկ, ո­րոնք ու­նեն դրա փոր­ձը և, ո­րոնք ըն­դու­նե­լի են այն պե­տու­թյան հա­մար, ո­րի ռազ­մա­բա­զա­նե­րը, նո­րից եմ կրկ­նում, այ­սօր դր­ված են Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում: Այ­սօր այն, ինչ տե­ղի է ու­նե­նում Երևա­նում, քա­ղա­քա­կան պայ­քար չէ: Այն, ինչ ստեղծ­վե­լու է, հան­գիստ ե­ղեք, ար­դեն ոչ թե իշ­խա­նու­թյուն է, այլ ՓՐ­ԿՈՒ­ԹՅԱՆ ԿՈ­ՄԻ­ՏԵ: Իսկ ե­թե, Աստ­ված տա, կա­րո­ղա­նան Հա­յաս­տա­նը և Ար­ցա­խը այս վի­ճա­կից հա­նել, այդ ժա­մա­նակ ո­չինչ, ե­թե փոխ­վեն մեր հա­մակ­րանք­ներն ու հա­կակ­րանք­նե­րը: Բայց դա ար­դեն երկ­րոր­դա­կան է:


Կա­րի­նե ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ