Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փա­շի­ն­յա­նը պաշ­տո­նը գե­րա­դա­սեց հայ­րե­նի­քից

Փա­շի­ն­յա­նը պաշ­տո­նը գե­րա­դա­սեց հայ­րե­նի­քից
13.11.2020 | 01:07

Նի­կոլ Փա­շի­նյանն ա­պա­ցու­ցեց, որ ոչ միայն հող հանձ­նող է, այլև պե­տա­կա­նու­թյան զգա­ցո­ղու­թյուն չու­նե­ցող։ Հա­յաս­տա­նի նախ­կին ղե­կա­վար­նե­րին ա­մեն ին­չում կա­րող ենք քն­նա­դա­տել, բայց նրանք պե­տա­կա­նու­թյան զգա­ցո­ղու­թյուն ու­նեն, նրանք հաս­կա­ցել են՝ ո­րո­շա­կի կե­տից այն կողմ անց­նե­լը դա­վա­ճա­նու­թյուն է, պե­տու­թյու­նը կկորց­նենք։ Նրանք ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյու­նը սպառ­նա­լի­քի տակ չեն դրել։


1998-ին ա­ռա­ջին նա­խա­գահ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը ար­ժա­նա­պատ­վո­րեն հրա­ժա­րա­կան տվեց, երբ տե­սավ, որ իր մնա­լը կա­րող է ներ­քին խն­դիր­նե­րի ա­ռաջ կանգ­նեց­նել եր­կի­րը, ներ­քա­ղա­քա­կան ցն­ցում­նե­րի բե­րել։ Դրա հա­մար էլ նա մինչ օրս նա­խա­գահ տիտ­ղո­սը կրում է, իր հա­մա­կիր­նե­րի շր­ջա­նակն ու­նի։ 2018-ին՝ 20 տա­րի հե­տո, Հա­յաս­տա­նի եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը, տես­նե­լով ներ­քա­ղա­քա­կան մեծ դի­մա­կա­յու­թյու­նը, հան­րա­յին բո­ղո­քը, ա­ռանց մեկ մար­դու ա­րյուն թա­փե­լու, ա­ռանց ոս­տի­կա­նա­կան կոշտ ուժ կի­րա­ռե­լու, ո­րո­շեց հե­ռա­նալ, հրա­ժա­րա­կան տվեց։ Նրանք հաս­կա­նում էին, որ ի­րենց մնա­լով եր­կի­րը կա­րող է ան­հաղ­թա­հա­րե­լի ճահ­ճում հայ­տն­վել ու այն­տե­ղից դուրս չգալ, նրանք այդ պա­հին պե­տու­թյունն ու պե­տա­կա­նու­թյունն ա­վե­լի կարևո­րե­ցին, քան ի­րենց պաշ­տո­նը։


Սա­կայն Փա­շի­նյանն ան­գամ Ար­ցա­խը հանձ­նե­լուց (ըստ էու­թյան, այն տա­րածք­նե­րը, ո­րոնք իբր թո­ղել են հայ­կա­կան կող­մին, Ար­ցախ չեն կա­րող հա­մար­վել, դա ըն­դա­մե­նը ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի տե­ղա­կայ­ման հա­մար տա­րածք է, ոչ ա­վե­լին), ներ­քին ա­նա­սե­լի զայ­րույթ բոր­բո­քե­լուց հե­տո ա­վե­լի է թե­ժաց­նում ներ­քին ի­րա­վի­ճա­կը, ի­րա­վա­կան հա­մա­կար­գով, ու­ղիղ ե­թեր­նե­րով փոր­ձում է վերջ­նա­կա­նա­պես քաոս ստեղ­ծել երկ­րում։ Նա ար­ժա­նա­պատ­վու­թյուն չու­նի, որ հրա­ժա­րա­կան տա, նա այս երկ­րի հետ ոչ մի կապ չու­նի։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 6154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ