Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հա­վա­տով, որ հե­տա­գա­յում կբա­ցա­ռենք ազ­գա­յին հո­գե­կերտ­ված­քից զուրկ, դա­տար­կա­միտ ու բամ­բա­ռակ մե­կի ընտ­րու­թ­յու­նը երկ­րի բարձ­րա­գույն պաշ­տո­նում

Հա­վա­տով, որ հե­տա­գա­յում կբա­ցա­ռենք ազ­գա­յին հո­գե­կերտ­ված­քից զուրկ, դա­տար­կա­միտ ու բամ­բա­ռակ մե­կի ընտ­րու­թ­յու­նը երկ­րի բարձ­րա­գույն պաշ­տո­նում
13.11.2020 | 00:07

Գի­տեմ, որ Իջևա­նում և Երևա­նում ինձ ծա­նոթ երդ­վյալ նի­կո­լա­կան­նե­րի մեջ իմ նկատ­մամբ կու­տակ­ված մաղ­ձը նո­րից կե­ռա: Տա­րիքս նե­րում է, կյան­քում շատ բան եմ տե­սել, հի­մա էլ կդի­մա­նամ ի­րենց բա­նու­գոր­ծը թո­ղած, քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վող կի­սա­կիրթ գի­տու­նիկ­նե­րի և «ճշ­մար­տու­թյան միակ ջա­տա­գով­նե­րի» ա­նար­գան­քին: Տա­րի­ներ ա­ռաջ հա­կա­սեր­ժա­կա­նե­րից շա­տե­րը գի­տեին՝ էն գլ­խից ընդ­դի­մա­դիր եմ ե­ղել ՀՀԿ-ին և քն­նա­դա­տող­նե­րից մե­կը նրա ա­ռաջ­նոր­դի, ո­րոնց մար­զա­յին կա­ռույ­ցի վայ-ղե­կա­վա­րը ի­րենց թի­մին չպատ­կա­նե­լու հա­մար ինձ «քա­ղա­քա­կան վրաեր­թի» էր են­թար­կել:


2018-ի գար­նա­նը հայ հան­րու­թյան պայ­քա­րի դրոշն ի­րենց ձեռ­քը վերց­րած­նե­րը գնում էին նոր մար­դու հետևից, ա­ռանց հաս­կա­նա­լու՝ նա կա­րո՞ղ է ա­վե­լի լավ ղե­կա­վա­րել եր­կի­րը, թե՞ նրա ան­գի­տու­թյան պատ­ճա­ռով ա­վե­լի տխուր վի­ճա­կում կհայ­տն­վեին պա­տե­րազ­մի մեջ գտն­վող Հա­յաս­տանն ու կա­րի­քա­վոր ժո­ղո­վուր­դը:
2018-ի ապ­րի­լին և մա­յի­սի ա­ռա­ջին օ­րե­րին ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ամ­բո­խին ու ամ­բո­խա­վար­նե­րին վի­րա­վո­րում էին իմ այս հար­ցե­րը.
-Ձեր սի­րե­լի թեկ­նա­ծուին ո՞ր ա­ռա­վե­լու­թյուն­նե­րի հա­մար եք ցան­կա­նում դարձ­նել վար­չա­պետ: Մար­տա­դաշ­տից ե­կած հայտ­նի հրա­մա­նա­տա՞ր է, թե՞ ու­ժա­յին կա­ռույց­նե­րում կա­յա­ցած գոր­ծիչ:
- Ո՛չ:
- Գու­ցե խո­րա­գի­տակ տն­տե­սա­գե՞տ է, կամ հմուտ ճար­տա­րա­գե՞տ:
- Ո՛չ:
- Կա­րող է՝ փոր­ձա­ռու դի­վա­նա­գե՞տ է:
- Ո՛չ:
- Լավ, գու­ցե կա­յա­ցած ի­րա­վա­բա՞ն կամ քա­ղա­քա­կա­նա­գե՞տ:
- Ո՛չ:
- Այդ ա­մե­նը մի կողմ: Բա­րի ե­ղեք ա­սել՝ ընդ­դի­մա­դիր հա­վակ­նու­թյամբ թեր­թի խմ­բա­գիր լի­նե­լուց բա­ցի գո­նե մի քա­նի տա­րի 100-հո­գա­նոց աշ­խա­տան­քա­յին կո­լեկ­տիվ ղե­կա­վա­րե­լու փորձ ու­նի՞:
- Ո՛չ:
- Այդ դեպ­քում, ին­չո՞ւ եք ցան­կա­նում, որ «ո՛չ»-ե­րի կրո­ղը լի­նի երկ­րի ղե­կա­վար:
- Լավ ենք ա­նում,- սո­վո­րա­բար տա­լիս էին այս պա­տաս­խա­նը:- Միայն թե Սերժն ու ՀՀԿ-ն հե­ռա­նան, իսկ Նի­կո­լը ղե­կա­վա­րել կսո­վո­րի աշ­խա­տան­քի ըն­թաց­քում:


Եվ ի­րեն «ողջ ժո­ղո­վուրդ» կո­չող ամ­բո­խը հա­սավ իր նպա­տա­կին, «Լաջ ա­րին Է­լե­րին, …»: Իսկ թե վեր­ջին եր­կու­սու­կես տար­վա ըն­թաց­քում ին­չի ենք հա­սել, լավ երևում է 2020-ի նո­յեմ­բե­րյան այս օ­րե­րին: Տն­տե­սա­կան ան­կում, կո­րո­նա­վի­րու­սի ան­կա­ռա­վա­րե­լի հա­մա­վա­րակ, ժո­ղովր­դի գե­րաղ­քա­տա­ցում, թշ­նա­մու կող­մից հա­յու­թյա­նը պար­տադր­ված պա­տե­րազմ: Չէ՞ որ Նի­կոլն ա­սել է. «Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տան է և վե՛ջ»: ՈՒս­տի «գե­րա­գույն» հրա­մա­նա­տա­րի այդ կար­գա­խոսն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար անձ­նու­րաց կռիվ­ներ են մղում մար­տա­դաշ­տի հե­րոս­նե­րը և նա­հա­տակ­վում են հայ­րե­նա­պաշտ հա­յոր­դի­նե­րը, ո­րոնց ա­նուն­նե­րը հա­վերժ իր սր­տում կպա­հի ժո­ղո­վուր­դը: Իսկ թա­վի­շը դրոշ դարձ­րած ձա­խա­վեր քայ­լեր կա­տա­րող­նե­րը և նրանց հոգևոր հայ­րը չեն տես­նում բո­լո­րիս գլ­խին կախ­վող վտան­գա­շատ վեր­ջա­բա­նը: Աստ­ված բա­րին կա­տա­րի: Հար­կա­վոր է զգաս­տա­նալ:


Ռու­բեն ՍԻ­ՄՈ­ՆՅԱՆ

Հ.Գ. - Հոդ­վա­ծը խմ­բագ­րու­թյուն ու­ղար­կե­լու հա­մար պատ­րաստ էր մեկ ա­միս ա­ռաջ, սա­կայն մի կողմ դրե­ցի՝ ան­սա­լով պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով ստեղծ­ված կա­ցու­թյա­նը և լրատ­վա­մի­ջոց­նե­րին ներ­կա­յաց­վող պա­հանջ­նե­րին: Իսկ այժմ, երբ բա­նը բա­նից ան­ցել է, վար­չա­պե­տը հա­յու­թյա­նը ազ­գա­դավ, պարտ­վո­ղա­կան և ստո­րա­ցու­ցիչ փաս­տա­թուղթ է մա­տու­ցել, հարկ եմ հա­մա­րում հանձ­նել տպագ­րու­թյան, այն հա­վա­տով, որ ժո­ղովր­դի ող­ջա­խոհ հատ­վա­ծը մո­տա­կա ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ կկա­րո­ղա­նա «խմ­բագ­րել» նախ­կին ձա­խա­վեր խմ­բագ­րին և հե­տա­գա­յում կբա­ցա­ռի ղե­կա­վար­ման որևէ չա­փա­նի­շի չհա­մա­պա­տաս­խա­նող, ազ­գա­յին հո­գե­կերտ­ված­քից զուրկ, դա­տար­կա­միտ ու բամ­բա­ռակ մե­կի ընտ­րու­թյու­նը երկ­րի բարձ­րա­գույն պաշ­տո­նում:

Դիտվել է՝ 2120

Մեկնաբանություններ