Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Այն ա­մե­նը, ինչ ներ­կա­յաց­նում են Փա­շի­ն­յանն ու Հա­րու­թ­յուն­յա­նը, հե­ռու է ի­րա­կա­նու­թ­յու­նից

Այն ա­մե­նը, ինչ ներ­կա­յաց­նում են Փա­շի­ն­յանն ու Հա­րու­թ­յուն­յա­նը, հե­ռու է ի­րա­կա­նու­թ­յու­նից
13.11.2020 | 01:17
Ար­ցա­խի Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­նե­րը դեռևս նո­յեմ­բե­րի 5-ին են ի­մա­ցել, որ հայ­կա­կան կող­մը պատ­րաստ­վում է կա­պի­տու­լյա­ցիա­յի պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու: Պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նշեց՝ Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը բո­լո­րին հրա­վի­րել է խոր­հր­դակ­ցու­թյան, ներ­կա­յաց­րել ի­րա­վի­ճակն ու բա­ցատ­րել՝ խա­ղա­ղու­թյան հաս­նե­լու ու­րիշ ելք չկա. «Հան­դիպ­մա­նը ներ­կա էին Ազ­գա­յին ժո­ղո­վի 5 խմ­բակ­ցու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Հա­րու­թյու­նյա­նը ներ­կա­յաց­րեց, թե ինչ ի­րա­վի­ճակ է ռազ­մա­ճա­կա­տում ու փո­խան­ցեց, որ այլ լու­ծում, քան կա­պի­տու­լյա­ցիան, չկա:
Նրա թի­մա­կից­նե­րը, պարզ է, չէին էլ կա­րող հա­կա­ճա­ռել, ա­սել՝ հա­մա­ձայն չենք: Սամ­վել Բա­բա­յա­նի պատ­գա­մա­վոր­նե­րը սկզ­բից ա­տամ ցույց տվե­ցին՝ ա­սե­լով, թե պետք է քն­նար­կեն, նոր հաս­կա­նան՝ ինչ պա­տաս­խան տան, բայց երբ Հա­րու­թյու­նյա­նը մուն­նաթ ե­կավ ու ա­սաց, թե ինքն ու Բա­բա­յանն ար­դեն խո­սել են, նրանք էլ հա­մա­ձայ­նու­թյուն տվե­ցին: Դեմ են ե­ղել մյուս ե­րեք խմ­բակ­ցու­թյուն­նե­րի պատ­գա­մա­վոր­նե­րը` Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի, Ա­շոտ Ղու­լյա­նի թի­մա­կից­ներն ու ՀՅԴ-ա­կան­նե­րը։ Մեր բո­լոր հար­ցե­րին, թե ին­չու՞ այդ­պես ե­ղավ, ինչ­պե՞ս ստաց­վեց, որ պար­տու­թյան գնա­ցինք, նա­խա­գահ Ա­րա­յի­կը, բա­ցի մուն­նա­թից, այլ պա­տաս­խան չտ­վեց: «ՈՒ­զում եք ամ­բո՞ղ­ջը հանձ­նեք»,- մեղքն իր վրա­յից գցե­լով՝ նշեց նա»:
Մեր զրու­ցակ­ցի հա­մար, ո­րը պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օր­վա­նից մինչ այս պահն Ար­ցա­խում է, ան­հաս­կա­նա­լի է՝ ի՞նչ մարդ­կա­յին ռե­սուր­սի մա­սին է խո­սում Հա­րու­թյու­նյա­նը, ե­թե ի­րենք են ճա­կա­տում ե­ղել, տե­սել են՝ որ­տեղ ինչ­քան մարդ կա: «Մենք այս­տեղ կռ­վում էինք՝ ի­մա­նա­լով, թե Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն աշ­խա­տում են դի­վա­նա­գի­տա­կան ճա­կա­տում: Այ­նինչ, փաս­տո­րեն, ո­չինչ էլ չեն ա­րել: Գնա­ցել ու խայ­տա­ռակ, ստո­րա­ցու­ցիչ կա­պի­տու­լյա­ցիա­յի պայ­մա­նա­գիր են ստո­րագ­րել: Այն ա­մե­նը, ինչ ներ­կա­յաց­նում են Փա­շի­նյանն ու Հա­րու­թյու­նյա­նը, հե­ռու է ի­րա­կա­նու­թյու­նից: Ի՞նչ ա­սել է՝ չե­կան, չկռ­վե­ցին։ Ո՞վ չգ­նաց, ար­ցախ­ցի՞ն, հայ կա­մա­վոր­նե՞­րը չե­կան: Հար­ցե­րը շատ են, լու­ծու­մը՝ միա­կը, այն է, որ հենց այս պա­հին հրա­ժա­րա­կան պի­տի տան Հա­յաս­տա­նի վար­չա­պետն ու Ար­ցա­խի նա­խա­գա­հը: Չի կա­րե­լի հա­մա­կերպ­վել մեր վզին փա­թաթ­ված այդ խայ­տա­ռակ հա­մա­ձայ­նագ­րի հետ: Դա ուղ­ղա­կի ա­մոթ է: Մեծ-մեծ խո­սում են, մատ են թափ տա­լիս... Ո՞վ է ինձ հայ­րե­նիք տա­լու, իմ հայ­րե­նա­կից­նե­րի տներն ու գե­րեզ­ման­նե­րը ո՞վ է հետ բե­րե­լու: Սա ուղ­ղա­կի դա­վա­ճա­նու­թյուն է, ստոր ա­րարք, պատ­մու­թյան մեջ որ­պես հող հանձ­նող են մնա­լու, ու քա­նի դեռ ուշ չէ, կա­րող են փոքր-ինչ մեղ­մաց­նել սերն­դե­սե­րունդ ի­րենց փո­խանց­վող ա­նեծ­քը»,- ա­սաց ար­ցախ­ցի պատ­գա­մա­վո­րը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 2700

Մեկնաբանություններ