Պա­տե­րազմ է, պա­տե­րազմ է մո­լեգ­նում հա­յոց աշ­խար­հում

Պա­տե­րազմ է, պա­տե­րազմ է մո­լեգ­նում հա­յոց աշ­խար­հում
13.11.2020 | 01:28
ՄԱՍՆ Բ. ԹՈՒՐ­ՔԸ՝ ՔԱ­ՂԱ­ՔԱԿՐ­ԹԱ­ԿԱՆ ՑԵ­ՂԱՍ­ՊԱՆ. ԿՐ­ԹԱ­ԿԱՆ ՍՊԱՆԴ
Հա­յոց կր­թա­կան գոր­ծը սկ­սել էր ծաղ­կում ապ­րել դեռևս 1850-ա­կան թվա­կան­նե­րից: Այն նոր թափ ա­ռավ 1860-ից հե­տո, երբ ըն­դուն­վեց Ազ­գա­յին սահ­մա­նադ­րու­թյու­նը, իսկ 1880-ա­կան­նե­րին, պատ­րիարք­ներ Խրի­մյան Հայ­րի­կի և Ներ­սես Վար­ժա­պե­տյա­նի շնոր­հիվ, կր­թա­կան շար­ժու­մը նոր վե­րելք ար­ձա­նագ­րեց, հիմն­վե­ցին բազ­մա­թիվ վար­ժա­րան­ներ, ո­րոնք կենտ­րո­նա­ցան մի քա­նի ըն­կե­րու­թյուն­նե­րում՝ Միա­ցյալ, Ազ­գան­վեր, Հա­յու­հյաց և այլն: 1908 թ. Օս­մա­նյան սահ­մա­նադ­րու­թյան ըն­դու­նու­մը ա­ռիթ դար­ձավ հա­յոց կր­թա­կան գոր­ծի ա­ներևա­կա­յե­լի զար­գաց­ման. կր­թա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի, որ­բախ­նամ մար­մին­նե­րի մի­ջո­ցով բաց­վե­ցին բազ­մա­թիվ ազ­գա­յին վար­ժա­րան­ներ, ինչ­պես նաև հիմն­վե­ցին ան­հա­տա­կան, հայ կա­թո­լիկ, հայ բո­ղո­քա­կան, մի­սիո­նե­րա­կան բազ­մա­թիվ դպ­րոց­ներ: Միայն վե­րո­հի­շյալ ե­րեք ըն­կե­րու­թյուն­ներն ու­նեին 140 դպ­րոց՝ հա­զա­րա­վոր ա­շա­կերտ­նե­րով և հա­րյուր հա­զա­րա­վոր ոս­կու բյու­ջե­նե­րով, իսկ տե­ղա­կան մի­ջոց­նե­րով, թա­ղա­յին բյու­ջե­նե­րով Վա­նում կար 15, Կա­րի­նում՝ 20, Բա­ղե­շի, Խար­բեր­դի նա­հանգ­նե­րում՝ շուրջ 20, Թուր­քիա­յի զա­նա­զան վայ­րե­րում՝ ա­վե­լի քան 50 դպ­րոց:
1902 թ. Պոլ­սո Կեդ­րո­նա­կան ու­սում­նա­կան խոր­հուր­դը փորձ ա­րեց ներ­կա­յաց­նել հա­յոց կր­թա­կան վի­ճա­կը՝ հրա­պա­րա­կե­լով երկ­հա­տոր գր­քույկ­ներ, ուր ամ­փոփ­ված էին վա­ղօ­րոք ու­ղարկ­ված հար­ցա­շա­րե­րի պա­տաս­խան­նե­րը: Ըստ այդմ, պատ­կե­րը հետևյալ տեսքն ու­ներ. Թուր­քիա­յի հայ ա­ռաջ­նոր­դա­կան բա­ժա­նում­նե­րում, բա­ցի Պոլ­սից, Ե­գիպ­տո­սի, Կիպ­րո­սի ու Բուլ­ղա­րիա­յի ար­տա­սահ­մա­նյան թե­մե­րից, կար 803 վար­ժա­րան՝ 59 հա­զար 495 ա­շա­կերտ­նե­րով, 21 հա­զար 713 ա­շա­կեր­տու­հի­նե­րով և 2088 երկ­սեռ ու­սու­ցիչ­նե­րով:
Սա­կայն այս վի­ճա­կագ­րու­թյու­նը խիստ թե­րի էր և հե­ռու էր սպա­ռիչ լի­նե­լուց: Հաշ­վի չէին առն­վել հայ կա­թո­լիկ, հայ բո­ղո­քա­կան վար­ժա­րան­նե­րը, որ­բա­նոց­նե­րը (օ­րի­նակ, Մշո Ս. Կա­րա­պե­տի, Ա­ռա­քե­լոց, Հով­հան­նու վան­քե­րի, Վա­նի Վա­րա­գա­վան­քի, Կարմ­րա­վո­րի, Սալ­նա­պա­տի, Ս. Խա­չի, Ե­դե­սիո Ս. Սար­գիս վան­քի, Բա­ղե­շի Խնդ­րա­կա­տար վան­քի և այլն), բազ­մա­թիվ ան­հա­տա­կան կր­թա­րան­նե­րը (դի­ցուք, Կա­րի­նի Սա­նա­սա­րյան վար­ժա­րա­նը, Վա­նի Ե­րա­մյա­նը, Խնու­սի Խաշ­խա­շյա­նը, Մա­րա­շի Խր­լա­գյա­նը, Սե­բաս­տիա­յի Նոր­հա­տյա­նը, Բրու­սա­յի Քա­լան­թա­րյա­նը, Ռո­դոս­թո­յի Գե­լի­բո­լյա­նը, Այն­թա­պի Մես­րո­պյա­նը և այլն): Ա­վե­լին, այդ վի­ճա­կագ­րու­թյու­նից դուրս էին մնա­ցել Բու­լա­նը­խի, Մա­նազ­կեր­տի, Վար­դո­յի, Չն­քու­շի, Ար­ղը­նիի և այլ հա­յաբ­նակ վայ­րե­րի դպ­րոց­նե­րը:
1914 թ. հայ բո­ղո­քա­կան­ներն ու­նեին 350 վար­ժա­րան, ո­րոն­ցից 1930 թ. մնա­ցել էր 40-ը: Ա­մե­րի­կյան մի­սիո­նե­րա­կան դպ­րոց­նե­րի թի­վը 63 էր, ո­րոնց 70 %-ը ծա­ռա­յում էր հայ տղա­նե­րի կր­թու­թյա­նը: Բա­ցի այդ, գոր­ծում էին գեր­մա­նա­կան, շվեյ­ցա­րա­կան և այլ մի­սիո­նե­րա­կան վար­ժա­րան­ներ, ո­րոնք կր­կին հիմ­նա­կա­նում հա­յե­րի էին կր­թում:
Հա­վարտ աս­վա­ծի նշենք, որ 1914 թ. հա­յե­րը Թուր­քիա­յում ու­նեին ա­վե­լի քան 2000 վար­ժա­րան, ո­րոն­ցից 1930 թ. մնա­ցել էր 100-ը:
ՄԱՍՆ Գ. ԹՈՒՐ­ՔԸ՝ ՔԱ­ՂԱ­ՔԱԿՐ­ԹԱ­ԿԱՆ ՑԵ­ՂԱՍ­ՊԱՆ. ՖԻ­ՆԱՆ­ՍԱՏՆ­ՏԵ­ՍԱ­ԿԱՆ ՍՊԱՆԴ
Ակն­բախ է, որ Թուր­քիա­յում տն­տե­սա­կան գե­րա­զան­ցու­թյու­նը պատ­կա­նում էր քրիս­տո­նյա փոք­րա­մաս­նու­թյա­նը (հա­յեր, հույ­ներ, ա­սո­րի­ներ)` հա­յե­րի գե­րա­կա­յու­թյամբ, իսկ մահ­մե­դա­կան տար­րը (թուր­քեր, քր­դեր, այլք) առևտրատն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյամբ գրե­թե չէր զբաղ­վում: Տն­տե­սա­կան աս­պա­րե­զում հա­յոց գե­րիշ­խող դիր­քը բա­ցատր­վում է բազ­մա­դա­րյա ա­վան­դա­կիր հմ­տու­թյուն­նե­րով, այ­նինչ տի­րա­պե­տող ազ­գը այդ­պի­սի ու­նա­կու­թյուն­նե­րից պար­զա­պես զուրկ էր, և այդ պատ­կե­րը դի­պուկ բնու­թագր­վում է աղ­բյուր­նե­րից մե­կում. «Թուր­քերն ի­րենց տի­րա­պե­տու­թեան ա­ռա­ջին օ­րէն մին­չեւ գրե­թէ 1915 թուա­կա­նը միշտ հե­ռու էին մնա­ցեր ա­ռեւտ­րա­կան եւ ար­հես­տա­գոր­ծա­կան աս­պա­րէզ­նե­րէն, ան­վա­յել հա­մա­րե­լով այդ­պի­սի «խո­նարհ» զբա­ղում­ներ ի­րենց տի­րա­պե­տող ազ­գի (միլ­լէ­թը հա­քի­մէ) հպար­տու­թեան: Ա­նոնք ա­ռա­ւե­լա­պէս զի­նուո­րա­կան­ներ էին, իս­լա­մա­կան կրօ­նի ծա­ռա­յող­ներ, պե­տա­կան պաշ­տօ­նեա­ներ, մեծ հո­ղա­տէ­րեր-կա­լուա­ծա­տէ­րեր, քիչ բա­ցա­ռու­թեամբ՝ ա­ռեւտ­րա­կան­ներ եւ քա­նի մը անն­շան ար­հեստ­նե­րու մէջ աշ­խա­տող: Ա­նոնք ա­ռա­ւե­լա­պէս ա­նաս­նա­պահ, երկ­րա­գործ, բան­ջա­րամ­շակ (պօս­թան­ճի), այ­գե­պան էին»:
Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ա­ռա­ջա­ցան թուր­քա­կան հա­մազ­գա­յին նա­խանձ ու ան­հան­դու­ժո­ղա­կա­նու­թյուն. միլ­լէ­թը հա­քի­մէն աղ­քատ ու կի­սա­քաղց գո­յու­թյուն էր քարշ տա­լիս, իսկ ի­րա­վա­կան տե­սա­կե­տից ան­պաշտ­պան հա­յը քրտ­նա­թոր աշ­խա­տան­քով ա­րա­րում-ստեղ­ծում էր և բա­րե­կե­ցիկ կյանք վա­յե­լում:
Օս­մա­նյան Թուր­քիա­յում հա­յոց նկատ­մամբ բռ­նու­թյուն­ներ, հարս­տա­հա­րու­թյուն­ներ, ու­նեց­ված­քա­յին ան­պատ­ժե­լի բռ­նա­զավ­թում­ներ ե­ղել են միշտ և հնուց ան­տի` XV դա­րից ի վեր: Սկզ­բում դրանք կրում էին տա­րե­րա­յին բնույթ, և հա­պա­ցույց աս­վա­ծի բե­րենք Բեր­րի քա­ղա­քին վե­րա­բե­րող մի վկա­յու­թյուն. «1895-ի թա­լա­նէն 20 տա­րի ա­ռաջ նո­րէն թա­լան մը ե­ղած է: Այս պատ­ճա­ռով Բեր­րիի և այլ հայ­կա­կան կեդ­րոն­նե­րու մէջ գրե­թէ հարս­տու­թիւն չէ մնա­ցած հա­յե­րու մօտ, քա­նի որ այդ թա­լա­նի ըն­թաց­քին հայ­կա­կան տու­նե­րու մէջ հին ա­ւել մըն ալ չէր մնա­ցած»:
Ըն­չա­զավթ­ման տա­րե­րայ­նու­թյունն աս­տի­ճա­նա­բար վե­րած­վեց հա­մա­կարգ­վա­ծու­թյան, և ու­ղեն­շա­յին դար­ձան 1894-1896 թթ. հա­մի­դյան ջար­դե­րը, ո­րոնք թուր­քին ցույց տվե­ցին հա­յաս­պա­նու­թյամբ և ըն­չա­զավթ­մամբ ա­րա­գո­րեն հարս­տա­նա­լու, բա­րե­կե­ցիկ կեն­սա­պայ­ման­նե­րի տեր դառ­նա­լու հեշտ ու­ղին: Մեջ­բե­րենք մի քա­նի վկա­յու­թյուն. «Ա­ռանց աշ­խա­տան­քի ապ­րե­լու և վա­յե­լե­լու հո­գե­բա­նու­թիւ­նը տի­րա­կան էր ա­նոնց հո­գիին մէջ»:
«Քա­ղաքս (Ակ­նը- Խ. Դ.) իւր շր­ջա­կայ հա­յոց գիւ­ղե­րով բա­ւա­կան չէին ան­դա­դար ի հնուց ի վեր կրած հարս­տա­հա­րու­թիւնքն, վեր­ջին ա­հա­ւո­րա­գոյն հա­րուած մը ու­նե­ցաւ 1896 տար­ւոյ սեպ­տեմ­բե­րի մէջ: Հա­յոց Վե­րին թա­ղի տնե­րու մե­ծա­գոյն մասն հրոյ ճա­րակ ե­ղան: Ընդ­հա­նուր ան­ձանց կո­րուստն ըստ լրագ­րաց հա­մա­րուե­ցաւ 2000 հո­գի: Ա­մե­նայն ա­նա­սե­լի խժդ­ժու­թիւնք ի գործ դրուե­ցան, հա­յոց կր­կին ե­կե­ղե­ցիք այ­րուե­ցան և ե­րի­ցունք սպա­նուե­ցան: Նոյն թշուա­ռու­թիւնն պի­տի գար քա­ղա­քիս վրայ 1895-ին, ե­թէ հայք 1500 լի­րա փր­կանք չտա­յին: Այս դէպ­քէն վերջ հա­րուստ Ակ­նի ողջ մնա­ցած ժո­ղո­վուրդն բո­լո­րո­վին յե­տին աս­տի­ճա­նի աղ­քա­տա­ցաւ և մինչև ան­գամ չոր հա­ցի կա­րօտ մնաց»:
«Թուրք բեռ­նա­կիր­ներ և ա­նո­թի­ներ սկ­սան վա­ճա­ռա­կա­նու­թիւն ը­նել շնոր­հիւ ա­ւա­րա­ռու­թեան, մինչ նախ­կին հայ ու­նե­ւոր­նե­րը ալ այդ­պի­սի­նե­րուն քով ծա­ռա­յու­թեան մտան՝ ապ­րուստ ճա­րե­լու անհ­րա­ժեշտ պէտ­քէն մղուած»:
Հա­ջորդ ու­ղե­նի­շը 1909 թ. Ա­դա­նա­յի սոս­կա­լի կո­տո­րածն էր. «1909 թ. ապ­րի­լին Ա­դա­նա­յի վի­լա­յե­թում կազ­մա­կերպ­ված կո­տո­րած­նե­րով, ո­րոնց հետևան­քով զոհ­վե­ցին մոտ 30000 ան­մեղ հա­յեր, 300 կալ­վածք այր­վեց, հափշ­տակ­վեց ա­վե­լի քան 10000 գլուխ ա­նա­սուն, իսկ նյու­թա­կան վնաս­նե­րը հա­սան 20 մի­լիոն թուր­քա­կան լի­րա­յի (մոտ 500 մի­լիոն ֆրան­կի)»:
Թուր­քե­րի նկատ­մամբ հա­յոց տն­տե­սա­կան ա­ռա­վե­լու­թյու­նը փաս­տե­լու հա­մար բե­րենք ըն­դա­մե­նը մեկ՝ Սե­բաս­տիա­յի նա­հան­գի օ­րի­նա­կը: 1912-1913 թթ. այս­տեղ.
-մա­նու­ֆակ­տու­րա ներ­մու­ծող 20 վա­ճա­ռա­կան­նե­րից 18-ը հայ էր, 2-ը` հույն
-կաշ­վե­ղեն և այլ ապ­րանք­ներ ներ­մու­ծող 25 վա­ճա­ռա­կան­նե­րից 23-ը հայ էր, 2-ը` թուրք
-մե­տաղ­ներ ներ­մու­ծող բո­լոր 12 վա­ճա­ռա­կան­նե­րը հայ էին
-8 ալ­րա­ղաց­նե­րից 4-ը պատ­կա­նում էր հա­յե­րին, 4-ը` թուր­քե­րին
-բո­լոր 10 սե­ղա­նա­վոր­նե­րը` ֆի­նան­սա­վար­կա­յին գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վող ան­ձինք, հայ էին
-9800 խա­նութ­պան­նե­րից և ար­հես­տա­վոր­նե­րից 6800-ը հայ էին, 2250-ը` թուրք, 750-ը` այ­լազ­գի
-150 ար­տա­հա­նող վա­ճա­ռա­կան­նե­րից 127-ը հայ էր, 23-ը` թուրք
-166 ներ­մու­ծող վա­ճա­ռա­կան­նե­րից 141-ը հայ էր, 13-ը` թուրք, 12-ը` այ­լազ­գի
-153 գոր­ծա­րա­նա­տե­րե­րից և ար­դյու­նա­բե­րող­նե­րից 130-ը հայ էր, 20-ը` թուրք, 3-ը` այ­լազ­գի
-37 դրա­մա­տե­րե­րից ու սե­ղա­նա­վոր­նե­րից 32-ը հայ էր, 5-ը` թուրք։
Նմա­նա­տիպ ի­րա­վի­ճակ էր Թուր­քիա­յի գրե­թե բո­լոր 125 հա­յաբ­նակ քա­ղաք­նե­րում: Ան­գամ մայ­րա­քա­ղաք Կ. Պոլ­սում 1908-1910 թթ. ութ խո­շո­րա­գույն ներ­մու­ծող-ար­տա­հա­նող ֆիր­մա­նե­րից եր­կու­սը հա­յա­պատ­կան էին (Գյուլ­բեն­կյան­ներ և Բ. Մահ­չու­փյան), վե­ցը` եվ­րո­պա­կան:
Այդ նույն թվա­կան­նե­րին, որ­պես Բալ­կա­նյան պա­տե­րազ­մի ար­դյունք, Թուր­քիա­յի 106437234 ֆունտ ստեռ­լինգ ար­տա­քին պարտ­քի մի մա­սը զեղչ­վեց, իսկ մի մասն էլ բա­ժան­վեց Ի­տա­լիա­յի, Հու­նաս­տա­նի, Սեր­բիա­յի, Մոն­տե­նեգ­րո­յի և Ալ­բա­նիա­յի միջև:
Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի սկս­վե­լուն պես Թուր­քիան «Թե­քա­լի­ֆը հար­պի­յե կո­մի­սիո­նը» կոչ­վող հանձ­նախմ­բե­րի մի­ջո­ցով պե­տա­կան կո­ղո­պու­տի են­թար­կեց գլ­խա­վո­րա­պես քրիս­տո­նյա հպա­տակ­նե­րին: Ըստ ԱՄՆ դես­պան Հ. Մոր­գեն­թաուի, «այդ բռ­նագ­րա­վում­նե­րը զանգ­վա­ծա­յին կո­ղո­պուտ էին»:
Պա­տե­րազմ վա­րե­լու հա­մար Թուր­քիա­յին ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ էին հար­կա­վոր, և՝ բռ­նա­զավ­թում­նե­րին զու­գըն­թաց, նա փո­խա­ռու­թյուն­ներ ստա­ցավ. 1915 թ. հուն­վա­րի 19-ին՝ Գեր­մա­նիա­յից 5 մլն դո­լար, նույն թվա­կա­նի մա­յի­սի 23-ին՝ դար­ձյալ Գեր­մա­նիա­յից 2 մլն դո­լար (կամ 10 մլն ֆրանկ), ո­րից 2/3-ը՝ Բեռ­լի­նից, 1/3-ը՝ Վիեն­նա­յից:
Բա­ցի հա­յին, հույ­նին, ա­սո­րուն կո­ղոպ­տե­լուց Թուր­քիան բռ­նագ­րա­վեց նրանց շար­ժա­կան և ան­շարժ գույ­քը, բնա­կա­նա­բար՝ կո­տո­րե­լով օ­րի­նա­կան տե­րե­րին:
Բե­րենք Ա­դա­նա­յի օ­րի­նա­կը. «1915-ին տե­ղա­հա­նու­թեան են­թար­կուած հա­յե­րուն շար­ժուն եւ ան­շարժ բո­լոր հարս­տու­թիւն­նե­րը «Լքեալ գոյ­քեր» («Էմ­վա­լը մէթ­րու­քէ») օ­րէն­քին հա­մա­ձայն գրա­ւուե­ցան թիւրք կա­ռա­վա­րու­թեան կող­մէ:
Այս­պէ­սով գրա­ւուած հա­յա­պատ­կան կա­լուած­ներն ու գոյ­քե­րը ծա­խուե­ցան ո­չինչ, շատ չն­չին ու ցած գի­նե­րով: Իսկ գոյք ու կա­լուա­ծոց մէկ մասն ալ իւ­րա­ցուե­ցաւ թիւրք ան­հատ­նե­րու կող­մէ: Ա­սոնք իբր «պա­հան­ջա­տէր» ներ­կա­յա­նա­լով կա­ռա­վա­րու­թեան, կեղծ վկա­նե­րով ու կեղծ մուր­հակ­նե­րով կամ շին­ծու պար­տա­թուղ­թե­րով ան­հիմն դա­տեր բա­ցին, եւ դա­տա­րան­նե­րը ամ­բաս­տա­նեալ «պար­տա­կան» հա­յե­րուն ի բա­ցա­կա­յու­թեան վճիռ­ներ ար­ձա­կե­լով՝ ան­մի­ջա­պէս այս­պի­սի կեղծ դա­տավ­ճիռ­նե­րը գոր­ծադ­րու­թեան դրին, եւ շատ թիւր­քեր անն­շան գի­նե­րով կա­ռա­վա­րու­թեան ձեռ­քէն գրա­ւե­ցին հա­յա­պատ­կան կա­լուած­նե­րը:
Օ­րի­նակ, այս­պի­սի մե­քե­նա­յու­թեամբ էր որ գրա­ւուե­ցաւ Պա­պի­կեան պար­տէ­զը, ըն­դար­ձակ եւ ար­ժէ­քա­վոր:
Ի գոր­ծադ­րու­թիւն վե­րո­յի­շեալ օ­րէն­քին, հա­յե­րու պատ­կա­նող ամ­բողջ հարս­տու­թիւ­նը, ինչ­պէս նաեւ ազ­գա­պատ­կան կա­լուած­նե­րը, դպ­րոց­նե­րը, ե­կե­ղե­ցի­նե­րը, գե­րեզ­մա­նոց­նե­րը մէկ օ­րէն միւ­սը մէկ հա­րուա­ծով թիւրք պե­տու­թեան ու ժո­ղո­վուր­դին սեպ­հա­կա­նու­թիւ­նը դար­ձան»:
Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին տա­րում՝ 1914-1915 թթ., զո­րա­կո­չի են­թա­կա 20-23 տա­րե­կան­նե­րից բա­ցի, 24-25 տա­րե­կան­նե­րից յու­րա­քան­չյու­րից Նի­զա­մի­յեի (գոր­ծող) բա­նա­կի հա­մար բռ­նա­գան­ձեց 63 ոս­կի (315 դո­լար), իսկ պա­հես­տա­զո­րի տա­րիք ու­նե­ցող­նե­րից՝ 40 ոս­կի (200 դո­լար): Դրա­նից հե­տո բո­լո­րին զո­րա­կո­չեց՝ կո­տո­րե­լու նպա­տա­կով:
1915-1916 թթ. թուր­քահ­պա­տակ հայ քա­ղա­քա­ցի­նե­րի կո­ղո­պու­տը կա­տար­վեց պե­տա­կա­նո­րեն ծրագր­ված ու ման­րա­մաս­նո­րեն մշակ­ված կեր­պով՝ կա­ռա­վա­րա­կան պաշ­տո­նյա­նե­րի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ ու նրանց վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո: Այդ ա­մե­նի մա­սին պահ­պան­վել են բազ­մա­թիվ փաս­տաթղ­թեր, մաս­նա­վո­րա­պես՝ 1915 թ. փետր­վա­րի 18-ի, մար­տի 25-ի, մա­յի­սի 10-ի, ընդ­հուպ մինչև 1915 թ. սեպ­տեմ­բե­րի 26-ի «Լքյալ գույ­քե­րի մա­սին» տխ­րահռ­չակ օ­րեն­քը:
Հա­յե­րից բռ­նագ­րա­ված գու­մար­նե­րը, ինչ­պես նաև նրանց ան­շարժ և շար­ժա­կան գույ­քի ընդ­հա­նուր ար­ժե­քը կազ­մեց 5 մի­լիարդ դո­լար:
Ֆի­նան­սատն­տե­սա­կան ցե­ղաս­պա­նու­թյամբ Թուր­քիան լու­ծեց մի քա­նի խն­դիր:
Նախ, մահ­մե­դա­կան փախս­տա­կան­նե­րին, գաղ­թա­կան­նե­րին՝ մու­հա­ջիր­նե­րին, տե­ղա­վո­րեց հա­յե­րից խլ­ված տնե­րում:
Երկ­րորդ, հա­յե­րից յու­րաց­րած ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներն օգ­տա­գոր­ծեց ներ­քին և ար­տա­քին պարտ­քե­րը մա­րե­լու հա­մար:
Եր­րորդ, պա­տե­րազ­մը տե­ղա­փո­խեց Արևե­լյան Հա­յաս­տան, Ան­դր­կով­կաս և 1918 թ. մո­լե­ռանդ մահ­մե­դա­կան­նե­րի հետ Բաք­վում կո­տո­րե­լով 30000 հա­յի՝ ստեղ­ծեց Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը:
ՄԱՍՆ Դ. ՀԵՏ­ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄՅԱՆ ՎԵ­ՀԱ­ԺՈ­ՂՈՎ­ՆԵ­ՐԸ ԵՎ ՀԱ­ՅՈՒ­ԹՅԱՆ ԿՈ­ՐՈՒՍՏ­ՆԵ­ՐԻ ԽՆ­ԴԻ­ՐԸ
Դեռևս 1916 թ. ՀՅԴ Բաք­վի կո­մի­տեի նա­խա­ձեռ­նու­թյամբ ծրագր­վեց և Ան­դր­կով­կա­սի տար­բեր վայ­րե­րում կա­տար­վեց Արևմտյան Հա­յաս­տա­նի հայ բնակ­չու­թյան կո­տո­րած­նե­րի կազ­մա­կերպ­ման և ի­րա­կա­նաց­ման վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­վա­քագ­րում՝ «Վշ­տա­պա­տում» ան­վան­մամբ, ո­րի նպա­տակն էր «ճշ­տել վեր­ջին պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով Թուր­քիա­յում հա­յե­րի ու­նե­ցած զո­հե­րի, նյու­թա­կան կո­րուստ­նե­րի ծա­վա­լը, կուլ­տու­րա­կան վնա­սի չա­փը»: Թեև հար­ցում­նե­րը վե­րա­բե­րում էին հիմ­նա­կա­նում Արևմտյան Հա­յաս­տա­նին և ոչ ամ­բողջ Թուր­քիա­յի հա­յու­թյա­նը, ինչ­պես նաև գլ­խա­վո­րա­բար ընդ­գր­կում էին գյու­ղերն ու գյու­ղախմ­բե­րը, այ­դու­հան­դերձ, դա ա­ռա­ջին փորձն էր:
1918 թ. հոկ­տեմ­բե­րի 31-ին Թիֆ­լի­սում կա­յա­ցավ Հայ­կա­կան հայ­րե­նակ­ցա­կան միու­թյուն­նե­րի կենտ­րո­նա­կան խոր­հր­դի նիստ՝ Հով­հան­նես Թու­մա­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ Խոր­հուր­դը ո­րո­շեց Հաշ­տու­թյան վե­հա­ժո­ղո­վին հայ ժո­ղովր­դի կող­մից մի հու­շա­գիր կազ­մե­լու և ներ­կա­յաց­նե­լու հա­մար ընտ­րել հանձ­նա­ժո­ղով: Նո­յեմ­բե­րի 21-ին ստեղծ­վեց «Հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հայ ժո­ղովր­դի կրած վնաս­նե­րի քն­նիչ հանձ­նա­ժո­ղով», ո­րի նա­խա­գահ ըն­տր­վեց Ա­մե­նայն հա­յոց բա­նաս­տեղ­ծը:
Հանձ­նա­ժո­ղո­վի չորս բա­ժին­նե­րից մե­կը` Տն­տե­սա­կա­նը, պետք է զբաղ­վեր աշ­խար­հա­մար­տի ըն­թաց­քում հա­յու­թյան ու­նե­ցած նյու­թա­կան կո­րուստ­նե­րի հաշ­վա­ռու­մով: Այն գոր­ծում էր ո­րո­շա­կի կա­նո­նադ­րու­թյամբ ու հա­տուկ հրա­հան­գով: Ու­նե­նա­լով պե­տա­կան կար­գա­վի­ճակ, հանձ­նա­ժո­ղո­վը նաև ո­րոշ ֆի­նան­սա­վո­րում էր ստա­նում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյու­նից:
1919 թ. հուն­վա­րի 18-ին սկս­վեց Փա­րի­զի Հաշ­տու­թյան վե­հա­ժո­ղո­վը, որ­տեղ հայ ժո­ղովր­դի շա­հե­րը ներ­կա­յաց­նում էին եր­կու մար­մին՝ Ազ­գա­յին պատ­վի­րա­կու­թյու­նը՝ Պո­ղոս Նու­բա­րի գլ­խա­վո­րու­թյամբ, և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պատ­վի­րա­կու­թյու­նը՝ Ա­վե­տիս Ա­հա­րո­նյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ: Փետր­վա­րին ներ­կա­յաց­վեց եր­կու հու­շա­գիր. մե­կում հայ ժո­ղո­վուր­դը ա­ռաջ էր քա­շում քա­ղա­քա­կան (տա­րած­քա­յին) պա­հանջ­ներ, մյու­սը նվիր­ված էր Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի ըն­թաց­քում հայ ժո­ղովր­դի կրած մարդ­կա­յին և նյու­թա­կան կո­րուստ­նե­րի հա­մար ֆի­նան­սա­կան փոխ­հա­տուց­ման խնդ­րին (ռե­պա­րա­ցիա­ներ)։ Հա­յոց նյու­թա­կան պա­հանջ­նե­րի վե­րա­բե­րյալ միաս­նա­կան հու­շագ­րում, ըստ այդ պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի հաշ­վար­կի, թուր­քե­րի հասց­րած վնաս­նե­րը կազ­մում էին 19 մլրդ 130 մլն 932 հա­զար ֆրանկ (1919 թ. Ֆրան­սիա­յում գոր­ծող գնե­րին հա­մա­պա­տաս­խան), ո­րից Արևմտյան Հա­յաս­տա­նին բա­ժին էր ընկ­նում 14 մլրդ 598 մլն 460 հազ., իսկ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը և Կով­կա­սի հա­յաբ­նակ շր­ջան­նե­րին ` 4 մլրդ 532 մլն 472 հազ. ֆրանկ:
Ակն­հայտ է, որ այդ գու­մա­րա­չա­փե­րը խիստ մո­տա­վոր էին, բայց նույ­նիսկ դրանք չբա­վա­րար­վե­ցին: Բնա­կա­նա­բար, որևէ ո­րո­շում չկա­յաց­վեց նաև տա­րած­քա­յին պա­հանջ­նե­րի վե­րա­բե­րյալ:
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ
Դիտվել է՝ 6548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ