Եթե դեռ չեն գի­տակ­ցել, ու­րեմն մենք մեր դժ­բախ­տու­թ­յուն­նե­րի կե­սին ենք

Եթե դեռ չեն գի­տակ­ցել, ու­րեմն մենք մեր դժ­բախ­տու­թ­յուն­նե­րի կե­սին ենք
17.11.2020 | 00:10

Ին­չու կա­պի­տու­լյա­ցիա­յի փաս­տա­թուղթ ստո­րագ­րած ղե­կա­վա­րը հրա­ժա­րա­կան չի տա­լիս, ան­գամ չի հի­շում իր խոս­տու­մը, որ ե­թե ան­գամ մեկ մարդ պա­հան­ջի իր հրա­ժա­րա­կա­նը, ին­քը կհե­ռա­նա։ Չի հե­ռա­նում, նույ­նիսկ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ հրահ­րելու խայ­տա­ռակ փորձ ա­րեց, սպառ­նաց, որ հա­յոց բա­նա­կը հա­յի վրա զենք կբարձ­րաց­նի։ Հի­մա ա­սու­լիս­ներ է տա­լիս ու ցի­նի­կա­բար ստում։ Ի՞նչն է այն հիմ­նա­կան «մե­խը», ո­րի վրա այս օ­րե­րին հեն­վե­լով, իր պաշ­տո­նա­վա­րումն ար­դա­րաց­նում է Փա­շի­նյա­նը։ Նա հայ­տա­րա­րում է, թե իր գեր­խն­դի­րը երկ­րում կա­յու­նու­թյուն և անվ­տան­գու­թյուն ա­պա­հո­վելն է։ Իսկ հի­մա մի քա­նի հարց, ո­րոնք թույլ են տա­լիս եզ­րա­կաց­նել, որ Փա­շի­նյանն ա­մենևին էլ ներ­քա­ղա­քա­կան կա­յու­նու­թյուն հա­ս­տա­տե­լու խն­դիր չու­նի, հա­կա­ռա­կը, ա­վե­լի է սրում ի­րա­վի­ճա­կը։


ա. Փա­շի­նյանն ի­րո՞ք կար­ծում է, որ հող հանձ­նելն այն թե­ման է, ո­րը հնա­րա­վոր է ա­րագ մո­ռա­նալ ու հան­դար­տեց­նել մարդ­կանց։
բ. Կռ­ված տղա­նե­րին, գե­նե­րալ­նե­րին կա­լա­նա­վո­րե­լով, քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րի վրա շին­ծու գոր­ծեր «կա­րե­լով» հնա­րա­վո՞ր է թեժ մթ­նո­լոր­տը լից­քա­թա­փել, ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը խա­ղա­ղեց­նել, թե՞ դրա­նից հե­տո ներ­քին ցն­ցում­ներն ա­վե­լի մեծ մասշ­տաբ­նե­րի են հաս­նե­լու։
գ. Մինչև հի­մա ան­գամ զոհ­ված տղա­նե­րի թի­վը կեղ­ծե­լով հնա­րա­վո՞ր է մարդ­կանց ըմ­բոս­տու­թյունն ու ցա­վը մեղ­մաց­նել։ Ա­վե­լին, պա­տե­րազ­մի ըն­թաց­քում բազ­մա­թիվ կաս­կա­ծե­լի քայ­լե­րի, հատ­կա­պես Շու­շին հանձ­նե­լու փաս­տը վի­ճար­կող հա­սարա­կու­թյան հետ ինչ­պե՞ս է շա­րու­նա­կե­լու երկ­խո­սել Փա­շի­նյա­նը։
ե. Փա­շի­նյանն ի­րո՞ք հույս ու­նի, որ ին­քը ջրից չոր դուրս կգա և այս ան­գամ էլ ի­րեն կօգ­նի «ֆեյ­քե­րի ֆաբ­րի­կան», վս­տա՞հ է, որ ստի վրա կա­ռուց­ված իր իշ­խա­նու­թյու­նը դեռ շն­չում է։ Վս­տա՞հ է, որ զին­ված մարդ­կանց ժո­ղովր­դի դեմ հա­նե­լով հնա­րա­վոր է անվ­տան­գու­թյուն ա­պա­հո­վել երկ­րում։
զ. Փա­շի­նյա­նը, ա­ռա­վել ևս իր թի­մը դեռ մտա­ծում են, որ փո­ղո­ցում կա­րող են հան­գի՞ստ քայ­լել։
է. Վս­տա՞հ է, որ բուն­կե­րից, ժո­ղովր­դից թաքն­վե­լով՝ կա­րող է եր­կիր ղե­կա­վա­րել։
Ե­թե այս ա­մե­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նը և իր թի­մը դեռ չեն հաս­կա­ցել, չեն գի­տակ­ցել, որ այս պա­հին միակ քայլն այն կլի­ներ, որ գլ­խի­կոր թող­նեին ու հե­ռա­նա­յին, ու­րեմն մենք մեր դժ­բախ­տու­թյուն­նե­րի կե­սին ենք դեռ, ո­րով­հետև այս ո­րա­կի իշ­խա­նու­թյու­նից պի­տի սպա­սել նոր չա­րա­գոր­ծու­թյուն­ներ, նոր զո­հեր ու նոր ա­վե­րա­ծու­թյուն­ներ։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 2244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ