«Ադր­բե­ջանն ու­զում է պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի խախ­տում­ներ լի­նեն, որ­պես­զի դրա­նից էլ կա­րո­ղա­նա օ­գուտ­ներ քա­ղել»

«Ադր­բե­ջանն ու­զում է պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի խախ­տում­ներ լի­նեն, որ­պես­զի դրա­նից էլ կա­րո­ղա­նա օ­գուտ­ներ քա­ղել»
17.11.2020 | 00:18

Քա­ղա­քա­գետ ԳԱ­ՐԻԿ ՔԵ­ՌՅԱ­ՆԸ ընդ­դի­մու­թյան այ­սօր­վա քայ­լե­րը տե­ղա­վո­րում է նաև դա­սա­կան իշ­խա­նու­թյուն-ընդ­դի­մու­թյուն պայ­քա­րի շր­ջա­նա­կում, քա­նի որ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը թի­մա­յին աշ­խա­տանք է, այ­սինքն կամ այս իշ­խա­նու­թյու­նը պի­տի շա­րու­նա­կի այդ աշ­խա­տանքն ի­րա­կա­նաց­նել, կամ պի­տի իշ­խա­նա­փո­խու­թյուն լի­նի, ու այլ մար­դիկ զբաղ­վեն Ար­ցա­խի հար­ցով։ Իսկ թե այս պա­հին ինչ­պես կզար­գա­նան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, և ով կդառ­նա ար­դեն ստո­րագր­ված փաս­տաթղ­թի բա­նակ­ցո­ղը, ա­ռայժմ քա­ղա­քա­գե­տը դժ­վա­րա­ցավ ա­սել՝ ըն­դգ­ծե­լով որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ե­րեկ իր ա­սու­լի­սում ա­սաց, թե չի պատ­րաստ­վում հրա­ժա­րա­կան տա­լու։

-Ի՞նչ է լի­նե­լու այս փաս­տաթղ­թի հետ, և հնա­րա­վո՞ր է ի­րա­վի­ճա­կը փոքր-ինչ բա­րե­լա­վել։
-Նախ պետք է տի­րա­պե­տել ո­րո­շա­կի տե­ղե­կատ­վու­թյան, որ­պես­զի այս հար­ցին ստույգ պա­տաս­խան տալ։ Այ­սինքն՝ ի՞նչ պար­տա­վո­րու­թյուն­ներ ու­նեն հայ­կա­կան, ադր­բե­ջա­նա­կան, ռու­սա­կան կող­մե­րը։ Մենք միայն ընդ­հա­նուր կե­տե­րին ենք ծա­նոթ, ո­րը են­թադ­րում է նախ խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կա­յում, իսկ մյուս կե­տե­րը շատ հա­կիրճ ու ա­նո­րոշ են։ Այս կե­տե­րը պի­տի հս­տա­կեց­նեն վար­չա­պե­տը և արտ­գործ­նա­խա­րա­րը։
-Որ­քան էլ ա­նո­րո­շու­թյուն կա, նույն­քան էլ կոնկ­րետ են նշ­ված տա­րածք­նե­րը զի­ջե­լու ժամ­կետ­նե­րը։
-Դուք նշում եք` հս­տակ են, բայց, օ­րի­նակ, Քար­վա­ճա­ռի ա­ռու­մով ժամ­կե­տը եր­կա­րաձգ­վեց, քա­նի որ դա ի­րա­տե­սա­կան ժամ­կետ չէր։ Հնա­րա­վոր է, որ այլ կե­տե­րի հետ կապ­ված ևս ժամ­կետ­ներ փոխ­վեն։ Կա մեկ շատ կարևոր բան. պետք է թույլ չտալ, որ նո­րից պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը վերս­կս­վեն։ Խրա­մատ­նե­րում այ­սօր մեծ քա­նա­կու­թյամբ զին­վոր­ներ ու­նենք։ Ա­վե­լին, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րից հե­տո բա­նակն ար­դեն տրա­մադր­ված է դուրս գա­լու Ար­ցա­խից ու նո­րից հաս­տատ չի կա­րո­ղա­նա­լու նոր պա­տե­րազ­մի մեջ ներ­քաշ­վել։ Իսկ Ադր­բե­ջա­նի ու­զա­ծը հենց դա է, որ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի խախ­տում­ներ լի­նեն, որ­պես­զի դրա­նից էլ կա­րո­ղա­նա օ­գուտ­ներ քա­ղել։
-Ադր­բե­ջանն ա­վե­լին ստա­նա­լու, ողջ Ար­ցա­խին տի­րե­լու ցան­կու­թյու՞ն ու­նի հի­մա։
-Թշ­նա­մի երկ­րից ա­մեն ինչ սպա­սե­լի է։
-Խա­ղա­ղա­պահ­նե­րի առ­կա­յու­թյու­նը Ադր­բե­ջա­նին չի՞ խան­գա­րի, որ նոր սադ­րանք­նե­րի չգ­նա։
-Ի­հար­կե խան­գա­րե­լու է, և մեզ հա­մար դրա­կան քայլ է Ար­ցա­խում խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը, ո­րով­հետև դրա­նով կանխ­վե­լու է պա­տե­րազ­մը։
-Ճի՞շտ է, որ կա­պի­տու­լյա­ցիա ստո­րագ­րած վար­չա­պե­տը լի­նի բա­նակ­ցող։
-Ե­րեկ նա հայ­տա­րա­րեց, որ չի պատ­րաստ­վում հրա­ժա­րա­կան տա­լու։ Այ­սօր շատ բան կախ­ված է խոր­հր­դա­րա­նից։ Ե­թե «Իմ քայ­լը» դա­շին­քը քայլ չա­նի, սահ­մա­նադ­րա­կան մե­խա­նիզմ­նե­րով նոր վար­չա­պետ չընտ­րի, կար­ծում եմ, Փա­շի­նյա­նը կշա­րու­նա­կի բա­նակ­ցող լի­նել։
-Ներ­քա­ղա­քա­կան լար­վա­ծու­թյու­նը թու՞յլ է տա­լիս վար­չա­պե­տի հե­տա­գա պաշ­տո­նա­վա­րու­մը։
-Ըստ էու­թյան, իշ­խա­նու­թյուն-ընդ­դի­մու­թյուն բա­խումն է ներ­քա­ղա­քա­կան լար­վա­ծու­թյուն ստեղ­ծել։ Այդ պայ­քա­րում մե­կը պի­տի հաղ­թի, մյու­սը՝ պարտ­վի։ Իմ տպա­վո­րու­թյամբ, չնա­յած ո­րոշ ան­դամ­ներ խմ­բակ­ցու­թյու­նից դուրս են ե­կել, «Իմ քայ­լը» ա­ռայժմ նույն կար­ծի­քին է՝ Փա­շի­նյա­նը պի­տի մնա։
-Դուք նշում եք, թե սա իշ­խա­նու­թյուն-ընդ­դի­մու­թյուն պայ­քարն է։ Կար­ծում եք՝ Ար­ցա­խի հարցն իշ­խա­նու­թյա՞ն հա­մար կռիվ է։
-Ար­ցա­խի հար­ցով իշ­խա­նու­թյան-ընդ­դի­մու­թյան բա­խումն է, բայց այդ բախ­ման ա­ռար­կա­յա­կան կետն իշ­խա­նա­փո­խու­թյունն է, վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը։ Ե­թե մենք ա­սենք, թե սա միայն Ար­ցա­խի հարցն է, իշ­խա­նու­թյան կռիվ չէ, քա­ղա­քա­կան անգ­րա­գի­տու­թյուն կցու­ցա­բե­րենք։ Այ­սօր ընդ­դի­մու­թյու­նը պա­հան­ջում է վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը մի հիմ­նա­վոր­մամբ, որ նա հե­տա­գա­յում չպետք է բա­նակ­ցի Ար­ցա­խի հար­ցով։ Այ­սօր Ար­ցա­խի հար­ցը ան­մի­ջա­կա­նո­րեն կապ­ված է այն խնդ­րի հետ, թե ով պի­տի պա­հի իշ­խա­նու­թյու­նը, ով պի­տի շա­րու­նա­կի բա­նակ­ցել։ Սրանք ար­դեն միա­հյուս­ված են։ Ար­ցա­խի հար­ցը կեն­ցա­ղա­յին խն­դիր չէ, ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հարց է։ Այս­տեղ մի հան­գա­մանք էլ կա. ԵԱՀԿ հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րից ԱՄՆ-ը և Ֆրան­սիան հայ­տա­րա­րել են, որ պահ­պա­նում են բա­նակ­ցու­թյուն­նե­րի այդ ձևա­չա­փը և պի­տի շա­րու­նա­կեն բա­նակ­ցու­թյուն­նե­րը։ Իսկ ե­թե այդ գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վե­լու է, ու­րեմն պետք է լի­նի վեր­ջա­կան ստո­րագր­ված փաս­տա­թուղթ։ Ընդ­դի­մու­թյան փաս­տար­կը հենց սա է. ե­թե այդ ձևա­չա­փը մնա­ցել է, բա­նակ­ցու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վե­լու են, ու­րեմն պետք է իշ­խա­նա­փո­խու­թյուն լի­նի, և այլ մար­դիկ բա­նակ­ցեն։


Ճե­պազ­րույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ