«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Երևի Փա­շի­ն­յա­նին տե­ղե­կաց­նե­լու կամ խորհր­դակ­ցե­լու ի­րա­վուն­քից էլ են զր­կել և թո­ղել են միայն ստո­րագ­րե­լու ի­րա­վուն­քը»

«Երևի Փա­շի­ն­յա­նին տե­ղե­կաց­նե­լու կամ խորհր­դակ­ցե­լու ի­րա­վուն­քից էլ են զր­կել և թո­ղել են միայն ստո­րագ­րե­լու ի­րա­վուն­քը»
17.11.2020 | 00:35

ՀՀ ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը ժամ առ ժամ ա­վե­լի է խճճ­վում ու լար­վում։ Ա­վե­լի ու ա­վե­լի են մե­ծա­նում վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջող շր­ջա­նակ­նե­րը‚ սա­կայն Նի­կոլ Փա­շի­նյա­նը բնավ էլ մտա­դիր չէ հե­ռա­նալ պաշ­տո­նից։


Սո­ցիո­լոգ Ա­ՀԱ­ՐՈՆ Ա­ԴԻ­ԲԵ­ԿՅԱ­ՆԸ կար­ծում է‚ որ ի­րա­վի­ճա­կը շատ ա­նո­րոշ է‚ ա­նո­րոշ է այն ա­ռու­մով‚ որ պարզ չէ՝ ներ­կա իշ­խա­նու­թյու­նը կկա­րո­ղա­նա՞ իր դիր­քե­րը պահ­պա­նել‚ թե՞ ընդ­դի­մու­թյու­նը կս­տի­պի նրան նա­հան­ջել։ «Պե­տա­կան ամ­բողջ ա­պա­րատն աշ­խա­տում է ընդ­դի­մու­թյան և ժո­ղովր­դի դժ­գո­հու­թյան ա­լի­քի դեմ։ Ընդ­դի­մու­թյան կար­կա­ռուն դեմ­քե­րին ձեր­բա­կա­լում են‚ զր­կում են ա­ռաջ­նորդ­նե­րից։ Դա բա­վա­կա­նին լուրջ հար­ված է‚ ու պարզ չէ՝ դժ­գոհ­նե­րի բա­նակն ար­դյոք այն­քան հզո՞ր է‚ որ կկա­րո­ղա­նա ինք­նա­կազ­մա­կերպ­վել և հա­մախ­մբ­ված հան­դես գալ։ Երբ նա­յենք‚ թե Փա­շի­նյանն ինչ­պես ե­կավ իշ­խա­նու­թյան‚ կտես­նենք‚ որ կազ­մա­կեր­պիչ կար‚ դեմք կար‚ որն ամ­փո­փում էր ամ­բողջ շարժ­ման էու­թյու­նը։ Մենք այ­սօր չենք տես­նում‚ թե ընդ­դի­մու­թյունն ում հետ է կա­պում իր սպա­սե­լիք­նե­րը։ Չկա այն դեմ­քը‚ որ կա­րո­ղա­նա բո­լո­րին միա­վո­րել։ Այդ պատ­ճա­ռով դեռ մնում է ա­նո­րո­շու­թյան մեջ‚ մինչև պարզ­վի՝ իշ­խա­նու­թյան ռե­սուր­սը կբա­վա­րա­րի՞ ընդ­դի­մու­թյա­նը ճն­շե­լու»‚- ա­սում է պա­րոն Ա­դի­բե­կյա­նը։


Ըստ սո­ցիո­լո­գի՝ ա­նըն­դու­նե­լի զար­գա­ցում­ներն էլ ա­վե­լի կն­վա­զեց­նեն վար­չա­պե­տի վար­կա­նի­շը‚ իշ­խա­նու­թյան վար­կա­նի­շը թե՛ ներ­սում‚ թե՛ դր­սում‚ և կծա­վալ­վի ընդ­հա­նուր դժ­գո­հու­թյան ա­լիք‚ ո­րը պե­տա­կան ա­պա­րա­տը դժ­վար թե կա­րո­ղա­նա ճն­շել կամ սահ­մա­նա­փա­կել։ Ի­րա­վի­ճա­կը կսր­վի այն­քան‚ մինչև հաս­կա­նան‚ որ ա­մեն ինչ կապ­ված է վար­չա­պե­տի ան­ձի հետ‚ և ե­թե այդ ան­ձը դուրս է գա­լիս քա­ղա­քա­կան դաշ­տից‚ հար­ցերն ինք­նա­կամ լու­ծում­ներ են ստա­նում։
Հան­րու­թյան տրա­մադ­րու­թյուն­նե­րի մա­սին խո­սե­լիս՝ Ա­հա­րոն Ա­դի­բե­կյա­նը նկա­տում է‚ որ հան­րու­թյու­նը նույն­պես սպա­սում է ի­րա­վի­ճա­կի զար­գա­ցում­նե­րին‚ հնա­րա­վոր լու­ծում­նե­րին. «Մար­դիկ չգի­տեն՝ Ղա­րա­բա­ղի բա­ժա­նու­մը հայ­կա­կան և ադր­բե­ջա­նա­կան մա­սե­րի‚ հու­շար­ձան­նե­րի պահ­պան­ման խն­դի­րը ին­չի կհան­գեց­նեն։ Շատ բարդ հար­ցեր են ա­ռաջ գա­լիս‚ ո­րոնց ար­դյունք­նե­րից կա­րե­լի է եզ­րա­կա­ցու­թյուն ա­նել‚ թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի մեղ­քի բա­ժի­նը որ­քան է‚ որ կա­րո­ղա­ցել է նման հայ­տա­րա­րու­թյուն ստո­րագ­րել‚ ա­ռանց որևէ մե­կի հետ խոր­հր­դակ­ցե­լու։ Թեև երևի նրան տե­ղե­կաց­նե­լու կամ խոր­հր­դակ­ցե­լու ի­րա­վուն­քից էլ են զր­կել և թո­ղել են միայն ստո­րագ­րե­լու ի­րա­վուն­քը։ Երևի լավ էլ պատ­կե­րաց­նում էր‚ որ ե­թե այդ հայ­տա­րա­րու­թյու­նը դր­վեր հան­րա­յին քն­նարկ­ման‚ նույ­նիսկ նեղ շր­ջա­պա­տում‚ դժ­վար թե նրան ա­սեին՝ գնա‚ ստո­րագ­րիր»։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 2837

Մեկնաբանություններ