«Ար­ցախն ու ար­ցախ­ցին կու­սա­կան են, քա­ղա­քա­կան խա­ղերն ու դա­վադ­րու­թ­յուն­ներն այն­տեղ չեն անց­նում»

«Ար­ցախն ու ար­ցախ­ցին կու­սա­կան են, քա­ղա­քա­կան խա­ղերն ու դա­վադ­րու­թ­յուն­ներն այն­տեղ չեն անց­նում»
17.11.2020 | 00:56

Տն­տե­սա­գի­տու­թյան դոկ­տոր, պրո­ֆե­սոր ԹԱ­ԹՈՒԼ ՄԱ­ՆԱ­ՍԵ­ՐՅԱ­ՆԸ «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նշեց, որ Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի և Ռու­սաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի ստո­րագ­րած փաս­տա­թուղ­թը սոսկ հայ­տա­րա­րու­թյուն է, և ի­րա­վա­կան որևէ հետևանք չի կա­րող ու­նե­նալ: Այդ հայ­տա­րա­րու­թյու­նը ո՛չ Հա­յաս­տա­նի, ո՛չ Ադր­բե­ջա­նի և Ռու­սաս­տա­նի օ­րենք­նե­րին ու սահ­մա­նադ­րու­թյուն­նե­րին չի հա­մա­պա­տաս­խա­նում։ Ոչ օ­րի­նա­կան ձևով կա­յաց­րած հայ­տա­րա­րու­թյու­նը չպետք է վա­խեց­նի մեզ, պար­զա­պես, երևի ժա­մա­նակ է պետք, որ լիո­վին մար­սենք դա և փաս­տեր ու­նե­նա­լով ա­սենք, թե որն էր դրա հիմ­քը, որ­տե­ղից սկս­վեց և ուր գնաց։


«Պա­տե­րազ­մի օ­րե­րին ինքս էլ ա­ռաջ­նագ­ծում եմ ե­ղել, սե­փա­կան աչ­քով եմ տե­սել՝ ինչ է կա­տար­վում: Մինչև այ­սօր էլ կապ եմ պա­հում Ար­ցա­խի փա­ռա­պանծ գե­նե­րալ­նե­րի հետ, ով­քեր այդ օ­րե­րին անձ­նու­րաց և գրա­գետ գոր­ծո­ղու­թյուն­ներ են կազ­մա­կեր­պել։ Այս պա­հին չա­փա­զանց կարևոր է սթափ գնա­հա­տել ի­րա­վի­ճա­կը, է­մո­ցիա­նե­րին չտր­վել: Մա­նա­վանդ այն մար­դիկ, ով­քեր պետք է պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նեն այ­սօր­վա ու վաղ­վա օր­վա հա­մար, պետք է հնա­րա­վո­րինս ան­ցն­ցում նոր ի­րա­վի­ճակ ձևա­վո­րեն: Այդ նոր ի­րա­վի­ճա­կը պետք է լի­նի նոր մարդ­կան­ցով և նոր ո­րա­կով, ի վի­ճա­կի լի­նեն ներ­կա­յաց­նե­լու Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը՝ որ­պես մեկ միաս­նու­թյուն։ Մար­դիկ են պետք, ով­քեր գրա­գետ ձևով կկա­րո­ղա­նան բա­նակ­ցել՝ ներ­կա­յաց­նե­լով ազ­գի ու պե­տու­թյան շա­հե­րը»,- նշում է տն­տե­սա­գե­տը:


Մեր զրու­ցա­կի­ցը ցա­վով է նշում՝ այ­սօր երկ­փեղկ­ված հայ­րե­նիք ու­նենք: Ո­մանց հա­ջող­վեց տրո­հել մեզ, եր­կի­րը, շեր­տեր ձևա­վո­րե­ցին` ա­սե­լով, թե մեր իսկ ներ­սում, իբր, դա­սա­լիք զին­վո­րա­կան­ներ կան, ու նրանց պետք է ա­տել։ Բայց, վս­տա­հեց­նում է, մեր ներ­սում չկան դա­վա­ճան­ներ. «Ար­ցախն ու ար­ցախ­ցին կու­սա­կան են, և այն­տեղ այս բնույ­թի քա­ղա­քա­կան խա­ղե­րը, դա­վադ­րու­թյուն­նե­րը չեն անց­նում։ Ար­ցա­խում թե՛ կա­ռա­վար­ման, թե՛ ան­ձե­րի շփ­ման ա­ռու­մով բա­ցար­ձակ ու­րիշ ո­րակ է: Նրան­ցից պետք է սո­վո­րենք ու սո­վո­րենք: Ա­մեն ան­գամ հիա­նում եմ` տես­նե­լով, որ ար­ցախ­ցու հա­մար չկա վա­րորդ, մշակ, նա­խա­րար կամ նա­խա­գահ: Բո­լո­րը մեկ են, բո­լո­րը հա­վա­սար են: Բո­լո­րը մի հար­թու­թյան վրա են»։


Կա­պի­տու­լյա­ցիա­յի մա­սին հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի հարցն ան­գամ քն­նարկ­ման են­թա­կա չէ, դա ինք­նին հաս­կա­նա­լի բան է, ա­սում է Մա­նա­սե­րյա­նը, բայց և հա­վե­լում՝ ի­րեն այլ հարց է հու­զում՝ ինչ­քա­նո՞վ ազ­նիվ քա­ղա­քա­կան պո­տեն­ցիալ ու­նի նա, որ­քա­նո՞վ է գրա­գետ և քա­ղա­քա­կա­նա­պես պար­կեշտ։
Մեր զրու­ցա­կի­ցը մեկ այլ հա­մոզ­մունք էլ է հայտ­նում՝ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը հնա­րա­վոր է ինչ-որ կերպ փո­խել։ «Պետք է արթ­նա­նանք այս մղ­ձա­վան­ջից և ինք­ներս ձևա­վո­րենք այն քա­ղա­քա­ցիա­կան կամ ազ­գա­յին խոր­հուր­դը, ո­րի մեջ կներգ­րավ­վեն պա­տաս­խա­նատ­վու­թյուն ու­նե­ցող կա­յա­ցած մար­դիկ: Ա­մո­թանք եմ տա­լիս այն վախ­կոտ մտա­վո­րա­կան­նե­րին, որ այ­սօր հրա­պա­րա­կա­յին չեն խո­սում, վա­խե­նում են: Ե­թե այ­սօր նրանք չեն երևա­լու և չեն գոր­ծե­լու, ա­պա ի՞նչ մտա­վո­րա­կան: Սա ի՞նչ երկ­չո­տու­թյուն է: Այժմ պահն է, որ ճիշտ գի­տակ­ցենք ազ­գա­յին շա­հե­րը և, ազ­գա­յին հս­տակ օ­րա­կարգ ձևա­վո­րած, փոր­ձենք քայլ առ քայլ գնալ դե­պի մեր նպա­տակ­նե­րը։ Ա­ռանց մի­մյանց նկատ­մամբ թշ­նա­մա­նա­լու, պետք է բարձ­րաց­նենք, զո­րաց­նենք մեր հայ­րե­նի­քը, լի­նենք հա­մախ­մբ­ված և միա­բան։ Այլ նպա­տակ չկա և չի կա­րող լի­նել»։


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 1325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ