Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եթե Գառ­նիկ Պետ­րո­ս­յանն ինք­նաս­պա­նու­թ­յուն է գոր­ծել, ա­պա ստի­պել են գնալ այդ քայ­լին

Եթե Գառ­նիկ Պետ­րո­ս­յանն ինք­նաս­պա­նու­թ­յուն է գոր­ծել, ա­պա ստի­պել են գնալ այդ քայ­լին
17.11.2020 | 01:22

Ե­թե ո­մանց թվում է, թե հա­զա­րա­վոր զո­հե­րի մեջ ևս մե­կը չի նկատ­վե­լու կամ, նկատ­վե­լով հան­դերձ, մար­դիկ ան­տար­բեր են լի­նե­լու, ի­րենց կա­տա­րած հան­ցա­գոր­ծու­թյունն անց­նե­լու է գնա, հա­շիվ պա­հան­ջող չի լի­նե­լու և ի­րենք խույս են տա­լու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից, չա­րա­չար սխալ­վում են:


Tert.am-ի տե­ղե­կաց­մամբ, Ե­րևա­նի Դավ­թա­շե­նի կամր­ջի տակ նո­յեմ­բե­րի 13-ին ե­րի­տա­սարդ տղա­յի դի է հայտ­նա­բեր­վել, որն առն­չու­թյուն է ու­նե­ցել Նի­կոլ Փա­շի­նյա­նի ստո­րագ­րած կա­պի­տու­լյա­ցիա­յի ակ­տի դեմ նո­յեմ­բե­րի 11-ին ի­րա­կա­նաց­ված բո­ղո­քի ակ­ցիա­յին:
Դի հայտ­նա­բե­րե­լու վե­րա­բե­րյալ ոս­տի­կա­նու­թյու­նից հայտ­նել են, որ նման ա­հա­զանգ ստա­ցել են. «Նո­յեմ­բե­րի 13-ին` ժ. 22.25-ին զան­գա­հա­րել է ան­հայտ քա­ղա­քա­ցի և հայտ­նել, որ «Կիևյան» կամր­ջից մի ե­րի­տա­սարդ ի­րեն ցած նե­տեց»:
Ոս­տի­կա­նու­թյու­նից հայտ­նել են նաև, որ մեկ­նած օ­պե­րա­տիվ-քնն­չա­կան խում­բը պար­զել է, որ նույն օ­րը, ժա­մը 22.20-ին 1993 թ. ծն­ված Գառ­նիկ Պետ­րո­սյանն ինք­նաս­պա­նու­թյուն է գոր­ծել Դավ­թա­շե­նի կամր­ջից ցած նետ­վե­լու մի­ջո­ցով: Նշա­նակ­վել է դա­տաբ­ժշ­կա­կան փոր­ձաքն­նու­թյուն. կա­տար­վում է նա­խաքն­նու­թյուն:


Ա­վե­լի ուշ պարզ է դար­ձել, որ Գառ­նիկ Պետ­րո­սյա­նը նո­յեմ­բե­րի 11-ին բո­ղո­քի ակ­ցիա­յի մաս­նա­կից­նե­րից մեկն է, ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի ա­թո­ռին նս­տած ե­րի­տա­սար­դի՝ Ռա­ֆա­յել Հայ­րա­պե­տյա­նի հետ դրո­շով լու­սան­կար­ված ե­րի­տա­սար­դը: ԶԼՄ-ի տե­ղե­կաց­մամբ, Գառ­նիկ Պետ­րո­սյա­նի հա­րա­զատ­նե­րից ևս զոհ­վել են այս պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, այդ պատ­ճա­ռով է նա մաս­նակ­ցել ընդ­դեմ կա­պի­տու­լյա­ցիա­յի ակ­ցիա­յին։
Վե­րոն­շյալ տե­ղե­կատ­վու­թյա­նը ծա­նո­թա­նա­լուց հե­տո, բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում` օ­պե­րա­տիվ-քնն­չա­կան խումբն այդ­քան ա­րագ ինչ­պե՞ս պար­զեց, որ կա­տար­վա­ծը ե­ղել է հենց ինք­նաս­պա­նու­թյուն։ Այդ ա­րա­գու­թյու­նը մի քիչ տա­րօ­րի­նակ չի՞ թվում։
Եր­կու հաղ­թան­դամ մար­դիկ չէի՞ն կա­րող Գառ­նիկ Պետ­րո­սյա­նի ձեռ­քե­րը ո­լո­րած, նրան հասց­նել կամր­ջի եզ­րին, ներքև նե­տել, դրա­նից հե­տո նրան­ցից կամ այդ բան­դա­յից մեկ­նու­մե­կը չէ՞ր կա­րող զան­գել ոս­տի­կա­նու­թյուն և հայտ­նել, որ «Կիևյան» կամր­ջից մի ե­րի­տա­սարդ ի­րեն ցած նե­տեց։ Ի­հար­կե՛ կա­րող էին և կա­րող էր։ Եվ հե­տո ի՞նչ է նշա­նա­կում` «զան­գա­հա­րել է ան­հայտ քա­ղա­քա­ցի…»: Ոս­տի­կա­նու­թյան հա­մար ոս­տի­կա­նու­թյուն զան­գա­հա­րած ան­ձը կա­րող է ան­հա՞յտ լի­նել։ ՈՒ՞մ հա­մար է այս լո­լոն։


Դե, հաս­կա­նա­լի է, ոս­տի­կա­նու­թյու­նից կա­սեն` պար­զել ենք, որ ինք­նաս­պա­նու­թյուն է, դրա հա­մար ենք այդ­պես հայտ­նել, գու­ցե նաև ա­սեն, թե վկա­ներ էլ են գտել, նրանց խո­սեց­րել, ցուց­մունք­ներ վերց­րել: Թող այդ­պես լի­նի, մա­նա­վանդ, որ չենք պն­դում, թե կա­տար­վա­ծը հենց սպա­նու­թյուն է, կա­րող է և ինք­նաս­պա­նու­թյուն լի­նել: Բայց պն­դում ենք, որ ե­թե Գառ­նիկ Պետ­րո­սյանն ինք­նաս­պա­նու­թյուն է գոր­ծել, ա­պա հենց այն­պես չի գնա­ցել այդ ծայ­րա­հեղ քայ­լին, նրան ստի­պել են գնալ:
Ո՞վ կամ ով­քե՞ր են ստի­պել և ինչ­պե՞ս` քնն­չա­կան մարմ­նի և քն­նի­չի պար­զե­լու խն­դիրն է, նրանց սր­բա­զան պար­տա­կա­նու­թյու­նը, թեև կա­րող ենք կաս­կա­ծել, որ ստի­պել են իշ­խա­նա­մերձ շր­ջա­նակ­նե­րից: Ստի­պե­լու տար­բեր ձևեր կան` սպառ­նում են ինք­նաս­պա­նու­թյուն չգոր­ծե­լու դեպ­քում վե­րաց­նել նրա հա­մար ա­մե­նա­թանկ մարդ­կանց և այլն: Ոս­տի­կա­նու­թյու­նում և ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեում այս և մյուս մե­թոդ­նե­րի մա­սին շատ լավ գի­տեն, և ի­րենց չէ, որ բա­ցատ­րում ենք: Ի­րեն­ցից պա­հան­ջում ենք: Պա­հան­ջում ենք բա­ցա­հայ­տել հան­ցա­գոր­ծին կամ հան­ցա­գործ­նե­րին, թույլ չտալ, որ երկ­րում սկս­վի փո­խա­դարձ ինք­նա­դա­տաս­տան­նե­րի շղ­թա­յա­կան ռեակ­ցիա:


Ի՞նչն է հիմք տա­լիս պն­դե­լու, որ Գառ­նիկ Պետ­րո­սյա­նին ստի­պել են ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծել, ե­թե կա­տար­վածն ինք­նաս­պա­նու­թյուն է:
Նախ, ժա­մա­նա­կա­յին հա­մընկ­նու­մը. դեպ­քը տե­ղի է ու­նե­ցել ոչ թե Գառ­նիկ Պետ­րո­սյա­նի` Ազ­գա­յին ժո­ղով մտ­նե­լուց և Ա­րա­րատ Միր­զո­յա­նի ա­թո­ռի հարևա­նու­թյամբ գտն­վող ա­թո­ռին նս­տե­լուց ա­ռաջ, այլ դրա­նից ըն­դա­մե­նը 2 օր հե­տո:
Երկ­րորդ. սպա­նու­թյան սպառ­նա­լիք­նե­րը, ո­րոնք ընդ­դի­մա­դիր­նե­րի և կա­պի­տու­լյա­ցիա­յի հայ­տա­րա­րու­թյու­նը քն­նա­դա­տող­նե­րի հաս­ցեին այս օ­րե­րին ոչ միայն սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում են, այլև ՀՀ ՄԻՊ-ի կող­մից ար­ձա­նագր­վել են Երևա­նի Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում 2020 թ. նո­յեմ­բե­րի 12-ի ուշ ե­րե­կո­յան լայն սփ­ռու­մով ցու­ցադր­ված տե­սա­նյու­թում:
Եր­րորդ. լրագ­րո­ղա­կան խմ­բի կա­տա­րած նկա­րա­հա­նում­նե­րի հի­ման վրա Hraparak.am-ի «ՆԻ­ԿՈԼ ՓԱ­ՇԻ­ՆՅԱ­ՆԸ ԶԻՆ­ՎԱԾ ԳՎԱՐ­ԴԻԱ Է ՁԵ­ՎԱ­ՎՈ­ՐՈՒՄ» վեր­տա­ռու­թյամբ զգու­շաց­նող հրա­պա­րա­կու­մը:


Քն­նի­չը, ո­րը զբաղ­վում է տվյալ քրեա­կան գոր­ծի քն­նու­թյամբ, թող լավ ի­մա­նա հետևյա­լը. Նի­կո­լի իշ­խա­նու­թյու­նը հա­վեր­ժա­կան չէ, հա­կա­ռա­կը` նրան շատ կարճ ժա­մա­նակ է մնա­ցել, իսկ դրա­նից հե­տո հենց իր գոր­ծըն­կեր­ներն ի­րե­նից հա­շիվ են պա­հան­ջե­լու իր կա­տա­րած քն­նու­թյան հա­մար, իր և փոր­ձա­գե­տի կա­տա­րած ու չկա­տա­րած յու­րա­քան­չյուր գոր­ծո­ղու­թյուն խո­շո­րա­ցույ­ցի տակ է լի­նե­լու: Այն­պես որ, խո­հեմ կլի­նի հան­ցա­գոր­ծու­թյու­նը բա­ցա­հայ­տե­լու ճա­նա­պար­հով գնա­լը, իսկ վերևից ինչ-ինչ սպառ­նա­լիք­ներ ստա­նա­լու դեպ­քում այդ մա­սին հրա­պա­րա­կայ­նո­րեն հայտ­նե­լը ԱԱԾ-ին ու հա­սա­րա­կու­թյա­նը:

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 19968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ