Արցախ­ցի­նե­րի մի մա­սը վե­րա­դառ­նում է տուն, մյուս մա­սը՝ լքում տու­նը

Արցախ­ցի­նե­րի մի մա­սը վե­րա­դառ­նում է տուն, մյուս մա­սը՝ լքում  տու­նը
17.11.2020 | 01:37

Նո­յեմ­բե­րի 13-ին Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի հա­րա­կից տա­րած­քից մար­դա­տար ավ­տո­բուս­նե­րը անվ­ճար Ար­ցախ տե­ղա­փո­խե­ցին պա­տե­րազ­մի օ­րե­րին Հա­յաս­տա­նում ա­պաս­տա­նած քա­ղա­քա­ցի­նե­րին։ Այ­նու­հետև ՀՀ-ում Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան օ­պե­րա­տիվ շտա­բը տե­ղե­կաց­րեց, որ հե­տա­գա փո­խադ­րում­ներն ի­րա­կա­նաց­վե­լու են Երևա­նի կենտ­րո­նա­կան՝ «Կի­լի­կիա» ավ­տո­կա­յա­նից, ար­դեն ա­ռանց նա­խա­պես գրանց­վե­լու, 07։00-09:00-ն ըն­կած ժա­մա­նա­կաըն­թաց­քում:


Օ­պե­րա­տիվ շտա­բը գոր­ծում է հոկ­տեմ­բե­րի 25-ից Երևա­նում, Գա­րե­գին Նժ­դե­հի 23/1 հաս­ցում։ Աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գում է Ար­ցա­խի աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան և բնա­կա­րա­նա­յին հար­ցե­րի նա­խա­րար Մի­քա­յել Վի­րա­բյա­նը։ Մա­մու­լի ա­սու­լի­սի ժա­մա­նակ նա տե­ղե­կաց­րեց, որ այս ժա­մա­կա­հատ­վա­ծում կա­րո­ղա­ցել են լու­ծել մի շարք խն­դիր­ներ՝ թե՛ սո­ցիա­լա­կան, թե՛ կր­թա­կան, թե՛ ա­ռող­ջա­պա­հա­կան, թե՛ ի­րա­վա­կան ծա­ռա­յու­թյու­նե­րի մա­տուց­ման։ Օ­պե­րա­տիվ շտա­բի ըն­դու­նա­րանն օ­րա­կան սպա­սար­կում է մոտ 300 մար­դու, ստա­նում հա­զա­րա­վոր զան­գեր։ Թեժ գծի հե­ռա­խո­սա­հա­մար­նե­րը տե­ղա­կայ­ված են օ­պե­րա­տիվ շտա­բի կայ­քէ­ջում։ ԱՀ քա­ղա­քա­ցի­նե­րը դի­մում են ա­մե­նա­տար­բեր խն­դիր­նե­րով՝ կե­ցու­թյուն, սնունդ, տաք հա­գուստ, փաս­տաթղ­թե­րի ձևա­կեր­պում։ Կա ո­րո­շում, որ փաս­տաթղ­թե­րի բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում բու­հե­րում, դպ­րոց­նե­րում ար­ցախ­ցի­նե­րը կա­րող են շա­րու­նա­կել կր­թու­թյու­նը։ Հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թե­րի ձևա­կերպ­ման խն­դիր­նե­րի կար­գա­վոր­մամբ զբաղ­վում է Վար­դա­նանց 16/1 հաս­ցեում գոր­ծող ի­րա­վա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման գրա­սե­նյա­կը։ Եվ այդ ա­մե­նը կա­տար­վում է պար­զեց­ված հա­մա­կար­գով։ Մի­քա­յել Վի­րա­բյա­նը վս­տա­հեց­նում է՝ ար­դեն 2-րդ ա­միսն է ՀՀ տա­րած­քում վճար­վում են ար­ցախ­ցի­նե­րի կեն­սա­կան բո­լոր տե­սա­կի թո­շակ­ներն ու նպաստ­նե­րը։ Իր խնդ­րան­քով՝ ՀՀ աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյան հետ ե­կել են պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան, որ ՀՀ ամ­բողջ տա­րած­քում սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան տա­րած­քա­յին բա­ժին­նե­րը սպա­սար­կեն նաև Ար­ցա­խի քա­ղա­քա­ցի­նե­րին։


Ըստ կար­գի՝ ար­ցախ­ցի­նե­րի կե­ցու­թյան խն­դիր­նե­րը կար­գա­վո­րում է ՀՀ աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյու­նը։ Սա­կայն Մի­քա­յել Վի­րա­բյանն ա­սում է, որ ի­րենք ի­րենց հեր­թին օր­վա ցան­կա­ցած ժա­մին կա­պի մեջ են, ա­հա­զան­գե­րը տեղ են հասց­նում ու միաս­նա­կան լու­ծում են տա­լիս խն­դիր­նե­րին։ Վի­րա­բյա­նը խնդ­րում է ար­ցախ­ցի­նե­րին՝ պայ­ման չդ­նել Երևա­նում կամ խո­շոր քա­ղաք­նե­րում բնակ­վե­լու, հա­վե­լում, որ այս պա­հի դրու­թյամբ ա­նօթևան քա­ղա­քա­ցի չու­նեն։ Կո­մու­նալ վճա­րում­ներն ա­նում է պե­տու­թյու­նը, հյու­րըն­կա­լող քա­ղա­քա­ցի­նե­րի մա­սով շու­տով կհ­րա­պա­րակ­վի ՀՀ կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րո­շու­մը։


Ի՞նչ աշ­խա­տանք է նա­խա­տես­ված ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րից հե­տո։
Մ. Վի­րա­բյա­նը վս­տա­հեց­նում է, որ շու­տով բո­լո­րը կհա­մոզ­վեն՝ Ար­ցա­խը հա­ճե­լի տեղ է լի­նե­լու և՛ բնակ­վե­լու, և՛ խն­դիր­նե­րի լուծ­ման ա­ռու­մով։ Հա­մա­պա­տաս­խան են­թա­կա­ռուց­վածք­ներն ա­րա­գաց­րած տեմ­պե­րով վե­րա­կան­գն­վում են, փր­կա­րար­նե­րը զբաղ­վում են չպայ­թած հր­թիռ­նե­րի վնա­սա­զերծ­մամբ։ 15-20 օր­վա ըն­թաց­քում այդ խն­դի­րը մայ­րա­քա­ղա­քում ու հա­րա­կից տա­րածք­նե­րում լուծ­ված կլի­նի։ Բնա­կա­րա­նա­յին խն­դիր­նե­րը ա­ռաջ­նա­հեր­թո­րեն պի­տի լուծ­վեն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում, նոր միայն ան­հա­տա­կան դի­մում­նե­րով կփոր­ձեն հաս­կա­նալ` ՀՀ-ում անհ­րա­ժեշ­տու­թյուն կլի­նի՞, թե՞ ոչ։
Սույն խնդ­րին անդ­րա­դար­ձել է նաև Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, նշե­լով, որ պա­տե­րազ­մի հետևան­քով բնա­կա­րան կորց­րած քա­ղա­քա­ցի­նե­րը հիմ­նա­կա­նում կբ­նա­կեց­վեն Ստե­փա­նա­կեր­տում, ինչ­պես նաև հան­րա­պե­տու­թյան մյուս բնա­կա­վայ­րե­րում: Նրանք ժա­մա­նա­կա­վո­րա­պես նախ կա­պաս­տա­նեն հյու­րա­նոց­նե­րում և պե­տու­թյան վար­ձա­կա­լած բնա­կա­րան­նե­րում, ա­պա պե­տա­կան մի­ջոց­նե­րով հիմ­նա­վո­րա­պես կլուծ­վի բո­լո­րի բնա­կա­րա­նա­յին խն­դի­րը:


Պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն՝ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի բնա­կա­նոն ու հու­սադ­րող ըն­թացքն ա­պա­հով­ված է։ Ար­ցախ­ցի­նե­րի ժա­մա­նա­կա­վոր կե­ցու­թյան և այլ կա­րիք­ներն ա­պա­հո­վող կա­մա­վո­րա­կան-բա­րե­գոր­ծա­կան շար­ժում­նե­րի պա­կաս նույն­պես չու­նենք։ Սա­կայն պաշ­տո­նա­կան լրա­հո­սին վայր­կյան առ վայր­կյան հետևող հան­րու­թյու­նը պա­տե­րազ­մի 44 օ­րե­րից հե­տո հայ­տն­վել է մի ու­րիշ ի­րա­կա­նու­թյան մեջ։ Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ան­կան­խա­տե­սե­լի են, ա­րա­գըն­թաց, զգա­ցո­ղու­թյուն­նե­րը՝ հա­կա­սա­կան։ Ար­ցախ­ցի­նե­րի մի մա­սը վե­րա­դառ­նում է տուն, մյուս մա­սը լքում է տու­նը։ Դա­դի­վան­քի կորս­տին չհա­մա­կերպ­վող մեր հայ­րե­նա­կից­նե­րը վեր­ջին հրա­ժեշտն են տա­լիս վան­քին։ Դա­դի­վան­քը թշ­նա­մուն չհանձ­նե­լու լու­րը հաս­տատ­վում է։ Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը հոր­դո­րում են Քա­շա­թա­ղի և Շա­հու­մյա­նի շր­ջան­նե­րի բնա­կիչ­նե­րին ա­վե­լորդ շտա­պո­ղա­կա­նու­թյուն չցու­ցա­բե­րել և չհա­նել սե­փա­կան գույ­քը տնե­րից: Հս­տա­կե­ցում­ներ են ար­վե­լու։ Քար­վա­ճա­ռա­ցի­նե­րը բեռ­նա­տար­նե­րով, մար­դա­տար մե­քե­նա­նե­րով Հա­յաս­տան են տե­ղա­փո­խում ի­րենց ու­նեց­ված­քը, ո­մանք, դու­ռը կող­պե­լուց հե­տո, այ­րում են տու­նը։ Հադ­րութ­ցի­նե­րը ակ­ցիա­ներ են ա­նում Երևա­նում Ֆրան­սիա­յի, Ռու­սաս­տա­նի և ԱՄՆ-ի դես­պա­նատ­նե­րի մոտ՝ պա­հան­ջե­լով թույլ չտալ հանձ­նել Հադ­րու­թը։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան Դա­վիթ Բա­բա­յա­նը տե­ղե­կաց­նում է՝ Քար­վա­ճա­ռի ճա­նա­պար­հը ամ­սի 15-ին դեռ չի փակ­վե­լու և կաշ­խա­տի ո­րոշ ժա­մա­նակ։ Իսկ Բեր­ձոր քա­ղա­քը մնում է հայ­կա­կան, Բեր­ձո­րով կա­պը պահ­պան­վե­լու է մայր Հա­յաս­տա­նի հետ։ Զի­նա­դա­դա­րից հե­տո մե­քե­նա­յով Ար­ցախ գնա­ցող մեր հայ­րե­նակ­ցի գե­րի ընկ­նե­լու լու­րը նոր հար­ցեր ու մտա­գո­հու­թյուն­ներ է ա­ռաջ բե­րում։ Ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը հաս­տատ­վում են Ար­ցա­խում։ Հա­մա­ցան­ցում տա­րած­վում են նոր բնույ­թի տե­սա­նյու­թեր ու հոդ­ված­ներ։ «Բեր­ձո­րի խա­նու­թում սուրճն անվ­ճար են տա­լիս կան­խիկ փող չու­նե­ցող ռուս խա­ղա­ղա­պա­հին»,- գրում է «Հետ­քը»՝ հրա­պա­րա­կե­լով ռուս խա­ղա­ղա­պա­հի ու խա­նու­թի վա­ճա­ռո­ղու­հու զրույ­ցը։ Այս օ­րե­րին բո­լոր զրույց­նե­րը հան­ձն­վող-չհան­ձն­վող տա­րածք­նե­րի մա­սին են, մե­ղա­վոր­նե­րի ու ա­վե­լի մե­ղա­վոր­նե­րի, վե­րա­դար­ձող ու չվե­րա­դար­ձող՝ ան­մա­հա­ցող մեր տղա­նե­րի, դե­պի տուն տա­նող ու նոր տուն տա­նող ճա­նա­պարհ­նե­րի։


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 1759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ