Արցա­խի վտանգ­ված մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թ­յու­նը

Արցա­խի վտանգ­ված մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թ­յու­նը
17.11.2020 | 01:39

Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ անց­նե­լիք տա­րածք­նե­րում Ար­ցա­խի կրո­նա­կան և քա­ղա­քակր­թա­կան կարևոր նշա­նա­կու­թյան կա­ռույց­նե­րի, հու­շար­ձան­նե­րի, հնա­վայ­րե­րի, ար­վես­տի նմուշ­նե­րի պահ­պա­նու­թյու­նը վտանգ­ված է։ Հայ­կա­կան կող­մը մտա­հոգ է և բարձ­րաց­նում է խն­դի­րը՝ ի լուր մի­ջազ­գա­յին հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի։


Պա­տե­րազ­մի օ­րե­րին հր­թի­ռա­կոծ­վեց Շու­շիի Սուրբ Ա­մե­նափր­կիչ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցին։ Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­վար­տից հե­տո ե­կե­ղե­ցու պա­տե­րին ադր­բե­ջա­նա­կան աղ­տե­ղագ­րու­թյուն­ներ հայ­տն­վե­ցին։
Շու­շիի ե­կե­ղե­ցու հր­թի­ռա­կո­ծու­մից հե­տո, ան­սա­լով հայ­կա­կան կող­մի բո­ղոք­նե­րին, ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ն բո­լոր կող­մե­րին կոչ ա­րեց կա­տա­րել մի­ջազ­գա­յին հու­մա­նի­տար ի­րա­վուն­քով ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րը` կան­խե­լու մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան վնա­սը։ Շու­շիում վան­դա­լիս­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­ռի­թով նույն­պես ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը դի­մել է մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րին՝ պա­հան­ջե­լով հա­վա­տա­րիմ մնալ ստանձ­նած ա­ռա­քե­լու­թյա­նը, ան­հա­պաղ ձեռ­նար­կել գոր­ծուն և վճ­ռա­կան քայ­լեր՝ կան­խե­լով ու դա­տա­պար­տե­լով ադր­բե­ջա­նա­կան վան­դա­լիզ­մի դրսևո­րում­նե­րը։ Նա­խա­տես­վում է նաև բա­րե­կամ եր­կր­նե­րի մաս­նա­գի­տա­կան խմ­բե­րի գոր­ծընկեր­նե­րի հետ մո­նի­թո­րինգ ա­նել, բայց պարզ­վում է՝ անհ­րա­ժեշտ է Ադր­բե­ջա­նի թույ­լտ­վու­թյու­նը։ Ա­ռա­վել հու­սադ­րող է թվում ռուս խա­ղա­ղա­պա­հ­նե­րի վե­րահս­կո­ղու­թյու­նը, ա­ռա­վել ևս, որ սր­բա­վայ­րե­րի անվ­տան­գու­թյան ու ե­կե­ղե­ցա­կան բնա­կա­նոն կյան­քի ա­պա­հով­ման կարևո­րու­թյունն ըն­դգ­ծել է Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հը։ Ըստ լու­րե­րի՝ զրույ­ցի ժա­մա­նակ ՌԴ նա­խա­գահն Ա­լիևին ա­սել է, որ Դա­դի­վանքն ու Սուրբ Ա­մե­նափր­կիչ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցին իր անձ­նա­կան պաշտ­պա­նու­թյան տակ են լի­նե­լու: Դա­դի­վանքն ար­դեն գտն­վում է ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի հս­կո­ղու­թյան ներ­քո, և նրան որևէ վտանգ չի սպառ­նում։ Այս մա­սին տե­ղե­կաց­րել է Մայր ա­թո­ռի տե­ղե­կատ­վա­կան հա­մա­կար­գի ղե­կա­վար տեր Վահ­րամ քա­հա­նա Մե­լի­քյա­նը: Կո­չեր են հն­չում նաև Շու­շին ամ­բող­ջու­թյամբ հա­մաշ­խար­հա­յին մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան մեկ միաս­նա­կան միա­վոր հայ­տա­րա­րե­լու մա­սին։ Թերևս նույն­պի­սի պահ­պա­նու­թյան կա­րիք ու­նի Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ անց­նե­լիք ար­ցա­խյան մշա­կու­թա­յին ողջ ժա­ռան­գու­թյու­նը։


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 1432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ