Respect մեր տղա­նե­րին

Respect մեր տղա­նե­րին
17.11.2020 | 01:47

Երբ այս­պես դա­վադ­րո­րեն զո­հա­բեր­ված է իմ, քո, ար­մատ­նե­րով ու ա­րյու­նով ի­րեն հայ զգա­ցող յու­րա­քան­չյուր մե­կի ճեր­մա­կա­քող Շու­շին, երբ իմ, քո, ար­մատ­նե­րով ու ա­րյու­նով ի­րեն հայ զգա­ցող յու­րա­քան­չյուր մե­կի ան­խոր­տա­կե­լի Ար­ցա­խի հիմ­քե­րի տակ դր­վել է դա­վա­դիր ա­կան ու թուրք-անգ­լիա­կան գոր­ծա­կա­լա­կան ցան­ցի կա­մա­կա­տար­նե­րի ձեռ­քով դա­րա­վոր թշ­նա­մուդ սր­բապղ­ծո­րեն մա­տաղ­վել են սր­բու­թյուն­ներդ, ան­զո­րու­թյու­նից գլուխդ մոխ­րա­թաղ ա­նե­լուց բա­ցի ու­րիշ բան չի մնում, սա­կայն պի­տի ապ­րել, դեռ պի­տի ապ­րել հա­նուն նույն Ճեր­մա­կա­քո­ղի, հա­նուն Հա­յաս­տա­նի հա­րա­վա­յին դար­պաս ու առ­հա­սա­րակ դար­պաս Ար­ցա­խի, ո­րով­հետև ե­թե ոչ ու­րիշ բան, գո­նե նա­հա­տակ­ված­նե­րի ա­ղոթքն ու պատ­գա­մը չի կա­րե­լի լռու­թյան մատ­նել։
Աստ­ված չի նե­րի։

ԱՆՀ­ՆԱՐ Է ԱՅՍ Օ­ՐԵ­ՐԻՆ Ո­ՐԵ­ՎԷ ԱՅԼ ԲԱ­ՆԻ ՄԱ­ՍԻՆ ԳՐԵԼ
Ա­ռա­վել ևս մտա­ծել։
ՈՒ թեև Վրաս­տա­նի ֆուտ­բո­լի ընտ­րա­նու նկատ­մամբ մեր տղա­նե­րի այս հաղ­թա­նակն ա­պա­գա­յի ա­ռու­մով մեզ ե­րաշ­խա­վոր­ված ո­չինչ չի տա­լիս բա­ցի ա­ղոտ հույ­սից, այ­դու­հան­դերձ օ­տար respect բա­ռով հար­գանք-խո­նար­հումս նրանց, որ խունկ ծխեց­նե­լու պես բան ա­րե­ցին մեր նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կին, ապ­րող­նե­րիս կյանք վե­րա­դարձ­նե­լու հույս պարգևե­ցին։
Ազ­գե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյան շր­ջա­նակ­նե­րում հան­դես ե­կող մեր ընտ­րա­նին (C լի­գա, խումբ 2) ար­տագ­նա­յում, ա­յո, հաղ­թել է Վրաս­տա­նի հա­վա­քա­կա­նին։ Հան­դիպ­ման հա­շի­վը 33-րդ րո­պեին բա­ցել է Գևորգ Ղա­զա­րյա­նը՝ հան­դեր­ձա­րան գնա­լուց ա­ռաջ հաղ­թա­կան տրա­մադ­րու­թյուն հա­ղոր­դե­լով թի­մին։ Երկ­րոր­դի 65-րդ րո­պեին վրա­ցի­նե­րը 11-մետ­րա­նո­ցից վե­րա­կանգ­նել են հաշ­վի հա­վա­սա­րու­թյու­նը, սա­կայն խա­ղա­վար­տին մոտ մե­րոնք անց­կաց­րել են փայ­լուն հա­կագ­րոհ ու ա­պա­հո­վել հաղ­թա­նա­կը։ Գո­լը խփել է Սար­գիս Ա­դա­մյա­նը։
ՈՒ հի­մա նո­րից չեմ կա­րող չանդ­րա­դառ­նալ ար­ցա­խյան մեր ցա­վին, որ­քան էլ վերևում դրա­նից դուրս ինչ-որ բա­ներ զո­րել եմ ա­սել։
Ե­թե մեզ այս­պի­սի ան­տա­նե­լի, մահ-գե­րեզ­մա­նից հե­տո էլ ան­ջն­ջե­լի, ան­բու­ժե­լի ցավ պատ­ճա­ռած պա­տե­րազ­մում երկ­րի գլ­խին կանգ­նած քա­ղա­քա­կան բո­սյակ­նե­րը, լես­բի­նե­րի ու պու­տան­կե­քի խառ­նամ­բոխն ու­նե­նա­յին Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի հա­վա­քա­կա­նի գլ­խին կանգ­նած իս­պա­նա­ցի Կա­պա­ռո­սի մեկ մի­լիո­նե­րոր­դա­կան մա­սի չափ հա­յի ու հայ­կա­կա­նու­թյան զգա­ցո­ղու­թյուն, մենք բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան այս վի­ճա­կում չէինք լի­նի, ա­վե­լի քան ե­րեք հա­զար կյանք զո­հած չէինք լի­նի, վա­ղը-մյուս օ­րը Հա­յաս­տա­նը անթև ու ա­նոտ այ­րե­րով, սևազ­գեստ կա­նան­ցով լց­նող չէինք լի­նի։ Ա՜խ, ըն­թեր­ցող, ըն­թեր­ցող ջան, ըն­թեր­ցող, ան­զոր եմ պատ­կե­րաց­նել, որ այս աշ­խար­հում ինձ նման մե­կը կլի­նի, որ նման սր­տով մար­զա­կան էջ կազ­մե­լու դժ­բախ­տու­թյու­նը կու­նե­նա, բայց դե պի­տի նա­յել ա­ռաջ, քան­զի ու­րիշ ճար չկա, մա­հին հաղ­թե­լու այլ ձև չկա։
Այս հաղ­թա­նա­կից հե­տո խմ­բա­յի­նում մենք ութ միա­վո­րով երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում ենք, Էս­տո­նիա­յի հա­վա­քա­կա­նի նկատ­մամբ տնա­յին դի­մա­կա­յու­թյու­նում 2։1 հաշ­վով հաղ­թա­նակ տո­նած Հյու­սի­սա­յին Մա­կե­դո­նիա­յից մեկ միա­վո­րի հե­ռա­վո­րու­թյան վրա, որն էլ ա­ռա­ջի­կա խա­ղում լի­նե­լու է մեր մր­ցա­կի­ցը։ Այդ խաղն անց­կաց­վե­լու է Կիպ­րո­սում, հու­սով ենք՝ տե­ղի ու առ­հա­սա­րակ աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան զո­րեղ ա­ջակ­ցու­թյամբ։ Հաղ­թա­նա­կը թանկ գին ու­նի։ Ե­թե հաղ­թում ենք, դուրս ենք գա­լիս խմ­բա­յի­նից, ե­թե չենք հաղ­թում, ող­բեր­գու­թյուն չենք սար­քում, պար­զա­պես կենտ­րո­նա­նում ենք ա­պա­գա հաղ­թա­նակ­նե­րը կռե­լու գա­ղա­փա­րի վրա, ին­չը վս­տա­հա­բար պի­տի ա­նենք նաև Ար­ցա­խի պա­րա­գա­յում՝ եր­կի­րը նա­խա­պես ա­զա­տե­լով էլ չա­սեմ ին­չի ծնունդ­նե­րից։
Սա­կայն մեր խմ­բին հրա­ժեշտ տա­լուց ա­ռաջ լսենք Խոա­կին Կա­պա­ռո­սին, ով խա­ղից հե­տո կիս­վել է տպա­վո­րու­թյուն­նե­րով. «Ա­ռա­ջին հեր­թին ու­զում եմ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նի բո­լոր ֆուտ­բո­լիստ­նե­րին: Հիա­նա­լի հան­դի­պում անց­կաց­րին: Նրանք ցույց տվե­ցին, որ մեծ սեր ու քա­ջու­թյուն ու­նեն ի­րենց երկ­րի պա­տի­վը պաշտ­պա­նե­լու հա­մար: Գի­տեինք, որ բարդ էր լի­նե­լու, քա­նի որ մր­ցա­կի­ցը գե­րա­զանց հա­վա­քա­կան ու­նի: Այս­տե­ղից միան­գա­մից կմեկ­նենք Կիպ­րոս: Մեզ բարդ խաղ է սպա­սում նաև Մա­կե­դո­նիա­յի դեմ: Մա­կե­դո­նիա­յի դեմ խա­ղին էլ մո­տե­նա­լու ենք նույն ցան­կու­թյամբ ու նպա­տա­կով, ինչ­պես այս խա­ղին»։

A ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 1
Հո­լան­դիա-Բոս­նիա և Հեր­ցե­գո­վի­նա դի­մա­կա­յու­թյունն ա­վարտ­վեց ա­ռա­ջի­նի հաղ­թա­նա­կով, 3։1 հաշ­վով։ Նկա­տենք, որ սա վեր­ջին չորս խա­ղում հո­լան­դա­ցի­նե­րի ա­ռա­ջին հաղ­թա­նակն էր, ին­չը նրանց ընտ­րա­նուն ութ միա­վո­րով հա­նեց երկ­րորդ հո­րի­զո­նա­կան։ Նի­դեր­լանդ­նե­րի հա­վա­քա­կանն այս հաղ­թա­նա­կից հե­տո ըն­դա­մե­նը մեկ միա­վո­րով է հետ մնում ի­տա­լա­կա­նից, ո­րը չա­փա­զանց հեշ­տու­թյամբ է պար­տու­թյան մատ­նել յոթ միա­վո­րով մնա­ցած Լե­հաս­տա­նի ընտ­րա­նուն։ Զու­գա­հե­ռա­բար նկա­տենք, որ այս­տեղ ա­ռանձ­նա­կի կարևո­րու­թյան է լի­նե­լու տու­րի վեր­ջին՝ Լե­հաս­տան-Հո­լան­դիա մր­ցակ­ցու­թյու­նը։ Ոչ-ո­քի ել­քի դեպ­քում այն ո­չինչ չի տա­լիս տան­տե­րե­րին, իսկ հաղ­թա­նա­կի դեպ­քում ա­պա­հո­վում է առն­վազն երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նը։

A ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 2
Դա­նիաց­նե­րի հա­ջո­ղու­թյամբ ի­րաց­րած եր­կու 11-մետ­րա­նոց­նե­րի ա­րան­քում Իս­լան­դիա­յի ընտ­րա­նին աչ­քի ըն­կավ մր­ցակ­ցի դար­պա­սի ըն­դա­մե­նը մեկ գրա­վու­մով, ին­չը թի­մի հա­մար նշա­նա­կեց հեր­թա­կան պար­տու­թյուն։ Որ­քան էլ ցա­վա­լի է, իս­լան­դա­ցի­նե­րը զի­ջել են բո­լոր հինգ դի­մա­կա­յու­թյուն­նե­րում։
Ինչ վե­րա­բե­րում է խմ­բա­յին մյուս դի­մա­կա­յու­թյա­նը, այն Բել­գիա­յում էր, այդ երկ­րի հա­վա­քա­կա­նի ու Անգ­լիա­յի ընտ­րա­նու միջև։ Ա­ռա­ջին շր­ջա­նի հան­դի­պու­մում անգ­լիա­ցի­նե­րից կրած 1։2 հաշ­վով պար­տու­թյա­նը բել­գիա­ցի­նե­րը պա­տաս­խա­նել են եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կով հաղ­թա­նա­կով, միա­վոր­նե­րի թի­վը հասց­րել 12-ի, ին­չը տու­րի վեր­ջին խա­ղում, որ լի­նե­լու է տա­սը միա­վոր ու­նե­ցող դա­նիա­ցի­նե­րի հետ (իս­լան­դա­ցի­նե­րին հաղ­թել են 2։1 հաշ­վով) նրանց հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս բա­վա­րար­վե­լու ան­գամ ոչ-ո­քի ար­դյուն­քով, ո­րի դեպ­քում յոթ միա­վոր ու­նե­ցող Անգ­լիա­յի ընտ­րա­նին այդ­պես էլ չի կա­րո­ղա­նա վեր բարձ­րա­նալ եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նից, իսկ սա նշա­նա­կում է, որ այն կզրկ­վի կի­սաեզ­րա­փա­կիչ խա­ղե­րին մաս­նակ­ցե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։

A ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 3
10-ա­կան միա­վոր ու­նե­ցող Պոր­տու­գա­լիա­յի ու Ֆրան­սիա­յի ընտ­րա­նի­նե­րի ա­ռե­րե­սու­մը Պի­րե­նե­յան թե­րակղ­զում պա­տաս­խան էր տա­լու, թե որ ընտ­րա­նին է լի­նե­լու խմ­բա­յին թիվ մե­կը. ե­թե ոչ ողջ մր­ցա­շա­րի, գո­նե հին­գե­րորդ տու­րի ար­դյուն­քով։ Կան­տեի գո­լը հաղ­թա­նակ է բե­րել հյու­րե­րին, ո­րոնք շվեդ­նե­րի հետ տու­րի վեր­ջին խա­ղում կա­րող են բա­վա­րար­վել և ոչ-ո­քի ար­դյուն­քով։
Խմ­բա­յին Շվե­դիա-Խոր­վա­թիա մր­ցակ­ցու­թյու­նում տան­տե­րե­րը հաղ­թել են հյու­րե­րին՝ 2։1, ու ե­րեք միա­վո­րով հա­վա­սար­վել նրանց։

A ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 4
Գեր­մա­նիա-ՈՒկ­րաի­նա մր­ցակ­ցու­թյու­նը հե­տաքր­քիր է ե­ղել նրա­նով, որ հան­դիպ­ման հա­շի­վը բա­ցել են հյու­րե­րը։ Բա­ցել են ու հե­տա­գա­յում բա­վա­կա­նին թանկ վճա­րել, քան­զի գեր­մա­նա­ցի­նե­րը պա­տաս­խա­նել են ե­ռա­կի հրա­վա­ռու­թյու­նով։ Խմ­բի միանձ­նյա ա­ռա­ջա­տարն ու­նի ի­նը միա­վոր։
Չա­փա­զանց ու­շագ­րավ ըն­թացք է ու­նե­ցել Շվեյ­ցա­րիա-Իս­պա­նիա դի­մա­կա­յու­թյու­նը։ Հօ­գուտ իս­պա­նա­ցի­նե­րի նշա­նակ­վել է եր­կու 11-մետ­րա­նոց, եր­կու­սի ի­րա­ցումն էլ ստանձ­նել է Սեր­խիո Ռա­մո­սը, ով այս տու­գա­նա­յին­նե­րի գծով ճա­նաչ­ված է որ­պես մահ­վան մե­քե­նա։ Ա­սենք, որ իս­պա­նա­ցին եր­կուսն էլ ձա­խո­ղել է՝ թի­մը կանգ­նեց­նե­լով պար­տու­թյան ռեալ վտան­գի ա­ռաջ։ Խա­ղի հիմ­նա­կան ժա­մա­նա­կի ա­վար­տից մեկ րո­պե ա­ռաջ Մո­րե­նոն, բա­րե­բախ­տա­բար, կա­րո­ղա­ցել է հա­վա­սա­րեց­նել հա­շի­վը։ Իս­պա­նա­ցի­ներն ութ միա­վո­րով երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են։ Տու­րի նրանց եզ­րա­փա­կիչ հան­դի­պու­մը սե­փա­կան դաշ­տում է գեր­մա­նա­ցի­նե­րի հետ։ Ի դեպ, վեր­ջին­նե­րիս հաղ­թա­նա­կի դեպ­քում այս հան­դիպ­ման ել­քը կա­րող է ճա­կա­տագ­րա­կան լի­նել վեց միա­վո­րով եր­րորդ տե­ղում գտն­վող ուկ­րաի­նա­ցի­նե­րի հա­մար, թե­պետ գեր­մա­նա­ցի­նե­րի կող­մից ի­րենց ա­նե­լիք հնա­րա­վոր նվերն ՈՒկ­րաի­նա­յի ընտ­րա­նին դեռ պի­տի կա­րո­ղա­նա ամ­րագ­րել շվեյ­ցա­րա­ցի­նե­րի նկատ­մամբ տո­նե­լիք հաղ­թա­նա­կով, քան­զի ան­գամ ոչ-ո­քին ո­չինչ չի փո­խի նրանց ու­նե­ցած դիր­քե­րում։

B ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 1
Ավ­ստ­րիա­յի ընտ­րա­նին սե­փա­կան հար­կի տակ 2։1 հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան հա­սավ Հյու­սի­սա­յին Իռ­լան­դիա­յի հա­վա­քա­կա­նի նկատ­մամբ ու 12 միա­վո­րով ստանձ­նեց խմ­բա­յի­նի միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։ Ի դեպ, նրան միա­վոր­նե­րով կա­րող էր հա­վա­սար­վել Նոր­վե­գիա­յի ընտ­րա­նին, ո­րը հան­դի­պե­լու էր ռու­մի­նա­ցի­նե­րի հետ, սա­կայն հա­մա­վա­րակն ա­րել է իր գոր­ծը, և հյու­սի­սաբ­նակ­ներն այդ­պես էլ չեն կա­րո­ղա­ցել դուրս գալ ի­րենց երկ­րից, ո­րով­հետև այդ­պի­սին է ե­ղել երկ­րի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան ո­րո­շու­մը։ Խա­ղը հե­տաձգ­վել է։

B ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 2
Սլո­վա­կիան տա­րել է անդ­րա­նիկ հաղ­թա­նա­կը, ու դա, ոչ ա­վել-ոչ պա­կաս, խմ­բա­յին ա­ռա­ջա­տա­րի՝ Շոտ­լան­դիա­յի հա­վա­քա­կա­նի նկատ­մամբ՝ 1։0։ Շոտ­լան­դա­ցի­նե­րի պար­տու­թյու­նը հատ­կա­պես շա­հե­կան է ե­ղել սե­փա­կան հար­կի տակ նույն­պի­սի հաշ­վով Իս­րա­յե­լի հա­վա­քա­կա­նին հաղ­թած Չե­խիա­յի ընտ­րա­նու հա­մար, քա­նի որ միա­վոր­նե­րով՝ 9, ընդ­հուպ մո­տե­ցել են շոտ­լան­դա­ցի­նե­րին։ Նկա­տենք, որ տու­րի եզ­րա­փա­կիչ խա­ղում վեր­ջին­նե­րիս մր­ցա­կի­ցը լի­նե­լու է Իս­րա­յե­լի ընտ­րա­նին՝ բա­վա­կա­նին հա­մառ ու ան­զի­ջում թիմ, մինչ­դեռ չե­խե­րը մր­ցե­լու են սլո­վակ­նե­րի հետ, ո­րոնց թերևս նույն­պես չի կա­րե­լի բա­ցա­ռել, քա­նի որ հին­գե­րորդ տու­րում տո­նած հաղ­թա­նա­կը կա­րող է ոգևո­րիչ դեր ու­նե­նալ։

B ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 3
Իր հա­մար չա­փա­զանց տհաճ ել­քով հան­դի­պում է ու­նե­ցել Ռու­սաս­տա­նի ընտ­րա­նին Թուր­քիա­յում։ Սկ­սե­լով բա­վա­կա­նին խոս­տում­նա­լից՝ ռուս­նե­րը 24-րդ րո­պեից հե­տո մնա­ցել են տա­սը հո­գով, ին­չին թուր­քերն ար­ձա­գան­քել են բա­վա­կա­նին ա­րագ։ Դաշ­տից Սե­մյո­նո­վի հե­ռա­նա­լուց եր­կու րո­պե անց նրանք վե­րա­կանգ­նել են հաշ­վի հա­վա­սա­րու­թյու­նը, իսկ վեց րո­պե անց նաև ա­ռաջ ան­ցել։ Երկ­րորդ խա­ղա­կե­սում կող­մե­րը փո­խա­նա­կել են մե­կա­կան գոլ՝ 3։2։
Ա­ռա­ջին հան­դիպ­ման ել­քը կա­րող էր ան­վե­րա­դար­ձո­րեն շա­հե­կան լի­նել Հուն­գա­րիա­յի ընտ­րա­նու հա­մար, ե­թե սե­փա­կան հար­կի տակ կա­րո­ղա­նար կոտ­րել սեր­բե­րի դի­մադ­րու­թյու­նը։ Սա­կայն այս­տեղ գրանց­վել է ոչ-ո­քի ար­դյունք՝ 1։1, ին­չը տան­տե­րե­րին հնա­րա­վո­րու­թյուն է տվել միա­վոր­նե­րով՝ 8, ըն­դա­մե­նը հա­վա­սար­վել ռուս­նե­րին։ Այն­պես որ վեց միա­վո­րի տեր դար­ձած թուր­քե­րը դեռևս կա­րող են լի­նել գոր­ծոն, քա­նի որ տու­րի վեր­ջին դի­մա­կա­յու­թյու­նում մր­ցե­լու են հուն­գա­րա­ցի­նե­րի հետ։

B ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 4
Չոր­րորդ ա­նընդ­մեջ պար­տու­թյու­նը կրեց Բուլ­ղա­րիան՝ սե­փա­կան հար­կի տակ տա­նուլ տա­լով չոր­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­նա­կը տո­նած Ֆին­լան­դիա­յի հա­վա­քա­կա­նին՝ 1։2։ Հաղ­թա­կան հան­դի­պում է ու­նե­ցել նաև խմ­բի միանձ­նյա ա­ռա­ջա­տար ՈՒել­սի ընտ­րա­նին՝ հյու­րըն­կա­լե­լիս նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նա­կի հաս­նե­լով Իռ­լան­դիա­յի հա­վա­քա­կա­նի նկատ­մամբ, միա­վոր­նե­րի թի­վը հասց­նե­լով 13-ի, ին­չը մե­կով ա­վե­լի է ֆին­նե­րի ու­նե­ցա­ծից։ Ի դեպ, այս եր­կու­սը վեր­ջին խա­ղում մր­ցե­լու են ի­րար հետ։

C ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 1
Սե­փա­կան հար­կի տակ Ադր­բե­ջա­նի հա­վա­քա­կա­նը չի կա­րո­ղա­ցել կոտ­րել Չեռ­նո­գո­րիա­յի ընտ­րա­նու դի­մադ­րու­թյունն ու բա­վա­րար­վել է գո­լա­զուրկ ոչ-ո­քիով, ին­չը նշա­նա­կում է, որ խմ­բում այլևս չի կա­րող գոր­ծոն լի­նել։ Չեռ­նո­գոր­ցի­նե­րի վաս­տա­կած այս մեկ միա­վո­րը նրանց հնա­րա­վո­րու­թյուն է տվել 10 միա­վո­րով գլ­խա­վո­րե­լու խմ­բա­յի­նը, քա­նի որ մինչ այդ ի­նը միա­վոր ու­նե­ցած Լյուք­սեմ­բուր­գի հա­վա­քա­կանն ար­տագ­նա­յում զի­ջել է կիպ­րոս­ցի­նե­րին՝ 1։2։

C ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 3
Այս­տեղ ա­ռա­ջին եր­կու տե­ղե­րում գտ­նող Սլո­վե­նիա­յի ու Հու­նաս­տա­նի հա­վա­քա­կան­նե­րը շա­րու­նա­կել են հաղ­թա­կան ըն­թաց­քը։ Ա­ռա­ջի­նը սե­փա­կան հար­կի տակ 2։1 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել Կո­սո­վո­յի ընտ­րա­նուն, երկ­րորդն ար­տագ­նա­յում գե­րա­զան­ցել է մոլ­դո­վա­ցի­նե­րին՝ 2։0։ Սլո­վե­նիան ու­նի 13, հույ­նե­րը՝ 11 միա­վոր։

C ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 4
Այս­տեղ էլ ա­ռա­ջա­տար­նե­րի փո­փո­խու­թյուն չի ար­ձա­նագր­վել։ Բե­լա­ռու­սի ընտ­րա­նին եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ պար­տու­թյուն է պար­տադ­րել լիտ­վա­ցի­նե­րին, Ալ­բա­նիան հաղ­թել է ղա­զախ­նե­րին՝ 3։1։ Բե­լա­ռուսն ու­նի 10, Ալ­բա­նիան՝ 8 միա­վոր։ Վեր­ջին տու­րում մր­ցե­լու են ի­րար հետ։

D ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 1
Չնա­յած Լատ­վիա­յի ընտ­րա­նու հետ Ֆա­րե­րյան կղ­զի­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ոչ-ո­քիին՝ 1։1, վեր­ջին­ներս 11 միա­վո­րով պահ­պա­նել են խմ­բա­յին ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։ Նրանց 8 միա­վո­րով հա­ջոր­դում է Ան­դո­րա­յի հա­վա­քա­կա­նին սե­փա­կան հար­կի տակ 3։1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նած Մալ­թա­յի հա­վա­քա­կա­նը։ Այս­տեղ ինտ­րի­գը պահ­պան­ված է նրա­նով, որ ա­վար­տա­կան խա­ղում մր­ցե­լու են ա­ռա­ջին եր­կու հո­րի­զո­նա­կան­նե­րում հան­գր­վա­նած ընտ­րա­նի­նե­րը։

D ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 2
Սան Մա­րի­նո-Ջիբ­րալ­թար մր­ցակ­ցու­թյունն ա­վարտ­վել է գո­լա­զուրկ ոչ-ո­քիով, խմ­բա­յին ա­ռա­ջա­տա­րը յոթ միա­վոր ու­նե­ցող Ջիբ­րալ­թարն է, որն ա­վար­տա­կան խա­ղում հյու­րըն­կա­լե­լու է չորս միա­վոր ու­նե­ցող Լիխ­տենշ­տայ­նի հա­վա­քա­կա­նին։


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Լուսանկարները` ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 1287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ