Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ընդ­դի­մու­թ­յու­նը դեռ չի հաս­կա­ցել՝ ում հետ գործ ու­նի

Ընդ­դի­մու­թ­յու­նը դեռ չի հաս­կա­ցել՝ ում հետ գործ ու­նի
19.11.2020 | 23:47

Ա­ռանց փոքր-ինչ ան­հար­մար զգա­լու Նի­կոլ Փա­շի­նյա­նը ոչ միայն շա­րու­նա­կում է կառ­չել իր ա­թո­ռից, այլև ինչ-որ ճա­նա­պար­հա­յին քար­տեզ է հրա­պա­րա­կում ու դրա հա­մար ևս 6 ա­միս պաշ­տո­նա­վա­րե­լու ժա­մա­նակ ա­ղեր­սում։ 2,5 տա­րում ան­գամ ո­լոր­տա­յին եր­կու հարց չլու­ծած ղե­կա­վա­րը, պա­տե­րազ­մի ար­հա­վիր­քով ու ա­ռող­ջա­պա­հա­կան կո­լապ­սում գտն­վող երկ­րում ու­զում է 6 ամ­սում բա՞ն փո­խել։ Նա չի ու­զում հրա­ժա­րա­կան տալ, ու խն­դիրն այն է, թե ինչ ճա­նա­պար­հով պի­տի այս մար­դուն «պո­կել» իր ա­թո­ռից։


Ընդ­դի­մու­թյունն ընտ­րել է գլ­խա­վո­րա­պես սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հը։ Նրանք փոր­ձում են սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հով հե­ռաց­նել մի մար­դու, ո­րը օ­րենք ու Սահ­մա­նադ­րու­թյուն չի ճա­նա­չում։ Նա, ինչ­պես սահ­մա­նադ­րա­կան մե­թոդ­նե­րը ջար­դուփ­շուր ա­նե­լով, ե­կավ իշ­խա­նու­թյան, այդ­պես էլ շա­րու­նա­կեց պաշ­տո­նա­վա­րել։ ՈՒ հի­մա չի էլ պատ­րաստ­վում հե­ռա­նա­լու օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով։ Այս­պի­սի մար­դու հետ սահ­մա­նադ­րա­կա­նու­թյամբ հա­րա­բեր­վե­լը շատ բարդ գործ է, ե­թե ոչ՝ ան­հե­ռան­կա­րա­յին։ Նա ան­գամ պատ­րաստ է ընդ­դի­մա­դիր­նե­րի հան­րա­հա­վաք­նե­րին կեղծ հա­վաք­ներ հա­կադ­րե­լու, այս երկ­րում գտ­նե­լու կա­պի­տու­լյա­ցիան ող­ջու­նող սա­կա­վա­թիվ մարդ­կանց, հագց­նելու զին­վո­րա­կան հա­գուստ, պղ­ծելու զին­վո­րա­կա­նի պա­տիվն ու բա­նա­կը, բայց չթող­նե­լու իր պաշ­տո­նը։ Ա­վե­լին, կա­ռա­վա­րա­կան ա­ռանձ­նա­տա­նը, ա­նօ­րի­նա­կան հրա­հանգ­ներ կա­տա­րե­լու հա­մար, զի­նե­լու մարդ­կանց և պատ­րաս­տե­լու բա­խում­նե­րի, ու նրա դեմ սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հո՞վ եք պայ­քա­րում։


Ե­կեք, հի­շենք, թե նա­խորդ­նե­րին հե­ռաց­նե­լու, իսկ այ­սօր Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջե­լու ինչ հիմ­քեր կա­յին ու կան։ Ինչ­պի­սի երկ­րում նա կի­րա­ռեց հա­կաօ­րի­նա­կան քայ­լեր ու զոռ­բա­յու­թյամբ ստանձ­նեց իշ­խա­նու­թյան ղե­կը ։ Փա­շի­նյանն իշ­խա­նու­թյու­նը զավ­թեց մի երկ­րում, ո­րի տն­տե­սու­թյու­նը սկ­սել էր ար­դեն շն­չել և բա­վա­կան բարձր ա­ճի տեմպ ա­պա­հո­վել։ 2018-ի ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կում ար­դեն 7 տո­կոս տն­տե­սա­կան աճ ու­նե­ցող եր­կիր ժա­ռան­գեց Փա­շի­նյա­նը, ո­րի տեմ­պե­րը գնա­լով նվա­զե­ցին, ու հի­մա նույ­նիսկ դժ­վար է պատ­կե­րաց­նել, թե ինչ վի­ճա­կում են տն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րը։ Տն­տե­սու­թյուն, որ­պես այդ­պի­սին (Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը կա­սեր), չկա։ Ան­գամ զա­վեշտ է, երբ հա­ջորդ տար­վա բյու­ջե է հաս­տատ­վում պա­տե­րազ­մա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րը հաշ­վի չառ­նե­լով, էլ ա­վե­լի աբ­սուրդ, որ այդ ֆի­նան­սա­կան փաս­տաթղ­թում շա­րու­նա­կում է սր­բու­թյամբ պահ­պան­վել պարգևատ­րում­նե­րի ֆոն­դը։


Մինչ 2018-ի ապ­րիլ Հա­յաս­տա­նում դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում բա­զում խն­դիր­ներ կա­յին, սա­կայն ոչ մի պաշ­տո­նյա ի­րեն այն­քան ան­դաս­տիա­րակ չէր պա­հի, որ ողջ ար­դա­րա­դա­տու­թյան ո­լոր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին հայ­տա­րա­րեր «վնգս­տա­ցող­ներ», ինչ է, թե իր քիմ­քին հա­ճե­լի ո­րո­շում­ներ դա­տա­րան­նե­րը չէին կա­յաց­նում։ ՈՒ­ժա­յին կա­ռույց­նե­րի ա­ռա­քե­լու­թյու­նը եր­բեք այդ­քան գետ­նա­տա­րած չի ե­ղել, ինչ­պես այ­սօր է։ Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան բո­լոր տա­րի­նե­րին ԱԱԾ-ն այդ­քան նոր պե­տեր չէր տե­սել, իսկ հա­մա­կար­գից պատ­րաստ­ված կադ­րե­րի այդ­քան ար­տա­հոսք երբևէ չէր ե­ղել, ինչ­քան 2,5 տա­րում։


Մինչ 2018-ը կր­թա­կան հա­մա­կար­գը շատ խն­դիր­ներ ու­ներ, բայց ոչ մե­կի մտ­քով չէր ան­ցել հա­յոց պատ­մու­թյան, հայ գրա­կա­նու­թյան, հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան հետ վար­վել թշ­նա­մու նման, ա­մեն տեղ վե­րաց­նել «հայն» ու «հայ­կա­կա­նը», մշա­կույ­թը հա­վա­սա­րեց­նել «Հու­զանք ու զանգ» ներ­կա­յաց­մա­նը, պե­տա­կան բո­լոր ինս­տի­տուտ­նե­րի աշ­խա­տան­քը կաթ­վա­ծա­հար ա­նել, գոր­ծա­ռույթ­նե­րը տե­ղա­փո­խել ֆեյս­բու­քյան հար­թակ և եր­կի­րը ղե­կա­վա­րել ֆեյ­քե­րով։
Ոչ մի ղե­կա­վա­րի ձեռք չի գնա­ցել ստո­րագ­րե­լու մի փաս­տա­թուղթ, ո­րով հայ­րե­նի­քի մի մա­սը հան­ձն­վի թշ­նա­մուն. գե­րա­դա­սել են հե­ռա­նալ, քան նման դա­վա­ճա­նու­թյան տակ ստո­րագ­րել։ Սա­կայն այ­սօր­վա ղե­կա­վա­րը ոչ միայն ստո­րագ­րել է, այլև դրա­նից հե­տո զայ­րույ­թից ու ցա­վից խեն­թա­ցած մարդ­կանց ա­սում է` մի 6 ա­միս էլ թո­ղեք վա­յե­լեմ այս պաշ­տո­նը։


Եր­կի­րը խոր ճա­հի­ճը նե­տած, մարդ­կանց ող­նա­շա­րը ջար­դած, ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը գետ­նին հա­վա­սա­րեց­րած, Ար­ցա­խը կա­պի­տու­լաց­րած մար­դու հետ դուք օ­րեն­քի լեզ­վո՞վ եք խո­սում, բա­րո­յա­կա­նու­թյան դա­սե՞ր եք տա­լիս, հոր­դո­րում եք ինք­նա­կամ հե­ռա­նա՞լ։ Օ­ծա­նե­լի­քի ու բռ­նա­կի հար­ցով միայն ան­հան­գս­տա­ցած մարդ­կանց դուք ի՞նչ եք փոր­ձում հաս­կաց­նել, որ հայ­րե­նի­քը բարձր ար­ժե՞ք է։ Այն հայ­րե­նի­քը, ո­րը նրանց հա­մար դժ­բախտ ու դժ­գույն է, այ­սինքն՝ ոչ­պետ­քա­կան բան։ Երևում է՝ ընդ­դի­մու­թյունն էլ մինչև վերջ չի հաս­կա­ցել, թե ում կամ ինչ տե­սա­կի դեմ է պայ­քա­րում։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 8841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ