«Փա­շի­ն­յանն ու իր թի­մը պա­տե­րազ­մը որ­պես PR գոր­ծիք ու գո­վազդ­վե­լու մի­ջոց էին դի­տար­կում»

«Փա­շի­ն­յանն ու իր թի­մը պա­տե­րազ­մը որ­պես PR գոր­ծիք ու գո­վազդ­վե­լու մի­ջոց էին դի­տար­կում»
20.11.2020 | 00:14

Ռազ­մա­կան փոր­ձա­գետ ԿԱ­ՐԵՆ ՎՐ­ԹԱ­ՆԵ­ՍՅԱ­ՆԸ ոչ միայն Շու­շիի հան­ձն­ման, այլև պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետ կապ­ված մի շարք հար­ցե­րում մութ կե­տեր է տես­նում: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ըն­դգ­ծում է՝ շատ հար­ցեր դեռ եր­կար ժա­մա­նակ այդ­պես էլ չպար­զա­բան­ված կմ­նան: Ար­ձա­նագ­րում է՝ թշ­նա­մին Շու­շին գրո­հե­լու հա­մար նա­խա­տես­ված տեխ­նի­կան ու զի­նամ­թեր­քը նա­խան­շած վայ­րեր բա­վա­կան դժ­վա­րան­ցա­նե­լի ճա­նա­պարհ­նե­րով էր հասց­նում, և մեզ հա­սած տե­սա­նյու­թե­րում էլ հս­տակ երևում է՝ ինչ­պես է հայ­կա­կան հրե­տա­նին ոչն­չաց­նում ադր­բե­ջա­նա­կան զի­նու­ժը: Փոր­ձա­գե­տի հա­մար հաս­կա­նա­լի չէ՝ ին­չու՞ դե­պի Շու­շի տա­նող ճա­նա­պար­հը, որ անց­նում է ան­տառ­նե­րով ու աշ­խար­հագ­րա­կան բարդ ռե­լիեֆ ու­նի, այդ­պես էլ չի ար­գե­լա­փակ­վել, հնա­րա­վոր չէ՞ր 100-200-հո­գա­նոց ստո­րա­բա­ժա­նում հա­վա­քել և ու­ղար­կել այդ ճա­նա­պար­հը «կտ­րե­լու»: Ադր­բե­ջա­նա­կան բա­նակն այդ օ­րե­րին ինչ­պե՞ս կա­րո­ղա­ցավ սնու­ցել իր զոր­քը Շու­շիում, պա­տե­րազ­մի ա­ռա­ջին 15 օ­րե­րին, փոր­ձա­ռու գե­նե­րալ­նե­րին ին­չու՞ մե­կու­սաց­րին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից:

-Այդ գե­նե­րալ­նե­րը, երբ հաս­կա­ցան, որ ա­մեն ինչ շատ ա­վե­լի վատ է, ի­րենք ի­րենց նա­խա­ձեռ­նու­թյամբ ընդգրկվե­ցին տար­բեր շր­ջան­նե­րի պաշտ­պա­նու­թյան գոր­ծին, բայց ա­մեն ինչ ար­դեն կորս­ված էր,- հա­վե­լում է փոր­ձա­գե­տը։- Այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կը չէինք ու­նե­նա, ե­թե կա­ռա­վա­րու­թյունն ի սկզ­բա­նե ա­ներ այն, ինչ սո­վո­րա­բար ար­վում է պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, այն է՝ ներ­քին հա­մախմ­բում: Բայց, հա­կա­ռակ դրան, իշ­խա­նու­թյու­նը շա­րու­նա­կում էր ա­նա­զա­տու­թյան մեջ պա­հել ընդ­դի­մա­դիր հա­յացք­ներ ու­նե­ցող­նե­րին, մարդ­կանց աշ­խա­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն չէին տա­լիս: ՀՀԿ-ա­կան Ար­մեն Ա­շո­տյա­նին, ում փո­խա­նակ հանձ­նա­րա­րեին բա­նակ­ցել մի­ջազ­գա­յին տար­բեր կա­ռույց­նե­րի ու գոր­ծիչ­նե­րի հետ, ու­ղար­կել էին Սյու­նի­քի դիա­հեր­ձա­րան ու փա­կել այն­տեղ:
-Մի­տում տես­նու՞մ եք այդ քայ­լե­րի մեջ:
-Այ­սօր գործ ու­նենք անձ­նա­կան իշ­խա­նու­թյունն ա­մեն գնով պա­հե­լու փոր­ձեր ա­նող ու հա­սա­րա­կու­թյան մեջ պա­ռակ­տումն էլ ա­վե­լի մե­ծաց­նող իշ­խա­նու­թյան հետ: Դա­սագր­քա­յին ճշ­մար­տու­թյուն է՝ ե­թե թշ­նա­մին պա­տե­րազմ է սկ­սել, հար­ձակ­վել է, ա­ռա­ջին խն­դի­րը հա­մախմ­բու­մը պետք է լի­նի: Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օրն ընդ­դի­մա­դիր բո­լոր ու­ժերն ու կու­սակ­ցու­թյուն­ներն ի­րենց ա­ջակ­ցու­թյունն են հայտ­նել թե՛ բա­նա­կին, թե՛ պե­տու­թյա­նը: Պետք էր լսել այդ ու­ժե­րի խոր­հուրդ­նե­րը, ա­ռա­ջարկ­ներն ու վերջ տալ ներ­քին պա­ռակ­տում­նե­րին: Իշ­խա­նա­կան ֆեյ­քե­րը, ո­րոնք ղե­կա­վար­վում են բո­լո­րին հայտ­նի կենտ­րո­նից, ցա­վոք, պա­տե­րազ­մի ամ­բողջ ըն­թաց­քում շա­րու­նա­կում էին ա­տե­լու­թյուն սեր­մա­նել հա­սա­րա­կու­թյան մեջ: Նույ­նը նաև հի­մա են ա­նում:
-Շու­շին Ստե­փա­նա­կեր­տից ու­ղիղ գծով 4-5 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա է: Հայտ­նի խոսք կա՝ ով տի­րում է Շու­շիին, տի­րում է ամ­բողջ Ար­ցա­խին: Փաս­տո­րեն, մեր դիր­քե­րը, մեղմ ա­սած, նպաս­տա­վոր չեն:
-Ես ոչ թե նպաս­տա­վոր կամ ոչ նպաս­տա­վոր, այլ ա­ղե­տա­լի կգ­նա­հա­տեի: Ըստ էու­թյան, վե­րա­դար­ձել ենք 1992-ի ի­րա­վի­ճա­կին: Շու­շին վե­րահս­կում է Ստե­փա­նա­կեր­տը, հա­կա­ռա­կոր­դը ծանր հրե­տա­նա­յին մի­ջոց­ներ ու­նի, ո­րոն­ցով կա­րող է հան­գիստ հրե­տա­կո­ծել Ստե­փա­նա­կեր­տի ցան­կա­ցած կետ: Ան­գամ ե­թե չհ­րե­տա­կո­ծի էլ, կա­րող է վե­րահս­կել դե­պի Ար­ցա­խի մայ­րա­քա­ղաք տա­նող ճա­նա­պարհն ու քա­ղա­քում կա­տար­վող ա­մեն մի շարժ: Այս պա­հին Ար­ցա­խի վի­ճակն ա­վե­լի վատ է, քան ե­ղել է ԼՂԻՄ-ի ժա­մա­նակ: Այն ժա­մա­նակ գո­նե Հադ­րու­թը հայ­կա­կան էր:
-Կա՞ն ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ, որ կա­րող էին ի­րա­կա­նաց­վել, բայց տե­ղի չեն ու­նե­ցել:
-Ես կա­րող եմ խո­սել այն­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին, ո­րոնք մեր զի­նու­ժը չպետք է ի­րա­կա­նաց­ներ: Գոր­ծող իշ­խա­նու­թյան վար­կա­նի­շը բարձ­րաց­նե­լու հա­մար կոր­ծա­նա­րար, գո­վազ­դա­յին բնույ­թի հա­կա­հար­ձա­կում­ներ, գրոհ­ներ ու հա­կագ­րոհ­ներ են ե­ղել, ո­րոնց պատ­ճա­ռով մե­ծա­թիվ ու­ժեր ենք կորց­րել: Հա­րա­վում, օ­րի­նակ, երբ պարզ դար­ձավ, որ թշ­նա­մին ճեղ­քում է ի­րա­կա­նաց­րել, պետք էր դե­պի բա­րեն­պաստ դիր­քեր նա­հան­ջել, ու­ժե­րը կենտ­րո­նաց­նել այ­նտեղ, որ հա­կա­ռա­կոր­դը բարձ­րա­նալ չկա­րո­ղա­նա: Այ­սինքն՝ պետք էր ամ­րաց­նել Ջաբ­րա­յի­լի, Հադ­րու­թի դիր­քե­րը, ին­չը նոր­մալ կեր­պով չի ի­րա­կա­նաց­վել: Թեև մեր զոր­քե­րի շար­ժը որ­պես տակ­տի­կա­կան նա­հանջ էր ներ­կա­յաց­վում, ի­րա­կա­նում դա փա­խուստ էր: Թշ­նա­մուն սպա­ռա­զի­նու­թյուն թող­նե­լը, ճա­նա­պարհ­նե­րը չա­կա­նա­պա­տելն ու հնա­րա­վոր ու­ղի­նե­րը չպայ­թեց­նե­լը, ո­րով ադր­բե­ջան­ցի­նե­րը կա­րող էին տեխ­նի­կա տե­ղա­փո­խել, նո­րից նա­հան­ջի մա­սին է խո­սում: Երբ իշ­խա­նա­փո­խու­թյուն լի­նի, ա­պի­կար­ներն էլ հե­ռաց­վեն կա­ռա­վար­ման հա­մա­կար­գից, շատ լուրջ հանձ­նա­ժո­ղով պետք է ձևա­վոր­վի՝ բա­ցա­հայ­տե­լու բո­լոր սխալ­նե­րը: Ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո, հի­շում ենք, ինչ­քան շա­հար­կում­ներ ե­ղան, ին­չը, ի դեպ, նույն­պես հա­սա­րա­կու­թյու­նը պա­ռակ­տե­լու մի­ջոց էր: Բայց այդ հար­ցե­րի ի­րա­կան պա­տաս­խան­նե­րը մար­դիկ, ի վեր­ջո, պետք է ստա­նան: Եվ, առ­հա­սա­րակ, ան­կա­խու­թյու­նից ի վեր ե­ղած բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը, ո­րոնք մո­ռաց­վել կամ շա­հարկ­վել են, պետք է պա­տաս­խան ստա­նան: Այժմ 1990-ական­նե­րին խայ­տա­ռակ­ված մի շարք գոր­ծիչ­ներ, «նոր կյանք» են ստա­ցել ու մեծ-մեծ խո­սում են:
-Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան նշա­նա­կու­թյան օ­բյեկտ­նե­րից ո­րո՞նք կա­րող էին լի­նել հայ­կա­կան զի­նու­ժի թի­րա­խում, որ չեն ե­ղել:
-Բա­քու-Ջեյ­հան նավ­թա­մու­ղը, Սան­ղա­չա­լի գա­զա­յին հան­գույ­ցը, Եվ­լա­խի ռազ­մա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րը և այլն: Բայց թե ին­չու մե­րոնք այդ քայ­լին չեն գնա­ցել, չեմ կա­րող ա­սել: Դրա հա­մար գու­ցե ծան­րակ­շիռ հան­գա­մանք­ներ ու պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­ներ կան, ո­րոնց ես ծա­նոթ չեմ:
-Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում մեր և ադր­բե­ջա­նա­կան զի­նուժն ի՞նչ ռազ­մա­կան տեխ­նի­կա է կի­րա­ռել:
-Մեր դեպ­քում, բա­ցի «Իս­կան­դե­րից» ու «ՍՈՒ-30» կոր­ծա­նիչ­նե­րից, հա­կա­ռա­կոր­դի դեպ­քում,՝ բա­ցի «ՄԻԳ-29» ինք­նա­թիռ­նե­րից ա­մեն ինչ օգ­տա­գործ­վել է: Իսկ թե զի­նա­նո­ցի քա­նի տո­կոսն է կի­րառ­վել, հնա­րա­վոր չէ ա­սել:
-«ՍՈՒ-30»-նե­րի ձեռք­բե­րումն իշ­խա­նու­թյուն­նե­րը որ­պես պատ­մա­կան ի­րո­ղու­թյուն ներ­կա­յաց­րին: Դա՞ էլ էր սե­փա­կան վար­կա­նի­շը բարձ­րաց­նե­լու հա­մար ար­վում:
-Շա­տե­րը քն­նա­դա­տում են «ՍՈՒ-30»-նե­րի գնու­մը, բայց ես այդ մարդ­կանց թվում չեմ, ա­վե­լին, կար­ծում եմ՝ առն­վազն 4 հատ էլ պետք է ձեռք բե­րենք: Հար­ցը կոր­ծա­նիչ­նե­րի անձ­նա­կազմ ու­նե­նա­լու ու նրանց պատ­րաս­տե­լու մեջ է: Այլ հարց է, որ հաշ­վի առ­նե­լով Ադր­բե­ջա­նի բա­նա­կի կող­մից թուր­քա­կան «Բայ­րաք­թար» ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի ձեռք­բեր­ման փաս­տը՝ միայն «ՍՈՒ-30»-նե­րով չպետք է սահ­մա­նա­փակ­վեինք: «Բայ­րաք­թար­նե­րը» Թուր­քիան ա­ռա­ջին ան­գամ 2019-ին Սի­րիա­յում ու Լի­բիա­յում է կի­րա­ռել, ու այդ ժա­մա­նակ ար­դեն պարզ էր՝ դա ի­րա­վի­ճակ փո­խող լուրջ տեխ­նի­կա է, ին­չը պար­տա­վոր էինք հաշ­վի առ­նել: Աշ­խա­տանք էր պետք տա­նել նաև հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան սար­քեր ձեռք բե­րե­լու ուղ­ղու­թյամբ: Ի­հար­կե, չգի­տեմ՝ ինչ աշ­խա­տանք է տար­վել, «ար­դյուն­քը», սա­կայն, տե­սա­նե­լի է բո­լո­րիս:
-Թուր­քիան Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նին զորք է կենտ­րո­նաց­նում, սպառ­նա­լի՞ք է այն մեզ հա­մար:
-Տա­րի­ներ շա­րու­նակ ա­սում էինք՝ ե­թե թշ­նա­մին ռազ­մա­բա­զա է ստեղ­ծում, ճա­նա­պարհ­ներ կա­ռու­ցում, հրե­տա­նին ա­վե­լի մո­բիլ դարձ­նում, դա ոչ թե PR-ի կամ «փող լվա­նա­լու» հա­մար է ա­նում, այլ պա­տե­րազ­մի է պատ­րաստ­վում: Բարձ­րա­ձայ­նում էինք ռեալ սպառ­նա­լիք­նե­րի մա­սին: Ինձ միշտ հարց­նում էին՝ այս կամ այն զո­րա­վար­ժու­թյամբ թշ­նա­մին ի՞նչ «մե­սիջ» է հղում, պա­տաս­խա­նում էի՝ ցան­կա­ցած զո­րա­վար­ժու­թյուն, ի­հար­կե, նաև քա­րոզ­չա­կան ազ­դե­ցու­թյուն և «մե­սիջ­ներ» ու­նի, բայց դրան­ցով, նախ և ա­ռաջ, զոր­քի մար­տու­նա­կու­թյունն են բարձ­րաց­նում: Ե­թե հի­մա հա­կա­ռա­կոր­դը զորք է կու­տա­կում, ա­պա այն սպառ­նա­լիք է մեզ հա­մար, ու Հա­յաս­տա­նը ո­րո­շա­կի քայ­լեր պետք է ի­րա­կա­նան­ցի: Ըստ իս, մա­նա­վանդ այս ծանր ի­րա­վի­ճա­կում, իշ­խա­նու­թյան ղե­կին պետք է փոր­ձա­ռու մար­դիկ լի­նեն: Ցա­վոք, այ­սօր չկա այն­պի­սի ուժ կամ ա­ռաջ­նորդ, որ բո­լո­րին կմո­բի­լի­զաց­նի, իր հետևից կտա­նի: Քա­ղա­քա­կան դաշ­տի բո­լոր խա­ղա­ցող­նե­րի նկատ­մամբ տո­տալ ան­վս­տա­հու­թյուն է, բայց գո­նե կո­լե­գիալ հիմ­քե­րով, հա­մա­տեղ ջան­քե­րով պետք է ինչ-որ բան ա­նել: Փաստ է, որ ներ­կա­յիս ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյունն ու ա­ռա­ջին հեր­թին վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ի վի­ճա­կի չեն կա­ռա­վա­րե­լու եր­կի­րը, ներ­կա­յաց­նե­լու Հա­յաս­տա­նի շա­հե­րը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում: Դա ևս մեկ ան­գամ ա­պա­ցուց­վեց նրա ստո­րագ­րած ա­մո­թա­լի հայ­տա­րա­րու­թյամբ, ին­չի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կը հաս­կա­նա­լի չէ մինչև այ­սօր: Մեզ շատ շտապ պետք է վե­րախմ­բա­վոր­վել ու վե­րա­կանգ­նել այն, ինչն ա­վեր­վեց 2,5 տա­րում:
-Գրե­թե մեկ տա­րի ա­ռաջ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ 1980-ա­կան­նե­րի զեն­քի ա­մո­թա­լի է­ջը փակ­ված է: Այս պա­տե­րազ­մի ըն­թաց­քում 80-ա­կան­նե­րի զենք կի­րառ­վե՞լ է:
-Նի­կոլ Փա­շի­նյա­նը ստում էր միան­գա­մից մի քա­նի կե­տով: Նախ՝ 80-ա­կան­նե­րի զենք ու­նե­նա­լու մեջ որևէ ա­մո­թա­լի բան չկա, երկ­րորդ՝ 80-ա­կան­նե­րի է­ջը փակ­ված չէ, ո­րով­հետև մեր սպա­ռա­զի­նու­թյան մեծ մա­սը 60, 70 և 80-ա­կան­նե­րի ար­տադ­րանք է, ու եր­րորդ՝ աշ­խար­հում չկա որևէ եր­կիր, որ 70 կամ 80-ա­կան­նե­րի զենք չկի­րա­ռի: Նույ­նիսկ ա­մե­նա­հա­րուստ Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը, որ աշ­խար­հում ա­մե­նա­մեծ ռազ­մա­կան բյու­ջեն ու­նի, կի­րա­ռում է 80-ա­կան­նե­րի սպա­ռա­զի­նու­թյուն: Ա­վե­լին ա­սեմ՝ Փա­շի­նյա­նի գո­վազ­դած «Օ­ՍԱ» հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րը 1970-ա­կան­նե­րի ար­տադ­րու­թյան են: Ան­գամ հրե­տա­նու մեջ 50, 60-ա­կան­նե­րի զեն­քեր կան: 80-ա­կան­նե­րի զեն­քի թե­ման դաշտ նետ­ված փու­չիկ­նե­րից, կեղծ թե­զե­րից էր: Այն­պես, ինչ­պես «ՍՈՒ-30»-նե­րի ու­սում­նա­մար­զա­կան թռիչք­նե­րը որ­պես մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն ներ­կա­յաց­նե­լը, 80-ա­կան­նե­րի զեն­քի թե­ման ևս պու­պու­լիս­տա­կան քայլ էր: Պա­տե­րազ­մի ա­մե­նա­կոր­ծա­նա­րար սխալ­նե­րից մեկն էլ այն էր, որ Փա­շի­նյանն ու իր թի­մը ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դի­տար­կում էին որ­պես PR գոր­ծիք, գո­վազդ­վե­լու մի­ջոց: Թեև ռազ­մա­կան դրու­թյուն էր հայ­տա­րար­վել, բայց զո­րա­կոչ այդ­պես էլ չի­րա­կա­նաց­վեց: Ա­սում էին՝ կա­մա­վո­րագր­վեք, տնից սա­ղա­վարտ ու զրա­հա­բաճ­կոն բե­րեք, ու դրան զու­գա­հեռ հայ­տա­րա­րում էին, թե սպա­ռա­զի­նու­թյան ան­նա­խա­դեպ գնում­ներ են ի­րա­կա­նաց­վել: Բա ե­թե գնում­ներ էին ար­վել, կա­մա­վորն ին­չու՞ պետք է տնից զրա­հա­բաճ­կոն տա­ներ ռազ­մա­ճա­կատ:
-Բա­ցի այդ, հայ­դու­կա­յին շար­ժում հո չէ՞ր, կա­նո­նա­վոր բա­նակ ու­նե­ցող երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րը կա­մա­վո­րա­կան ջո­կատ­ներ ին­չու՞ պի­տի կազ­մեին:
-Միան­շա­նակ ի­րա­վա­ցի եք: Ժա­մա­նա­կա­կից պա­տե­րազ­մը, ա­ռա­ջին հեր­թին, պե­տա­կան հա­մա­կար­գե­րի բա­խում է, բա­նակն այդ տար­րե­րից մեկն է միայն: Ի­հար­կե, ա­ռա­ջին հար­վա­ծը բա­նա­կի վրա է, բայց ե­թե կոնֆ­լիկ­տը տևում է 5-6 օ­րից ա­վե­լի, պե­տա­կան ամ­բողջ հա­մա­կար­գը պետք է միա­նա, մո­բի­լի­զաց­վի: Պո­պու­լիզ­մի դրսևո­րում էր նաև այն, երբ հայ­տա­րար­վեց, որ փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը, Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխ­խոս­նա­կը, հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րը մեկ­նել են ա­ռաջ­նա­գիծ: Բո­լոր այդ կա­ռույց­նե­րը շատ կոնկ­րետ խն­դիր­ներ ու­նեին, ի­րենց աշ­խա­տանքն ա­նե­լու փո­խա­րեն ին­չու՞ էին ա­նի­մաստ շոու ա­նե­լով զբաղ­ված: «Կա­մուֆ­լյաժ­ներ» էին հագ­նում, զենք բռ­նում, սել­ֆի ա­նում ու հրա­պա­րա­կում այդ լու­սան­կար­նե­րը, թե՝ տե­սեք-տե­սեք, մենք ճա­կա­տում ենք: Հի­մա ես հարց եմ բարձ­րաց­նում՝ այդ ջո­կատ­նե­րից քա­նի՞սն է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մաս­նակ­ցել: Այդ մար­դիկ, ըստ էու­թյան, լքել են ի­րենց դիր­քե­րը, ո­րով­հետև պա­տե­րազ­մի ժա­մա­նակ պաշ­տո­նյա­յի դիր­քը ոչ թե խրա­մա­տում, այլ իր աշ­խա­տա­սե­նյա­կում է: Իսկ աշ­խա­տանքն այս օ­րե­րին շեշ­տա­կի է շա­տա­ցել՝ փախս­տա­կան­նե­րի հիմ­նախն­դիր­նե­րից սկ­սած զին­կո­մի­սա­րիատ­նե­րի հետ հա­մա­տեղ աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գե­լով վեր­ջաց­րած:
Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ