Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երբ ազ­գը կրծ­քին օձ է տա­քաց­րել

Երբ ազ­գը կրծ­քին օձ է տա­քաց­րել
20.11.2020 | 01:00

Այ­սու­հետ լրագ­րող­նե­րը պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մար պետք է դի­մեն ոչ թե Հա­յաս­տա­նի, այլ Ռու­սաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան, նա­խա­գա­հա­կա­նի լրատ­վա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րին։ Այն պարզ պատ­ճա­ռով, որ պա­տե­րազ­մի այս ողջ ըն­թաց­քում մենք ի­րա­կան վի­ճա­կի մա­սին միայն ռուս պաշ­տո­նյա­նե­րից ենք տե­ղե­կա­նում։ Նրանք ա­ռա­ջինն ա­սա­ցին, թե քա­նի զոհ ու վի­րա­վոր ու­նենք, ինչ ի­րա­վի­ճակ է սահ­մա­նում, որ­քան վար­ձա­կան­ներ են տե­ղա­փոխ­վել հա­կա­մար­տու­թյան գո­տի, թուր­քա­կան հե­տա­խու­զա­կան կամ ինչ հա­տուկ ստո­րա­բա­ժա­նում­ներ են մաս­նակ­ցել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, բա­նակ­ցու­թյուն­նե­րում Շու­շիի հար­ցը երբևէ ե­ղել է, թե ոչ։ Այն, ին­չի մա­սին Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ա­ռա­ջին իսկ օ­րից պետք է տե­ղե­կաց­նեին հա­սա­րա­կու­թյա­նը, գաղտ­նի է պահ­վել՝ կեղծ տե­ղե­կու­թյուն­նե­րով սնե­լով մարդ­կանց։ Բայց այս ա­մե­նը՝ դեռ մի կողմ։


Այս օ­րե­րին էլ ՌԴ-ն իր խա­ղա­ղա­պահ­նե­րի մի­ջո­ցով ա­վե­լի գոր­ծուն քայ­լեր է ա­նում Ար­ցա­խում, քան Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը։ ՌԴ ղե­կա­վա­րի ա­մե­նօ­րյա հս­կո­ղու­թյան տակ է Ար­ցա­խում տի­րող ի­րա­վի­ճա­կը, նա, հա­վա­նա­բար, ա­վե­լի շատ է անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիստ հրա­վի­րում այս հար­ցով, քան Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը (ե­թե, ի­հար­կե, ընդ­հան­րա­պես հրա­վի­րում է)։ Այդ երկ­րի հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րը ա­վե­լի շատ են կարևո­րում հու­մա­նի­տար օգ­նու­թյու­նը, առ­կա խն­դիր­նե­րի կար­գա­վո­րումն Ար­ցա­խում, քան մենք ինք­ներս։ Հա­տուկ նպա­տակ չու­նենք ըն­դգ­ծե­լու ՌԴ ղե­կա­վա­րի պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը՝ ի­րա­վի­ճակն Ար­ցա­խում կա­յու­նաց­նե­լու հար­ցում (ակն­հայտ է, որ Ռու­սաս­տա­նը մեծ շա­հագ­րգ­ռու­թյուն­ներ ու­նի այս տա­րա­ծաշր­ջա­նում), ըն­դա­մե­նը փաս­տերն ենք հա­մադ­րում, ցա­վա­լի ի­րո­ղու­թյուն­նե­րի առջև ենք կանգ­նած։ Ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան ի՜նչ նսե­մա­ցում ենք ապ­րում՝ տես­նե­լով, որ օ­տար երկ­րի ղե­կա­վարն ա­վե­լի սր­տա­ցավ է մեր մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի, ազ­գա­յին հար­ցե­րի հան­դեպ, ի տար­բե­րու­թյուն սե­փա­կան իշ­խա­նա­վոր­նե­րի։ Երբ Պու­տինն ա­սում է, որ Դա­դի­վան­քը և Ղա­զան­չե­ցոցն իր անձ­նա­կան հո­վա­նու տակ են, իսկ Փա­շի­նյանն ի լուր աշ­խար­հի հրո­վար­տա­կում է, թե Շու­շին դժ­բախտ ու դժ­գույն քա­ղաք է, հա­յի ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը զրո­յի է հա­վա­սար­վում։ Ռուս մարդն ա­վե­լի շատ է հաս­կա­նում, թե հա­յի հա­մար ինչ են Շու­շին ու Ղա­զան­չե­ցո­ցը, ինչն է նրան հո­գե­պես ցա­վեց­նում, քան հայ ղե­կա­վա­րը։ ՈՒ դու հաս­կա­նում ես, թե ինչ ազ­գա­յին ող­բեր­գու­թյուն է հի­մա մեզ պա­տու­հա­սել, ինչ ցավ է մեզ ներ­սից ու դր­սից պա­տել, որ­քան հեշտ է ծվեն-ծվեն ա­նել մի եր­կիր, թու­նա­վո­րել ու ա­պա­կա­նել ա­մեն ինչ, երբ կրծ­քիդ օձ ես տա­քաց­րել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ