Առն­վազն կրկ­նա­կի respect մեր տղա­նե­րին

Առն­վազն կրկ­նա­կի respect մեր տղա­նե­րին
20.11.2020 | 01:27

Կա­տար­վեց անհ­նա­րի­նը։ Կա­տար­վեց այն, ին­չին, ե­թե ան­կեղծ լի­նենք, ոչ մեկն էլ չէր հա­վա­տում խա­ղար­կու­թյան մեկ­նար­կին՝ ել­նե­լով հայ­կա­կան ֆուտ­բո­լում առ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րից։ Սա­կայն պարզ­վեց, որ հո­գե­կան ու հո­գե­բա­նա­կան խո­րը ցն­ցու­մը կա­րող է և դրա­կան է­ֆեկտ ու­նե­նալ, թե­պետ, երբ հի­շում ես, թե ինչ ցնց­ման մա­սին է խոս­քը, քիչ է մնում ճա­քես հու­սա­հա­տու­թյան հասց­նող խե­լա­գա­րու­թյու­նից, ո­րով­հետև ոչ թե պարտ­վել ես հա­վա­սար մար­տում, որ գո­նե ինչ-որ չա­փով ար­դա­րա­ցում փնտ­րես, այլ ե­ղել ես մո­լա­գա­րի ձեռ­քով նյութ­ված ա­ներևա­կա­յե­լի դա­վադ­րու­թյան զոհ, ու քեզ թի­կուն­քից խփո­ղը քո մեջ ե­ղած ներ­քին թուրքն է։

Ա­յո, C լի­գա­յի 2-րդ խմ­բում հան­դես ե­կող ֆուտ­բո­լի մեր ընտ­րա­նին երկ­րորդ ան­գամ գլ­խից վեր ցատ­կեց ու խմ­բա­յին ա­ռա­ջա­տա­րին հաղ­թե­լով՝ նրան պար­տադ­րեց տե­ղա­փո­խու­թյուն, ին­չը միա­ժա­մա­նակ նշա­նա­կեց, որ Ազ­գե­րի լի­գա­յի հա­ջորդ խա­ղար­կու­թյու­նում մեր ընտ­րա­նին հան­դես կգա ար­դեն B դի­վի­զիո­նում, որ­տեղ ընդգրկված են կար­գով ա­վե­լի բարձր ընտ­րա­նի­ներ։ Հան­դիպ­ման միակ գո­լը ծն­վել է Վա­հան Բի­չախ­չյա­նի փայ­լուն փո­խանց­ման ար­դյուն­քում, հե­րո­սա­ցել է Հով­հան­նես Համ­բար­ձու­մյա­նը։


Հար­կավ շատ ա­վե­լի նվազ նյար­դա­յին ցն­ցում­նե­րով ա­վարտ կու­նե­նա­յինք, ե­թե նույն Բի­չախ­չյա­նի գե­րա­զանց փո­խան­ցու­մը նյու­թա­կա­նաց­ներ Կա­մո Հով­հան­նի­սյա­նը, սա­կայն դար­պա­սա­պահն ա­վե­լի հա­ջո­ղակ գտն­վեց։ Ես խո­րա­պես դժ­վա­րա­նում եմ հի­շել մեր ֆուտ­բո­լիստ­նե­րի կա­տար­մամբ մեկ այլ խաղ, ո­րի վեր­ջին առն­վազն 10-15 րո­պեն ու­ղեկց­վեր դի­մա­նա­լու ա­ղեր­սով, սա­կայն փառք մեր տղա­նե­րին, որ կա­րո­ղա­ցան հաղ­թա­կան հա­շի­վը պա­հել։
Այս ոչ միայն ծանր, այլև ծան­րակ­շիռ հաղ­թա­նա­կի կա­պակ­ցու­թյամբ պար­տա­վոր ենք հի­շել մեր ընտ­րա­նու գլ­խա­վոր մար­զիչ Խոա­կին Կա­պա­ռո­սին։ Շնոր­հա­կալ լի­նենք ու լսենք նրան. «Խա­ղը բաղ­կա­ցած է 90 րո­պեից։ Ա­ռա­ջին կե­սի ո­րոշ դր­վագ­նե­րում նրանք տի­րում էին գն­դա­կին, բայց երկ­րորդ կե­սում, կար­ծում եմ, մենք լավ պրե­սին­գի էինք դի­մում։ Գո­լից հե­տո թիմն ա­վե­լի մո­տի­վաց­վեց։


Շատ ու­րախ եմ, շատ գոհ եմ։ Սա մեր մի քա­նի ամս­վա աշ­խա­տան­քի ար­դյունքն է. նա­խա­գա­հից սկ­սած, ամ­բողջ տնօ­րե­նու­թյունն ու ֆուտ­բո­լիստ­նե­րը, ո­րոնք սի­րում են ի­րենց եր­կիրն ու երկ­րի գույ­նե­րը։ Գի­տենք՝ ինչ վատ ի­րա­վի­ճակ­նե­րի մի­ջով ենք ան­ցել, և ֆուտ­բո­լիստ­ներն էլ ու­նեին այդ զգա­ցո­ղու­թյու­նը, բայց մտո­վի էլ շատ ու­ժեղ էին պատ­րաստ­ված։ Շատ ու­րախ եմ ֆուտ­բո­լիստ­նե­րի, հայ­կա­կան ֆուտ­բո­լի հա­մար, ո­րով­հետև քայլ առ քայլ այն­պես ենք ա­նում, որ հայ­կա­կան ֆուտ­բո­լը զար­գա­նա։
ՈՒ­նենք մեր խա­ղաո­ճը, ո­րը պի­տի պահ­պա­նենք ու զար­գաց­նենք։ Հրա­վի­րում ենք նոր, ե­րի­տա­սարդ ֆուտ­բո­լիստ­նե­րի, ինչն օգ­նում է մր­ցակ­ցու­թյուն ստեղ­ծե­լուն։ Քա­նի որ հայ­կա­կան ֆուտ­բո­լը զար­գա­ցում է ապ­րում, վս­տա­հո­րեն, այս ֆուտ­բո­լիստ­նե­րի թիվն ա­վե­լա­նա­լու է։
Այ­սօր­վա հաղ­թա­նա­կը շատ կարևոր էր։ Տե­սանք, որ ֆուտ­բո­լիստ­նե­րը պատ­մու­թյուն կեր­տե­ցին։ Ե­րեկ ի­մա­ցանք մեր կո­րուստ­նե­րի մա­սին, ին­չը, բնա­կա­նա­բար, ազ­դեց թի­մի վրա։ Բայց խո­սում էինք պատ­մու­թյուն կեր­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա­լու մա­սին, այն մա­սին, որ հա­վա­քա­կա­նում խա­ղալն ու ա­կում­բում խա­ղա­լը նույ­նը չեն, որ այս­տեղ հաղ­թում է մի ամ­բողջ եր­կիր. այ­սօր հաղ­թեց Հա­յաս­տա­նը։ Եվ հենց նրանք էին գլ­խա­վոր դե­րե­րում։ Պատ­մու­թյուն կեր­տող­նե­րը հենց նրանք էին։ Դրա հա­մար էլ նրանք ի­րենց վերց­րին բռուն­ցք­նե­րի մեջ, հիա­նա­լի աշ­խա­տանք կա­տա­րե­ցին, ու շատ ու­րախ եմ, որ այդ աշ­խա­տան­քը փոխ­հա­տուց­վեց»։
Խմ­բա­յին երկ­րորդ դի­մա­կա­յու­թյու­նում Վրաս­տա­նի ընտ­րա­նին ան­զոր է ե­ղել կոտ­րե­լու Էս­տո­նիա­յի հա­վա­քա­կա­նի դի­մադ­րու­թյու­նը. գրանց­վել է գո­լա­զուրկ ոչ-ո­քի։ Վրա­ցի­նե­րը խա­ղար­կու­թյունն ա­վար­տե­ցին խմ­բա­յին եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։

A ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 1
Խմ­բա­յին եր­կու դի­մա­կա­յու­թյու­նում էլ հա­ջո­ղու­թյունն ու­ղեկ­ցել է հյու­րե­րին։ Հո­լան­դա­ցի­նե­րը, ով­քեր ըն­թաց­քում զի­ջե­լիս են ե­ղել, 2։1 հաշ­վով պար­տու­թյան են մատ­նել լե­հե­րին, ի­տա­լա­ցի­նե­րը եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ գե­րա­զան­ցել են բոս­նիա-հեր­ցե­գո­վա­ցի­նե­րին։ Ար­դյուն­քում՝ խմ­բա­յի­նի գլ­խա­մա­սը մնա­ցել է ան­փո­փոխ։ Ի­տա­լա­ցի­նե­րը պայ­քա­րը շա­րու­նա­կե­լու են A դի­վի­զիո­նի կի­սաեզ­րա­փակ­չում, օր­վա նրանց մր­ցա­կից­նե­րը նա­հան­ջում են կար­գով ա­վե­լի ցածր դի­վի­զիոն։
Խմ­բին հրա­ժեշտ տա­լուց ա­ռաջ ա­սենք, որ ի­տա­լա­ցի­նե­րի եր­կու գո­լերն էլ բա­ցա­ռիկ գե­ղեց­կու­թյան են ե­ղել, ու այդ­պես էլ ան­հաս­կա­նա­լի է մնում, թե մաս­նա­վո­րա­պես ա­ռա­ջին գո­լի հե­ղի­նակ Բե­լո­տին այս­քան ժա­մա­նակ ի՞նչ տրա­մա­բա­նու­թյամբ է մնում սկու­դե­տեում մի­ջին զո­րու­թյան թի­մի համ­բավ ու­նե­ցող «Թու­րի­նի» կազ­մում, չի գրա­վել գե­րա­կումբ­նե­րի ու­շադ­րու­թյու­նը։

A ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 2
Բել­գիա­յի ընտ­րա­նու հետ մր­ցա­վե­ճում հաղ­թեր Դա­նիա­յի հա­վա­քա­կա­նը, խմ­բա­յինն ա­ռա­ջին տե­ղով կա­վար­տեր՝ այս­տե­ղից բխող ցան­կա­լի հետևանք­նե­րով։ Սա­կայն դի­մա­կա­յու­թյու­նը որ­քան էլ հե­տաքր­քիր էր, դի­տար­ժան, լար­ված, այ­դու­հան­դերձ դա­նիա­ցի­նե­րը չկա­րո­ղա­ցան կոտ­րել բել­գիա­կան ար­գելքն ու խա­ղա­դաշ­տից հե­ռա­ցան պարտ­ված՝ 2։4։ Տան­տե­րե­րի հաղ­թա­նա­կում ծան­րակ­շիռ մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­ցել Լու­կա­կուն՝ դառ­նա­լով դուբ­լի հե­ղի­նակ։
Տե­ղա­յին նշա­նա­կու­թյան հաղ­թա­նակ է տո­նել Անգ­լիա­յի ընտ­րա­նին՝ չորս ան­պա­տաս­խան գն­դակ ու­ղար­կե­լով իս­լան­դա­ցի­նե­րի դար­պա­սը։ Նշենք, որ վեր­ջին­ներս այս խա­ղար­կու­թյան ար­դյուն­քով հրա­ժեշտ տվե­ցին ու­ժե­ղա­գույն­նե­րի դի­վի­զիո­նին։

A ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 3
Շվեդ­նե­րի ա­րագ գո­լին ֆրան­սիա­ցի­նե­րը պա­տաս­խա­նե­ցին ոչ այն­քան նկա­տե­լի ու­շա­ցու­մով, իսկ հան­դեր­ձա­րան գնա­ցին ար­դեն հաշ­վի մեջ ա­ռաջ ան­ցած։ Երկ­րոր­դում նույ­նու­թյամբ կրկ­նե­լով խփած գո­լե­րի թի­վը՝ կող­մե­րը ի­րա­րից բա­ժան­վե­ցին լու­սա­տախ­տա­կին պահ տված 4։2 ար­դյուն­քով։ Ֆրան­սիա­ցի­նե­րը, փաս­տո­րեն, ոչ միայն կա­մա­յին հաղ­թա­նա­կի հա­սան, այլև ե­լան A դի­վի­զիո­նի կի­սաեզ­րա­փա­կիչ։
Խմ­բա­յին հա­ջորդ դի­մա­կա­յու­թյու­նը նույն­պես հե­տաքր­քիր ըն­թացք է ու­նե­ցել։ Հա­շի­վը բա­ցել են խոր­վաթ­նե­րը, սա­կայն այ­նու­հետ ի­րենք ի­րենց հա­մար ստեղ­ծել են ծան­րա­գույն վի­ճակ՝ երկ­րորդ խա­ղա­կե­սի 52-րդ րո­պեից մնա­լով տա­սը հո­գով։ Պոր­տու­գա­լա­ցի­նե­րը շան­սը ձեռք­նե­րից բաց չեն թո­ղել։ Նախ՝ հա­վա­սա­րեց­րել են հա­շի­վը, ա­պա ա­ռաջ ան­ցել։ Հետևել է տան­տե­րե­րի երկ­րորդ գեր­լա­րու­մը, սա­կայն խա­ղա­վար­տին Դիա­սը խփել է հան­դիպ­ման իր երկ­րորդ, իսկ ընդ­հան­րա­պես պոր­տու­գա­լա­ցի­նե­րի եր­րորդ գն­դա­կը՝ 3։2։ Ա­վե­լորդ չհա­մա­րենք ա­սել, որ տան­տե­րից Կո­վա­չի­չը նույն­պես դուբ­լի հե­ղի­նակ է դար­ձել։

A ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 4
Գեր­մա­նիա­յի ընտ­րա­նին դեռ եր­կար կհի­շի Իս­պա­նիա­յի հա­վա­քա­կա­նի հետ ու­նե­ցած մղ­ձա­վան­ջը։ Պար­տու­թյուն վեց ան­պա­տաս­խան գն­դա­կի տար­բե­րու­թյամբ (հեթ տրիկ է հե­ղի­նա­կել Ֆե­ռան Տո­րե­սը, մե­կա­կան ան­գամ աչ­քի են ըն­կել Մո­րա­տան, Ռոդ­րին, Օ­յար­սա­բա­լը)։ Իս­պա­նա­ցի­նե­րի հետ երբևի­ցե ու­նե­ցած պաշ­տո­նա­կան հան­դի­պում­նե­րում սա գեր­մա­նա­կան կող­մի ա­մե­նա­խո­շոր հաշ­վով պար­տու­թյունն էր ու առ­հա­սա­րակ ա­մե­նա­խո­շո­րը, ե­թե մո­ռա­նանք հե­ռա­վոր 1931-ի նույն­պի­սի հաշ­վով պար­տու­թյու­նը։ Այն ժա­մա­նակ նրանց վշ­տաց­րած­ներն ավ­ստ­րիա­ցի­ներն էին։ Ինչևէ։ Հաղ­թա­նակն Իս­պա­նա­յի հա­վա­քա­կա­նին ա­պա­հո­վել է խմ­բա­յին ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը։ Նրանք դուրս ե­կան A դի­վի­զիո­նի կի­սաեզ­րա­փա­կիչ։ Գեր­մա­նա­ցի­նե­րը մնա­ցին 9 միա­վո­րով։
Խմ­բա­յին երկ­րորդ Շվեյ­ցա­րիա-ՈՒկ­րաի­նա դի­մա­կա­յու­թյու­նը չի կա­յա­ցել ուկ­րաի­նա­ցի­նե­րին հա­մա­կած կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով։ Հի­շեց­նենք, որ ա­ռա­ջինն ու­ներ ե­րեք, երկ­րոր­դը՝ վեց միա­վոր։

B ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 1
Մե­կա­կան գոլ է փո­խա­նակ­վել թե՛ Հյու­սի­սա­յին Իռ­լան­դիա-Ռու­մի­նիա, թե՛ Ավ­ստ­րիա-Նոր­վե­գիա դի­մա­կայու­թյու­նում, ին­չը բնա­կա­նա­բար նշա­նա­կում է, որ խոսք չի կա­րող լի­նել խմ­բա­յի­նում հնա­րա­վոր տե­ղա­շար­ժե­րի մա­սին։ Մնում է միայն ափ­սո­սալ, որ նոր­վեգ­նե­րի ե­րի­տա­սարդ, հի­րա­վի տա­ղան­դա­վոր ընտ­րա­նին դուրս է մնում պայ­քա­րը շա­րու­նա­կող­նե­րի ցան­կից։ Կի­սաեզ­րա­փակ­չում հան­դես գա­լու ի­րա­վուն­քը նվա­ճել է Ավ­ստ­րիա­յի ոչ պա­կաս հե­տաքր­քիր հա­վա­քա­կա­նը։ Քա­ռյա­կի ա­մե­նա­թույլ օ­ղա­կը ե­ղավ Հյու­սի­սա­յին Իռ­լան­դիա­յի ընտ­րա­նին։

B ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 2
Սլո­վակ­նե­րի նկատ­մամբ 2։0 հաշ­վով չե­խե­րի հաղ­թա­նա­կը նրանց պա­հեց ա­ղյու­սա­կի գլ­խա­մա­սում, թե­պետ այն­տեղ էլ մնա­լու էին, քա­նի որ շոտ­լան­դա­ցի­ներն ար­տագ­նա­յում ան­կա­րող ե­ղան հաղ­թա­հա­րե­լու իս­րա­յե­լա­կան ար­գել­քը՝ 1։0։ Սլո­վա­կիա­յի ընտ­րա­նին, որ­պես ա­մե­նա­թույլ օ­ղակ, տե­ղա­փոխ­վում է C դի­վի­զիոն։

B ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 3
Վերջ­նա­հաշ­վում այս խում­բը ե­ղավ ա­մե­նաան­կան­խա­տե­սե­լին ու ա­մե­նացն­ցում­նե­րո­վը։ Ի դեմս թուր­քե­րի ան­հա­մե­մատ ու­ժեղ ընտ­րա­նու, քան սեր­բե­րին ու­նե­ցած ռուս­ներն էին, հուն­գար­ներն ա­րե­ցին ա­ռա­վե­լա­գույնն ու հաղ­թա­նակ տո­նե­լով 2։0 հաշ­վով՝ ստա­ցան կի­սաեզ­րա­փակ­չում հան­դես գա­լու ու­ղե­գիր։ Այս պար­տու­թյունն իր հեր­թին ո­րո­շեց խմ­բա­յին մյուս հա­վա­քա­կա­նի ճա­կա­տա­գի­րը՝ թուր­քե­րը պար­տադր­ված են նա­հան­ջել կար­գով մեկ աս­տի­ճան ցածր դի­վի­զիոն։ Թե­պետ Ռու­սաս­տա­նի ընտ­րա­նին մնաց ու հա­ջորդ խա­ղար­կու­թյու­նում էլ է հան­դես գա­լու նույն լի­գա­յում, այ­դու­հան­դերձ ա­սենք, որ ըն­թաց­քում նրանց ա­խոր­ժա­կը միան­գա­մայն գե­նե­րա­լա­կան էր։ Սա­կայն այն­պի­սի ցա­վա­գին պար­տու­թյուն կրե­ցին սեր­բե­րից, որ ան­գամ եֆ­րեյ­տո­րի ու­սա­դիր­նե­րը նրանց հա­մար կա­րե­լի է հա­մա­րել մար­շա­լա­կան։ 0։5 հաշ­վով պար­տու­թյու­նը սա­ռը ցն­ցուղ էր այս երկ­րի ընտ­րա­նու հա­մար։ Ի դեպ, սա վեր­ջին եր­կու խա­ղում երկ­րորդ պար­տու­թյունն էր։

B ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 4
Խա­ղար­կու­թյան ողջ ըն­թաց­քը ցույց տվեց, որ այս­տեղ ա­մե­նա­լուրջ հա­վակ­նու­թյուն ու­նե­ցող­նե­րը ՈՒել­սի ու Ֆին­լան­դիա­յի ընտ­րա­նի­ներն են, ո­րոնք էլ վեր­ջին խա­ղում մր­ցե­ցին ի­րար հետ։ ՈՒ թե­պետ այդ խաղն ար­դեն իսկ խմ­բա­յի­նի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը նվա­ճած ուելս­ցի­նե­րին ո­չինչ չէր տա­լիս, այ­նուա­մե­նայ­նիվ, նրանք ո­րո­շե­ցին ի­րենց թու­րը փառ­քով դնել պա­տյան՝ 3։1։
Հարկ հա­մա­րենք նշել, որ հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով այս­տեղ ա­ռաջ­նա­յի­նը դար­ձավ Իռ­լան­դիա-Բուլ­ղա­րիա մր­ցակ­ցու­թյու­նը, ո­րում այդ­պես էլ դար­պա­սի գրավ­ման ա­կա­նա­տեղ չե­ղանք։ Այս ոչ-ո­քին ա­ռա­վել շա­հե­կան ե­ղավ տան­տե­րե­րի հա­մար, քա­նի որ դի­վի­զիո­նին հրա­ժեշտ են տա­լու բուլ­ղա­րա­ցի­նե­րը։

C ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 1
Գո­լա­զուրկ ա­վարտ է ու­նե­ցել Լյուք­սեմ­բուրգ-Ադր­բե­ջան դի­մա­կա­յու­թյու­նը։ Տան­տե­րերն այդ­պես էլ չեն կա­րո­ղա­ցել վեր բարձ­րա­նալ երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նից, քա­նի որ Չեռ­նո­գո­րիա­յի ընտ­րա­նին հյու­րըն­կա­լե­լիս խո­շոր հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել կիպ­րոս­ցի­նե­րին (4։0) ու միա­վոր­նե­րի թի­վը հասց­րել 13-ի՝ ե­րե­քով շատ լյուք­սեմ­բուրգ­ցի­նե­րի ու­նե­ցա­ծից։ Կիպ­րոս­ցի­նե­րը նա­հան­ջում են կար­գով ա­վե­լի ցածր դի­վի­զիոն։

C ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 3
Հույ­նե­րը դեռևս կա­րող էին ի­րենց հա­մար ար­մա­տա­պես բան փո­խել Սլո­վե­նիա­յի ընտ­րա­նու հետ պայ­քա­րում ու նվա­ճել ա­վե­լի ու­ժեղ դի­վի­զիոն տե­ղա­փոխ­վե­լու ու­ղե­գիր, սա­կայն կա­րո­ղա­ցան ըն­դա­մե­նը մեկ միա­վոր կոր­զել գո­լա­զուրկ այս հան­դի­պու­մում։ Սլո­վե­նա­ցի­ներն ի­րա­պես կա­րող են ցն­ծալ։
Կո­սո­վո-Մոլ­դո­վա դի­մա­կա­յու­թյու­նում տան­տե­րե­րի խփած միակ գո­լը ո­րո­շել է հան­դիպ­ման ել­քը։ Ան­կախ այս առ­ճա­կատ­ման ար­դյուն­քից՝ 1։0, մոլ­դո­վա­ցի­նե­րը հրա­ժեշտ էին տա­լու դի­վի­զիո­նին։

C ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 4
Ալ­բա­նիա-Բե­լա­ռուս դի­մա­կա­յու­թյան ա­ռա­ջին խա­ղա­կե­սում տան­տե­րե­րի խփած ե­րեք գն­դա­կը ոչ միայն հան­դիպ­ման, այլև խմ­բա­յին պայ­քա­րի հա­մար է ե­ղել վճ­ռո­րոշ։ Ար­դյուն­քում 3։2 հաշ­վով հաղ­թա­նակն ալ­բա­նա­ցի­նե­րին թույլ է տվել մեկ միա­վո­րով շր­ջան­ցել օր­վա ի­րենց հյու­րե­րին ու 11 միա­վո­րով գլ­խա­վո­րել խմ­բա­յի­նը՝ հա­ջորդ խա­ղար­կու­թյու­նում ա­վե­լի բարձր դի­վի­զիո­նում հան­դես գա­լու։
Մր­ցակ­ցա­յին ա­ռու­մով Ղա­զախս­տան-Լիտ­վա դի­մակ­այու­թյու­նը սկզ­բուն­քո­րեն նշա­նա­կու­թյուն չու­ներ, քան­զի ան­գամ հաղ­թե­լու դեպ­քում ղա­զախ­նե­րը մնում էին վեր­ջին հո­րի­զո­նա­կա­նում ու տե­ղա­փոխ­վում կար­գով ա­վե­լի ցածր դի­վի­զիոն։ Ան­կախ այս ա­մե­նից՝ տան­տե­րե­րը փոր­ձել են խի­զա­խել, սա­կայն լիտ­վա­ցի­նե­րը հաղ­թել են՝ 2։1։

D ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 1
Ան­դո­րա­յի հա­վա­քա­կա­նի նկատ­մամբ ար­տագ­նա­յում լատ­վիա­ցի­նե­րի 5։0 հաշ­վով տպա­վո­րիչ հաղ­թա­նա­կը թի­մին ո­չինչ չի տվել բա­ցի սփո­փան­քից։
Մալ­թա­ցի­նե­րի նկատ­մամբ Ֆա­րե­րյան կղ­զի­նե­րի հա­վա­քա­կա­նի ու­նե­ցած ե­րեք միա­վո­րի ա­ռա­վե­լու­թյու­նը մնա­ցել է ան­փո­փոխ, քա­նի որ Մալ­թա­յում ե­ղած ա­ռե­րես­ման ժա­մա­նակ գրանց­վել է 1։1 հա­շի­վը։ Ֆա­րե­րյան կղ­զի­նե­րի ընտ­րա­նին խա­ղար­կու­թյունն ա­վար­տեց 12 միա­վո­րով՝ զբա­ղեց­նե­լով ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը։

D ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 2
Ե­րեք միա­վո­րի ա­ռա­վե­լու­թյու­նը ան­փո­փոխ է մնա­ցել և Ջիբ­րալ­թա­րի ու Լիխ­տենշ­տայ­նի ընտ­րա­նի­նե­րի պա­րա­գա­յում։ Տան­տե­րե­րը գո­հա­ցել են ոչ-ո­քի ար­դյուն­քով՝ 1։1, քա­նի որ այն ութ միա­վո­րով ա­պա­հո­վել է նրանց խմ­բա­յին ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Լուսանկարները` ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարներ

. .
  • Հովհաննես Համբարձումյանի այս հարվածը վերածվեց հաղթական գոլի
Դիտվել է՝ 756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ