Դրոշով, թե առանց դրա ՌԴ-ն ավելի շատ հարցեր է լուծում, քան Փաշինյանը

Դրոշով, թե առանց դրա ՌԴ-ն ավելի շատ հարցեր է լուծում, քան Փաշինյանը
21.11.2020 | 17:51

«Հեղափոխությունն» արտահանող Նիկոլ Փաշինյանն այսօր ճիշտ կանի օրվա վերջում դիտի ռուս պաշտոնյաների հետ առնվազն արարողակարգային տեսանյութերը։ Հարցը ՌԴ դրոշի բացակայությանը չի վերաբերվում, որոշ ժամանակ առաջ ավելի մեծ արարողակարգի խախտում էր թույլ տրվել, Փաշինյանը Հայաստան այցելած Վլադիմիր Պուտինին չէր ցանկացել դիմավորել։ Ու այս ամենը տգիտության նշան չէ, այլ մտածված քայլ, արհամարհանք ռուս գործընկերների, այդ երկրի հանդեպ։


Երբեք էլ պաշտոնական Մոսկվայի կողմից չընդունված Նիկոլ Փաշինյանը որքան էլ խոժոռ հայացքով անհասկանալի նախադասություններ էր քթի տակ մրմնջում, տպավորություն էր, թե նրա հետ տեսախցիկների առաջ 5 րոպե նստող ռուս պաշտոնյաներն անգամ վայրկյաններն էին հաշվում։ Բավական ուշագրավ էր այն, թե ինչ ձևով ու ինչ հայացքով էին Ռուսաստանի առանցքային դերակատարները նայում Փաշինյանին ու նրա կառավարության անդամներին։ Նսեմացումն էլ ինչպես է լինում, անթասիբ իշխանությունն էլ ինչպես է լինում։
Ընդհանրապես ցանկացած բանակցություններում էական է, թե երկրի ղեկավարն ինչպիսի թիկունք ունի, այսինքն որքան է վայելում իր ժողովրդի վստահությունը։ Որքան շատ է լեգիտիմ ու հանրային վստահություն վայելող, այնքան վստահ է բանակցություններ վարում։ Հիմա Փաշինյանը ներսում վստահություն չունի, ավելին, դավաճան է համարվում, դրսի գործընկերները նրան, մեղմ ասած, չեն հարգում, ստորագրել է կապիտուլացիայի փաստաթուղթը, և շատ մեծ երևակայություն պետք չէ հասկանալու համար, թե ինչ դիրքում է կանգնած Հայաստանի ղեկավարը։ Ռուս պաշտոնյաների հետ նրա անորոշ, շփոթված, լարված ու ջղաձիգ պահվածքն արդեն ամեն ինչ հուշում է։ Սրանով պարզ է դառնում նաև, որ բանակցություններում Հայաստանը ոչ մի դերակատարում չունի։


Ռուսաստանի դրոշը կդնեն, թե ոչ, արդեն էական չէ, որովհետև փաստ է, որ այսօր Հայաստանում ու Արցախում Ռուսաստանն ավելի շատ հարցեր է լուծում, քան դրոշի ներկայությամբ շարված քայլողների կառավարության անդամները։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ