ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Արծվիկ Մինասյան. Եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարի, մեր ժողովրդին սպառնում են նոր պատերազմներ և արհավիրքներ

Արծվիկ Մինասյան. Եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարի, մեր ժողովրդին սպառնում են նոր պատերազմներ և արհավիրքներ
21.11.2020 | 21:57

Առաջնային խնդիր է, որպեսզի նոր որակի իշխանությունը վերականգնի Հայաստանի արժանապատվությունը, այնպիսի արտաքին քաղաքականություն վարի, որը կբացառի պատերազմը: Եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարի, մեր ժողովրդին սպառնում են նոր պատերազմներ և նոր արհավիրքներ՝ Ազատության
հրապարակում վարչապետի հրաժարականը պահանջող հանրահավաքում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը: «Ութ ամսվա մեջ Նիկոլ Փաշինյանը ապահովվեց 8000 զոհ, 8000 հայ զոհվեցին ռազմաճակատում և կորոնավիրուսի հետևանքով և սրա թիվ 1 մեղավորը Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն է: Թիվ 1 մեղավորները պետք է կանգնեն դատարանի առաջ և կրեն պատասխանատվություն, որ բացառենք հետագայում որևէ ազգադավ, հայրենադավ իշխանության գոյություն մեր երկրում»,- նշեց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ մյուս կարևոր ուղղությունը, որը պետք է նոր կառավարությունը ձեռնարկի, կոտրված տնտեսության վերականգնումն ու աշխատատեղերի ստեղծումն է: Նրա կարծիքով՝ պետք է արտաքին պարտքի շեշտակի վերանայում, հակառակ դեպքում՝ մեր պետությունը արտաքին պարտքի բեռից տակ չի կարողանալու դուրս գալ. «Այսօր բազմահազար սոցիալապես անապահովներին միացել են նաև ռազմաճակատում վիրավոր դարձած, զոհվածի ընտանիք հանդիսացող անձանց սոցիալական պաշտպանությունը, այս կառավարությոնը ի վիճակի չէ լուծելու այս հարցերը»:

Դիտվել է՝ 2460

Մեկնաբանություններ