Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Հադրութի շրջանի երկու գյուղ մնացել են Արցախի բանակի հսկողության տակ

Հադրութի շրջանի երկու գյուղ մնացել են Արցախի բանակի հսկողության տակ
21.11.2020 | 22:04

Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խանձաձորը և Հին թաղերը մնացել են Արցախի բանակի հսկողության ներքո՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։ Հադրութում մինչև պատերազմը բնակվել է 13000 բնակիչ։ Հիմա, սակայն, Հադրութի քաղաքապետը կարծում է, որ բնակիչներն անգամ նշված գյուղեր դժվար թե մոտ ժամանակներս վերադառնան։ Անվտանգության հարցը լուծված չէ, ռուսական խաղաղապահ զորքերը այնտեղ դեռ չեն տեղակայվել։ Թե քանի անձ է տնից զրկվել՝ Հադրութի քաղաքապետն այս պահին ամբողջական տվյալներ չունի՝ տվյալների հավաքագրման փուլում են։


«Գրանցում ենք բնակիչներին։ Նրանք զանգում են, կամ գրում են մեր կայքէջին, մենք էլ ըստ գյուղերի և բնակավայրերի, ընտանիքի կազմերն ենք լրացնում։ Հադրութի հասցեն ենք նշում, ներկայիս բնակության հասցեն, հեռախոսահամարը ։ Նշում ենք օրինակ՝ բնակվում են վարձով, թե՞ բարեկամի տանը և այլն, որպեսզի հետագայում ինչ-որ փոփոխություն լինելու դեպքում, երբ Արցախ վերադառնալու անվտանգության խնդիրը լուծված լինի, կարողանանք բնակիչների հետ կապ հաստատենք և հետ վերադարձնենք տներ»։ Սավադյանը տեղեկացրեց, որ գրանցվել է բնակիչների 50 տոկոսը, բայց շատ տվյալներ կան, որոնք դեռ չենք լրացրել։ Քաղաքապետն ասաց, որ ինքն այս պահին Երևանում է, վաղը կմեկնի Արցախ՝ հստակեցնի տնից զրկված հադրութցիների բնակության, ապագայի հետ կապված խնդիրները։
«Այս պահին այն ընտանիքները, ովքեր ժամանակավոր վերադառնում են Ստեփանակերտ, Ասկերան, կամ Արցախի հսկողության տակ գտնվող մյուս բնակավայրեր, բնակարան են վարձում։ Մենք պայմանագիր ենք կնքում տան տիրոջ հետ և Արցախի Հանրապետությունը այդ գումարը փոխանցում է բնակչի փոխարեն։ Բայց կոնկրետ մյուս բնակիչներին, ովքեր որ չեն կարողանում բնակարան վարձել, այդ մասով հստակ դեռ ոչինչ չկա, երևի մոտ օրերս երեք, չորս օր հետո ավելի հստակ կկարողանանք ասել»։

Սավադյանն ասաց, որ դեռ հաշվարկներին չեն արել, վնասի չափը ևս հաշվարկված է միայն մոտավոր։ Վստահ է՝ այս պահին ամենակարևորը բնակիչների առօրյա խնդիրների մասին հոգ տանելն է։
Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, գործարանների սեփականատերերին ապամոնտաժման հարցում աջակցելուն, նշեց, որ դա էլ չեն հասցրել իրականացնել.
«Անձամբ ես՝ անձնագիրս եմ անգամ թողել այնտեղ, այնպես որ 99 տոկոսով ինչ կար Հադրութում մնացել է այնտեղ»։


Ըստ Սավադյանի՝ պատերազմի օրերին, դեռևս հոկտեմբերի 7-ին կասկածում էին, որ պատերազմի ավարտը Հադրութի համար կարող է վատ ավարտ ունենալ։ Հասցրել են բնակիչներին համոզել, որպեսզի իրենք դուրս գան։
«Ամենակարևոր գործը, որ հասցրել ենք անել 99.9 տոկոսով՝ բնակիչների տարհանման աշխատանքն է։ Մինչև վերջ էլ հույս ունեինք, որ չի լինի նման բան, դրա համար չենք էլ մտածել անգամ իրերի դուրսբերման խնդիրների մասին։ Եթե մարդկանց հայտարարեինք, որ նման բան կարող է լինել, խառնաշփոթ կառաջանար և չէինք հասցնի բնակիչներին տարհանել։ Այս մտահոգությունը կար, դրա համար միայն բնակիչներին տարհանեցինք՝ անվտանգությունն ապահովելու համար։ Փաստաթղթերի մասին ևս չենք հայտարարել, որ խուճապ չլինի։ Մեծ մասն արդեն մինչև ամսի 7-ը դուրս էին եկել՝ մնացել էին մոտավոր 500-600 բնակիչ և նրանցից շատերը չեն հասցրել իրեր վերցնել։ Մարդիկ անգամ գումարներ են թողել այնտեղ՝ հույս ունենալով, որ կվերադառնան»,- ասաց Հադրութի քաղաքապետը։

Դիտվել է՝ 4258

Մեկնաբանություններ