Հրադադարը Լեռնային Ղարաբաղում՝ Իրանի պետական պասիվության սոուսի տակ

Հրադադարը Լեռնային Ղարաբաղում՝ Իրանի պետական պասիվության սոուսի տակ
24.11.2020 | 10:19

Բավարար պատասխանատու՞ է գործել Իրանի ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման փորձի մեջ՝ շատերն են շարունակում այս հարցը տալ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի առաջարկը Ռուսաստանի միջնորդությամբ և շատ երկար տատանումներից հետո: Նա հայտարարեց, որ ստորագրել է հրադադարի համաձայնագիրը՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարության մասնակցութամբ, միակ նպատակով՝ դադարեցնել պատերազմը: Հայաստանում հրադադարը անմիջապես ընդունեցին իբրև պարտություն, մինչդեռ Ադրբեջանում որակվեց մեծագույն պատմական հաղթանակ: Հրադադարի պաշտոնական տեղեկությանը հաջոդած կատաղի բողոքների հեռուստակադրերը Երևանից վկայում են, որ Փաշինյանի որոշումը, նվազագույնը, հավանություն չստացավ՝ շատերն են ընտելացել տարածքը, որ Ադրբեջանի մասն է եղել (թեկուզ ինքնավարության կարգավիճակով) համարել հայկական, թեպետ Երևանը չի ճանաչել Ստեփանակերտի անկախությունը Բաքվից: Շատ հետաքրքիր է հասկանալ և ևս մեկ անգամ հետևել՝ ինչպես ձեռքերվեց զինադադարը կոնֆլիկտում, որտեղ, թվում էր, ոչ ոք չի ուզում զիջել և կշռեքի նժարը շատ երկար որևէ կողմ չէր թեքվում: Նոյեմբերի 8-ին Բաքուն հայտարարեց Շուշայի «ազատագրման» մասին՝ պատմական ու ռազմակավարական կարևոր կենտրոնի՝ կոնֆլիկտի երկու կողմերի համար: Քաղաքը, որ 24 տարի Ղարաբաղյան վարչակարգի վերահսկողության տակ էր, մի կողմը հայտարարում է, որ գրավվեց, մյուս կողմը՝ ազատագրվեց ադրբեջանական զինվորների կողմից: Դրանից անմիջապես հետո հայտնի դարձավ հրադադար կնքելու առաջարկի մասին, որի հիմքում համաձայնությունն էր, որ Հայաստանը պետք է թողնի Ղարաբաղի այն մասը, որ արդեն գրավել է ադրբեջանական բանակը: Նոյեմբերի 10-ին Կրեմլը հաղորդեց, որ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ստորագրել են հրադադարի համաձայնություն, որ ուժի մեջ է մտնում անմիջապես՝ 2020-ի նոյեմբերի 10-ից:

Ստորագրմանը նախորդել է Պուտինի հեռախոսազրույցը Էրդողանի հետ, ումից, հավանաբար, ամենից շատ էր կախված հրադադարի հնարավորությունը: Խոսակցությունը, նպաստեց, որ կողմերը հրադադար կնքելու բավարար խթաններ ստանան: Նախկինում և Մոսկվան, և Անկարան հակադիր տեսակետներ ունեին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում և միջազգային հարաբերւթյունների այս հարցում միմյանց թշանամաբար էին վերաբերվում: Փաստացի՝ Երևանի ու Բաքվի միջև հրադադարի համար ծագեց անհրաժեշտություն ևս մեկ, առավել գլոբալ «կվազիհրադադարի» Մոսկվայի ու Անկարայի միջև: Պուտինը հայտարարեց, որ երեք կողմերի՝ Բաքվի, Երևանի՝ իբրև կոնֆլիկտի կողմի և Մոսկվայի՝ իբրև միջնորդի համաձայնության հիմքում Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը իրենց ռազմական ուժերին կանգնեցնում են այդ օրը՝ նոյեմբերի 10-ին, գրաված տարածքներում, իսկ ճակատի ամբողջ երկայնքով կանգնում են ռուս խաղաղապահները: Թեպետ Անկարան հրադադարի կնքումից հետո էլ շաչունակում էր հայտարարել իր ռազմական ներկայության մասին Լեռնային Ղարաբաղում, իբր «խաղաղության պահպանման համար» անհրաժեշտություն, Հայաստանի ու Ռուսաստանի պաշտոնյաները հերքում են՝ ընդգծելով, որ թուրք զինվորականների ոչ մի ներկայություն չի նախատեսում ու չի նախատեսվել Լեռնային Ղարաբաղում, բայց նախատեսվել է Թուրքիայի «որոշակի դերը» հրադադարի վերահսկողության մեջ: Այդպիսով Թուրքիան դարձավ Լեռնային Ղարաբաղում խաղաղության գործընթացի պաշտոնական մասնակից: Սակայն դա միայն Անկարայի «խաղաղ դերի» հռչակումն է, որովհետև միայն ապագան ցույց կտա, թե փաստացի ինչ դեր կխաղա Թուրքիան: Առավել հավանական է, որ այդ դերը կհանգի՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» բանաձևին:


Ստորագրված համաձայնությունը, իր ամբողջ մշուշոտությամբ և անհստակ վերապահումներով, մասնավորապես տարածաշրջանում Թուրքիայի դերի մասին, այնուհանդերձ, ապահովեց խաղաղություն այն պահին, երբ կոնֆլիկտը կարող էր վերածվել ավելի մահաբեր ու արյունոտ պատերազմի վերջին 30 տարիներին: Տարբեր աղբյուրներ հաստատում են, որ երկու շաբաթում կռիվներում զոհվել են հազարից ավելի զինվորներ: Հիմա հնարավոր է դարձել ևս մեկ կարևոր գործընթաց, որ իրոք կարող է վկայել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատումը՝ Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձը ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի դիտարկման տակ: Բացի այդ՝ սկսում են գործել պատերազմի ավարտի մյուս անհրաժեշտ մեխանիզմները՝ Բաքուն ու Երևանը գերիների և այլ անձանց, սպանվածների մարմինների փոխանակում են անում: Հաղորդակցության ուղիների վերահսկողությունը իրականացնում են ռուսական սահմանապահ ուժերը: Բավարար պատասխանատու՞ է գործել Իրանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին: Լեռնային Ղարաբաղում հրադադարը առանց Իրանի մասնակցության, որ առանցքային տարածաշրջանային խաղացողներից մեկն է, վկայում է ոչ միայն Իրանի ԱԳՆ պասիվությունը այս ճգնաժամում, այլև երկրի դիվանագետների՝ իրավիճակի արմատապես սխալ ընկալումը, և որպես հետևանք՝ սխալ արձագանքումը: Թեպետ Իրանի ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ պարբերաբար խորհրդակցում է կոնֆլիկտի կողմերի պաշտոնական ներկայացուցիչների հետ (այսինքն՝ Հայաստանի ու Ադրբեջանի)՝ ի շահ արագ հրադադարի և կողմերի հաշտեցման՝ հանուն ամբողջ տարածաշրջանի բարեկեցության, սակայն Իրանի ԱԳՆ-ն իր բոլոր բաժիններով ու դեպարտամենտներով ինչ-որ պահից դադարեցրեց իրավիճակի մանրակրկիտ ու հանգամանալից վերահսկողությունը և չգիտես ինչու ավելի շատ կոնկրետացավ տարածաշրջանից այնքան հեռու խաղացողների հետ խորհրդակցությունների վրա, ինչպես ԵՄ-ն, ԱՄՆ-ի առանձին եվրոպացի գործընկեր պետությունները, ու նույնիսկ Վաշինգտոնը (խոսքը մինչև Թրամփը եղած վարչակազմի ներկայացուցիչների հետ շփումների մասին է): Իրանի չմասնակցելը հրադադարի պայմանավորվածություններին հանգեցնում է Իսլամական պետության՝ իրավիճակի վրա արդյունավետ ազդելու ունակության կորստին տարածաշրջանում, որ անմիջական սահմաններ ունի Իրանի հետ: Ակնհայտ է, որ նման երկարաժամկետ ճգնաժամերի պայմաններում, որ մխում են տարիներով ու պարբերաբար հանկարծ բռնկվում են, դիվանագիտական ապարատը, ցավոք, արդյունավետ գործելու և երկրի ներուժն ու միջազգային կշիռը լավագույնս օգտագործելու ունակություն չի դրսևորում, նույնիսկ չի կարողանում ճգնաժամի սրման պահին ուղիղ բանակցություններ վարել կոնֆլիկտի կողմերի պաշտոնական անձանց հետ:
Resalat (Իրան)


Հ.Գ. Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչիի հետ և ներկայացրել իրավիճակը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո Հայաստանում ու Արցախում: Քննարկվել է իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը, հայ-իրանական հարաբերությունների ու համատեղ աշխատանքի հեռանկարը: Մինչ այդ տեղեկություն կար, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պատրաստվում է Հայաստան գալ, բայց այցը փաստացի չեղարկվեց, թերևս այն պատճառով, որ Հայաստանում հիմա չկա իշխանություն, ում հետ հնարավոր է բանակցել ոչ իրավիճակը հասկանալու, ոչ ապագայի ծրագրեր կազմելու համար: Աբաս Արաղչին պատերազմի ընթացքում Իրանի նախագահի հատուկ բանագնացն էր, որ գնաց Մոսկվա, եկավ Երևան, եղավ Բաքվում ու Անկարայում՝ խաղաղության իր ծրագրով, որ ընդունվել էր Բաքվում ու Անկարայում: Իրանը իսկապես դուրս մնաց խաղից, բայց՝ իր մեղքով՝ ի հետևանս ստանալով վտանգավոր իրավիճակ հյուսիսային սահմանում, այն Իրանը, որ 1994-ից հայտարարում էր, թե չի հանդուրժի երրորդ երկրի ռազմական ներկայություն իր սահմանում, բայց ստիպված է «հանդուրժել» տարածաշրջանում ոչ միայն Ռուսաստանի, այլև Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայությունը իր մոջահեդներով: Ահա և պետական պասիվության ակտիվ վճարը: Գուցե Իրանը հիմա ձգտելու է հարաբերությունները բարելավել Թուրքիայի հետ՝ փորձելով հավասարակշռությունը պահել Մոսկվայի ու Անկարայի միջև:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ