Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տվել

Էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տվել
24.11.2020 | 21:45

Աշխատանքից ազատման դիմում է գրել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարը, լուրը հաստատեց նրա խոսնակը։ Ըստ Աննա Օհանյանի՝ Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմումը ներկայացրել է նախօրեին:

«Նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը», - հավելեց խոսնակը:

Դիտվել է՝ 2502

Մեկնաբանություններ