Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆուտբոլը կորցրեց իր լեգենդին

Ֆուտբոլը կորցրեց իր լեգենդին
26.11.2020 | 14:16

Արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի՝ կյանքից վաղաժամ հեռանալն անտարբեր չի թողել ոչ միայն ֆուտբոլի միլիոնավոր երկրպագուներին, այլև համաշխարհային հանրությանը, քաղաքական գործիչներին ու հարյուրավոր մարդկանց, որ նրա հետ շփվելու հնարավորություն են ունեցել:

Արգենիտինայի հավաքականի կազմում 1986-ին աշխարհի չեմպիոն դարձած Դիեգո Մարադոնան մահացել է 60 տարեկանում. 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի մահվան հետ կապված Արգենտինայի իշխանությունները երկրում եռօրյա սուգ են հայտարարել: Ի հիշատակ ֆուտբոլիստի՝ այս օրերին տեղի ունեցող Չեմպիոնների և Եվրոպա լիգաների խաղերը մեկնարկելու են մեկ րոպե լռությամբ:
Հայտնի ֆուտբոլիսիտի կյանքից հեռանալուն առաջինն արձագանքել է «ֆուտբոլի թագավոր» Պելեն, որի հետ ժամանակին Մարադոնային անընդհատ համեմատում էին՝ փորձելով որոշել, թե նրանցից ով է բոլոր ժամանակների լավագույն խաղացողը: «Տխուր է ընկերներ կորցնելը: Միանշանակ մի օր երկնքում՝ ինչ-որ բարձր տեղ, ֆուտբոլ ենք խաղալու»,- գրել է Պելեն:
Հայրենակցին հրաժեշտի խոսքեր է ասել նաև Լիոնել Մեսին, որը 2008-2010-ին Արգենտինային հավաքականի թիմում խաղացել է Մարադոնայի ղեկավարության տակ: «Շատ տխուր օր է բոլոր արգենտինացիների և ֆուտբոլի համար: Նա մեզ թողնում է, սակայն չի հեռանում, Դիեգոն հավերժ է: Հիշողությանս մեջ պահելու եմ նրա հետ անցկացացրած բոլոր հրաշալի պահերը: Մեր ցավակությունները նրա ընտանիքին և ընկերներին: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է նա:


Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինստագրամում գրել է, որ հրաժեշտ է տալիս իր ընկերոջը, իսկ ամբոջ աշխարհը՝ «հավերժ հանճարին, լավագույն, անգերազանցելի հրաշագործներից մեկին»: «Չափազանց վաղ գնաց, սակայն իր հետևից թողեց անսահման ժառանգություն և հավերժ դատարկություն, որը երբեք չի լցվելու: Հանգչիր խաղաղությամբ, քեզ երբեք չեն մոռանա»,-գրել է Ռոնալդուն: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավար Ջաննի Ինֆանտինոն նշել է, որ Մարադոնան իր եզակի տաղանդով այնպես է արել, որ մարդիկ սիրահարվեն ֆուտբոլին և հավելել, որ նա արժանի է շնորհակալության միայն նրա համար, որ հիացրել է մարդկանց իր տաղանդով, նրա համար, որ այդքան բացառիկ է եղել: Եվրոպական ֆուտբոլային ասոցացիայի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Մարադոնային ֆուտբոլի պատմության մեջ ամենանշանակալի կերպարներից է անվանել: «Նա պատմության մեջ կմտնի որպես մարդ, որը նոր շունչ է հաղորդել ֆուտբոլին և իր վարպետությամբ հիացրել ֆուտբոլի երիտասարդ ու տարեց երկրպագուներին»,- նշել է նա և ընդգծել, որ Մարադոնան հերոս է եղել իր սեփական հանճարով ու հմայքով: Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը նշել է, որ Մարադոնան չնայած «անհանգիստ ոգի» ունենալուն՝ եզակի ֆուտբոլային վարպետությամբ կարողացել է ուրախացնել ամբողջ աշխարհին: Հանճարեղ ֆուտբոլիստի մահվան լուրը մեկնաբանել է նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ նշելով, որ Մարադոնան շատերի համար է ոգեշնչման աղբյուր եղել. «Որպես բարի կամքի դեսպան շատ լավ գործեր է կատարել: Կարծում եմ՝ շատերի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ, որ երբեմն թվում է, որ նրան Աստծո ձեռքն էր դիպել»,- նշել է Հակը:

Վատիկանի Սուրբ աթոռի տպագրական ծառայությունից էլ տեղեկացրել են, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը աղոթքով է հրաժեշտ տալիս Մարադոնային: Ֆրանցիսկոս պապը տեղյակ է Դիեգո Մարադոնայի մահվանը, նա ֆուտբոլիստի հիվանդության մասին տեղեկանալուց հետ աղոթել է նրա առողջության համար: Եվրախորհրդարանի ղեկավար Դեյվիդ Սասոլին հայտարարել է, որ Մարադոնայի հանկարծակի մահը ողբերգություն է ամբողջ աշխարհի համար: Թվիթերում նա շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ամբողջ աշխարհում ֆուտբոլի հարյուր միլիոնավոր եկրպագուներին ու խաղացողներին ուրախություն պարգևելու համար: Հանրահայտ ֆուտբոլիստի անժամանակ մահվան մասին հայտարարություններ են տարածել նաև Վենեսուլեայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը և միաբերան փաստել են, որ ֆուտբոլիստը հավերժ մնալու է բոլորի հիշողություններում ու սրտերում:

Դիտվել է՝ 5225

Մեկնաբանություններ