Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Свободная Пресса-ի ռեպորտաժը Դադիվանքից

Свободная Пресса-ի ռեպորտաժը Դադիվանքից
26.11.2020 | 14:31

Ռուսական Свободная Пресса-ն տեսանյութ է հրապարակել Արցախի կարևորագույն պատմամշակութային կոթողներից մեկի՝ այժմ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Դադիվանքի վերաբերյալ:

Լրագրողի հետ զրույցում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես Հովհանիսյանը նշել է. «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուս խաղաղապահներին, որ նրանք եկել են պաշտպանելու այս հայկական կրոնամշակութային արժեքը: Ես մնալու եմ եկեղեցում, աղոթելու եմ իմ ժողովրդի համար: Մեր վանքը շարունակելու է իր գոյությունը, աշխատանքը և շարունակելու է ծառայել իր ժողովրդին: Ես կարծում եմ, որ ռուս խաղաղապահները կպաշտպանեն մեզ, որպեսզի վանքը շարունակի գոյություն ունենալ, աշխատել: Դեռևս չեմ լսել, որ ինչ-որ այլ միջազգային օգնություն առաջարկվի մեզ: Հարևանների (ադրբեջանցիների) հետ ոչ մի կապ և պայմանավորվածություն չի եղել եկեղեցու մասով, ես շարունակում եմ իմ աշխատանքը: Խնդրում եմ, որ ինքներդ նայեք, գնահատեք, կա՞ այստեղ որևէ ադրբեջանական բան, տեսնո՞ւմ եք: Այս եկեղեցին 2000 տարվա պատմություն ունի»,-ասել է վանահայրը:

Դիտվել է՝ 13864

Մեկնաբանություններ