Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նաիրա Զոհրաբյան. Դեռ ժամանակը և քննիչ հանձնաժողովները ցույց կտան, թե Արցախը հանձնելը եղել է անմեղսունակության, տգիտության, խելահեղ փառասիրության, թե դավաճանության հետևանք

Նաիրա Զոհրաբյան. Դեռ ժամանակը և քննիչ հանձնաժողովները ցույց կտան, թե Արցախը հանձնելը եղել է անմեղսունակության, տգիտության, խելահեղ փառասիրության, թե դավաճանության հետևանք
26.11.2020 | 22:06

Դեռ ժամանակը և քննիչ հանձնաժողովները ցույց կտան, թե Արցախը հանձնելը եղել է անմեղսունակության, տգիտության, դիլետանտիզմի, խելահեղ փառասիրության, թե դավաճանության արդյունք՝ Աժ-ում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Թուրքի սահմանն այլևս, Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ», մեր հայրենիքի հսկայածավալ սահմանն է: Ասում եք՝ այս թուղթը եռակողմ ստորագրված փաստաթուղթ է, և այդ նվաստացուցիչ ժամանակացույցով մենք հայրենիք ենք հանձնում»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ միշտ մտածել է, որ էմոցիոնալ մարդ չէ, բայց երբ տեսավ՝ ինչպես փակվեցին Քարվաճառի դարպասները, հազարապատիկ ատեց հանձնողներին: «Դուք հանձնեցիք իմ հայրենիքը: Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանը դարձել է Ջոնի Բրջոնին: Ես անհարմար եմ զգում որպես հայ, ես ցավ եմ ապրում, գլուխս կախում եմ, չեմ ուզում նայել, քանի որ դա իմ հայի արժանապատվությունն է վիրավորում, որ Մեջլիսում պատրաստվում են ներկայացնել նախաձեռնություն՝ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի ազգային հերոս տալու»,-ասաց նա: Նա ասաց, որ ինչի պետք է Պուտինը, որն իր հետ ստորագրել է Արցախը հանձնելու թուղթ, մեկ այլ երկրի նախագահին ասի դավաճան: «Այո, Ռուսաստանի և Պուտինի համար նա դավաճան չէ, Ադրբեջանի և Ալիևի համար, տեսնում եք, թե ինչպիսի ազգային հերոս է: Դուք սպանել եք մեզնից յուրաքանչյուրի ազգային արժանապատվությունը, չեք ուզում ընդունել, որ ցեղասպանությունից հետո սա Հայաստանի ամենածանր հարվածն էր»,-ասաց նա և նշեց, որ այս կապիտույլացիոն փաստաթղթով վտանգը այսուհետ Հայաստանի գլխին է լինելու:


Պատգամավորն ասաց, որ մի գրամ չի չարախնդում, ցավով է ասում, որ մարդը, որը երկուսուկես տարի առաջ իշխանության եկավ որպես կուռք, երկու տարվա մեջ վերածվեց արհավիրքի, մարդ, ով հպարտ քայլում էր փողոցում, իսկ հիմա, երբ անհետ կորածների ծնողների հետ հանդիպում է իր կառավարական սենյակում, ամեն պատի տակ մի քանի թիկնապահ է «դրված»: «Այդ մարդը դարձել է Չեխովի «Պատյանով մարդը», նա վախենում է ամեն ինչից, ամեն տեղ դավադրություններ է տեսնում, բոլորի մեջ տեսնում է իր անձին, աթոռը վտանգող դավադրություն: Չկա քաղաքակրթության, գալակտիկայի մեջ չի կարող լինել դեպք, երբ երկիրը ղեկավարի պարտված ղեկավարը: Հայաստանի անվտանգությունն այլևս մեծագույն ռիսկի տակ է, որովհետև Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով թուրքի սահմանը եկել է յուրաքանչյուրիս տուն»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ռազմական դրությունը պետք է հանվի, որ հնարավորություն ունենան խորհրդարանում սկսել պարտված ղեկավարի իմպիչմենտի գործընթաց: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ևս գիտի, որ հեռանալու է, բոլորն էլ գիտեն, որ իր հետհաշվարկի ժամացույցը միացված է: Նա վստահեցրեց, որ փողոցում վաղը կրիտիկական մասսան լինելու է, բայց նկատեց, որ այսօր էլ հրապարակում մտավոր մասսան է և նշեց, որ վաղը ֆեյսբուքում վիրավորանքներ գրող ժեխերը միանալու են:

Դիտվել է՝ 1682

Մեկնաբանություններ