«Փա­շի­ն­յա­նը փոր­ձում է ան­գամ մարդ­կանց սգի վրա խա­ղալ»

«Փա­շի­ն­յա­նը փոր­ձում է ան­գամ մարդ­կանց սգի վրա խա­ղալ»
26.11.2020 | 23:47

Այս իշ­խա­նու­թյու­նը ոչ միայն ներ­սում հա­զար ու մի խն­դիր­ներ ստեղ­ծեց, այլև Սփյուռ­քի հետ տա­րի­նե­րով ստեղծ­ված ու աշ­խա­տող մե­խա­նիզմ­նե­րը ջար­դուփ­շուր ա­րեց։ Այն, ինչ կա­տար­վում է «Հա­յաս­տան հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի» շուրջ, խիստ ա­լե­կո­ծել է Սփյուռ­քը։ Հա­յաս­տա­նը կորց­րել է Սփյուռ­քի վս­տա­հու­թյու­նը և այ­սու­հետ դժ­վար է լի­նե­լու ֆի­նաս­նա­կան հոս­քեր ա­պա­հո­վել հայ­րե­նիք։ Քա­ղա­քա­գետ Ա­ՂԱ­ՍԻ Ե­ՆՈ­ՔՅԱ­ՆԸ, որ այս օ­րե­րին ԱՄՆ-ում է, մեզ հետ զրույ­ցում խնդ­րի առն­չու­թյամբ իր ան­հան­գս­տու­թյու­նը հայտ­նեց։ Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, ըստ քա­ղա­քա­գե­տի, Սփյուռ­քը նոր թա­փով սկ­սել էր գու­մար­ներ փո­խան­ցել հիմ­նադ­րա­մին։ «Մար­դիկ կա­յին, որ ի­րենց աշ­խա­տած ողջ գու­մա­րը նվի­րա­բե­րե­ցին հիմ­նադ­րա­մին։ 10 տա­րի աշ­խա­տել էին, որ տուն գնեին, ամ­բող­ջը փո­խան­ցել են, կրե­դիտ քար­տե­րը դա­տար­կում էին և ու­ղար­կում Հա­յաս­տան։ ՈՒ այս ա­մե­նից հե­տո՝ այս­պի­սի բա­րո­յա­կան լուրջ հար­ված։ Սա նաև ա­պա­գա­յի խն­դիր է։ Եր­կար ժա­մա­նակ կպա­հանջ­վի՝ մինչև վս­տա­հու­թյու­նը վե­րա­կան­գն­վի, ընդ ո­րում, իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո էլ հա­զիվ թե վս­տա­հու­թյուն լի­նի։ Չլի­նի Նի­կո­լը, չլի­նեն գան­ձա­գո­ղե­րը, միևնույն է, վս­տա­հու­թյուն վե­րա­կանգ­նե­լը չա­փա­զանց բարդ է լի­նե­լու»,- շեշ­տեց պա­րոն Ե­նո­քյա­նը։

-Փա­շի­նյանն այ­սօր ար­դեն հայ­տա­րա­րում է, թե հա­սա­րա­կու­թյունն էլ է հա­մա­ձայն Ար­ցա­խի հար­ցի այս­պի­սի տար­բե­րա­կին, քա­նի որ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին այ­լընտ­րանք չկար։ Ի՞նչ է ստաց­վում, մեր հա­սա­րա­կու­թյունն իս­կա­պե՞ս հաշտ է այս ո­րոշ­ման հետ։
-Փա­շի­նյա­նը նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով ըն­դա­մե­նը փոր­ձում է ի­րեն ար­դա­րաց­նել։ Հա­սա­րա­կու­թյու­նը չէր կա­րող նման լուծ­մա­նը հա­մա­ձայ­նել հենց թե­կուզ այն պատ­ճա­ռով, որ իր անվ­տան­գու­թյան սպառ­նա­լիք­նե­րը կտ­րուկ մե­ծա­ցան։ Այ­սինքն, ան­գամ ան­հե­թեթ է նման պն­դում ա­նե­լը։ Փա­շի­նյա­նը հեր­թա­կան մա­նի­պու­լյա­ցիան է ա­նում, իսկ հան­րա­հա­վաք­նե­րին քիչ մար­դու առ­կա­յու­թյու­նը իր հետ հա­մա­ձայն լի­նե­լու փաստ ներ­կա­յաց­նում։ Թե ին­չու են հան­րա­հա­վաք­նե­րը սա­կա­վա­մարդ, կա եր­կու պատ­ճառ։ Նախ՝ ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րը, ցուրտ է։ Երկ­րորդ՝ մար­դիկ հի­մա շատ լուրջ խն­դիր­նե­րի լուծ­ման ա­ռաջ են կանգ­նած. սո­ցիա­լա­կան հար­ցեր, գե­րի­նե­րի, փախս­տա­կան­նե­րի, վի­րա­վոր­նե­րի խն­դիր­ներ։ Հա­սա­րա­կու­թյու­նը սգի մեջ է և չի կա­րո­ղա­նում հա­մար­ժեք ար­ձա­գան­քել ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին։
-Այս հան­գա­ման­քի՞ց էլ է օգտ­վում Փա­շի­նյա­նը։
-Ի­հար­կե՝ հեր­թա­կան աճ­պա­րա­րու­թյունն ա­նե­լով։ Հի­մա էլ փոր­ձում է մարդ­կանց սգի վրա խա­ղալ ու այս վի­ճակն ի­րեն որ­պես ա­ջակ­ցու­թյուն ներ­կա­յաց­նել։
-Կա­րո­ղա­նա­լու՞ է այս ի­րա­վի­ճա­կում շա­րու­նա­կել եր­կիր ղե­կա­վա­րել, ա­ռա­վել ևս, բա­նակ­ցել Ա­լիևի հետ։
-Ե­թե Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րը Փա­շի­նյա­նին ան­վա­նում է հար­բե­ցող խեղ­կա­տակ և չի ստա­նում հա­մար­ժեք պա­տաս­խան, նրանք ի­րար հետ չեն կա­րող հան­դի­պել և քն­նար­կել որևէ բան։ Կամ Փա­շի­նյա­նը նրան հան­դի­պե­լիս պի­տի հայ­հո­յի, կամ ստո­րա­ցած վի­ճա­կում նս­տի ու նրան լսի, իսկ դա բա­նակ­ցու­թյուն չէ։
-Մինչև դեկ­տեմ­բե­րի 1-ը, ըստ ստո­րագր­ված փաս­տաթղ­թի, վերջ­նա­կա­նա­պես կլուծ­վի տա­րածք­նե­րի հան­ձն­ման հար­ցը, Փա­շի­նյա­նը մտա­դիր չէ հե­ռա­նա­լու, ընդ­դի­մու­թյան՝ նրան հե­ռաց­նե­լու քայ­լե­րը դեռ ար­դյունք չեն տա­լիս, ի՞նչ կա­րե­լի է ակն­կա­լել այս ի­րա­վի­ճա­կում, ին­չի՞ առջև կա­րող ենք կանգ­նել։
-Հա­յաս­տա­նում այ­սօր պե­տու­թյունն ար­դեն վե­րա­նում է, պե­տա­կան ոչ մի գոր­ծա­ռույթ չի ի­րա­կա­նաց­վում։ Խոր­հր­դա­րա­նա­կան երկ­րի ԱԺ-ն այ­սօր հիմ­նա­կան խն­դիր է հա­մա­րում Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին ման­դա­տից զր­կե­լը։ Ի­րա­վի­ճա­կին ոչ հա­մար­ժեք քայ­լեր են ի­րա­կա­նաց­վում։ Ան­շուշտ, այն­պես չէ, որ ա­ռաջ ա­մեն ինչ տրա­մա­բա­նա­կան հու­նով էր ըն­թա­նում, հի­մա՝ ոչ, պար­զա­պես այ­սօր ամ­բող­ջո­վին ապ­րում ենք «ֆեյք» ի­րա­կա­նու­թյու­նում։ Սա նշա­նա­կում է, որ երկ­րում ա­նիշ­խա­նու­թյուն է։ Կո­րո­նա­վի­րու­սի, գե­րի­նե­րի, վի­րա­վոր­նե­րի, հաշ­ման­դամ­նե­րի հետ կապ­ված որևէ պե­տա­կան ա­ջակ­ցու­թյուն չկա, ա­մեն ինչ դր­ված է կա­մա­վոր­նե­րի կամ այդ խն­դիր­նե­րի մեջ հայ­տն­ված մարդ­կանց ու­սե­րին։ Սա փաս­տում է, որ պե­տու­թյուն չու­նենք։ Թե ին­չու է Փա­շի­նյա­նը վար­չա­պետ կոչ­վում, ան­հաս­կա­նա­լի է։ Ե­թե պե­տու­թյուն չկա, ին­չի՞ վար­չա­պետն է նա։
-Ի՞նչն է շա­րու­նա­կում նրան կառ­չած պա­հել վար­չա­պե­տի ա­թո­ռին՝ ան­սահ­ման մեծ մո­լուցքն այդ պաշ­տո­նի հան­դե՞պ, թե՞ ինչ-որ ծրա­գիր վերջ­նա­կան ա­վար­տին հասց­նե­լու պար­տա­վո­րու­թյու­նը։
-Ա­ռա­ջի­նը՝ ա­թո­ռի հան­դեպ մո­լուց­քը, երկ­րոր­դը, որ պա­կաս կարևոր չէ, սե­փա­կան անվ­տան­գու­թյան նկատ­մամբ վա­խը։ Պարզ է, ե­թե Փա­շի­նյա­նը հա­րյու­րա­վոր թիկ­նա­պահ­նե­րով շր­ջա­պատ­ված չլի­նի, նրա հան­դեպ ե­թե ֆի­զի­կա­կան հաշ­վե­հար­դար էլ չտես­նեն, քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան կեն­թար­կեն քրեա­կան օ­րենս­գր­քի հա­մա­պա­տաս­խան հոդ­ված­նե­րով։ Եր­րոր­դը՝ ե­թե նրան դր­սից տվել են անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­ներ, նշա­նա­կում է, որ նա ինչ-որ ծրա­գիր պի­տի ի­րա­կա­նաց­նի։
-Այ­սօր հա­սա­րա­կու­թյու­նը շա­րու­նա­կում է հան­դուր­ժել ան­գամ պար­զու­նակ ու ան­հե­թեթ ար­դա­րա­ցում­նե­րը, ինչ­քա՞ն կշա­րու­նակ­վի այս վի­ճա­կը։
-Դժ­վար է ա­սել, թե որ­քան կտևի այս ա­մե­նը։ Բայց սո­վո­րա­բար սգին հա­ջոր­դում է ա­պա­տիան՝ ան­տար­բե­րու­թյու­նը, ո­րից հե­տո ուժ­գին ցա­սումն է արթ­նա­նում։ Իսկ այդ ցա­սու­մը կա­րող է ա­մեն ինչ սր­բել, տա­նել, դա պի­տի կա­ռա­վա­րե­լի դարձ­նել։ Ժամ­կետ­ներ չեմ կա­րող ա­սել, հա­վա­նա­բար ա­միս­նե­րի խն­դիր է։
-Այ­սօր ընդ­դի­մու­թյու­նը Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նին հաս­նե­լու հա­մար տար­բեր ակ­ցիա­ներ է ա­նում, հան­րա­հա­վաք­ներ, ընդ­դի­մա­դիր­նե­րը կհա­ջո­ղե՞ն։
-Կար­ծում եմ՝ ա­յո։ Ընդ­դի­մու­թյու­նը փոր­ձում է նաև այլ մե­խա­նիզմ­ներ գոր­ծի դնել։ Հան­րա­հա­վաք­նե­րից բա­ցի փո­ղոց­ներ են փա­կում, պատ­գա­մա­վոր­նե­րի բա­կե­րում ա­մո­թան­քի ակ­ցիա­ներ են ա­նում, դրանք կա­րող են ակ­տի­վաց­նել հա­սա­րա­կու­թյա­նը։
-Այ­սօր հան­րու­թյան շր­ջա­նում քն­նարկ­վող թե­մա­նե­րից ա­ռաջ­նա­յինն այն է, թե ինչ է հնա­րա­վոր այդ փաս­տաթղ­թում փո­խել։ Իշ­խա­նու­թյու­նը հետևո­ղա­կա­նո­րեն պն­դում է, որ ոչ մի բան էլ չի ստաց­վի, ընդ­դի­մու­թյունն էլ, թե՝ նոր բա­նակ­ցողն ի զո­րու է էա­կան խմ­բագ­րում­ներ ա­նե­լու։ Որ­տե՞ղ է ճշ­մար­տու­թյու­նը։
-Իշ­խա­նու­թյու­նը հեր­թա­կան սուտն է ա­սում, փաս­տաթղ­թում շատ բան կա­րե­լի է փո­խել, զուտ այն տե­սան­կյու­նից, որ այն ի­րա­վա­կան ուժ չու­նի։ Դա միջ­պե­տա­կան հա­մա­ձայ­նա­գիր է, որն առն­վազն եր­կու օ­ղա­կով պի­տի անց­ներ՝ ԱԺ և ՍԴ։ Այս­տեղ խն­դի­րը փաս­տա­թուղ­թը չէ, այլ ի­րո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք ար­դեն կա­տար­վում են։ Ի­մա՝ ռու­սա­կան զորքն է կանգ­նած Ար­ցա­խում, որ­տեղ մտ­նե­լու հա­մար փաս­տա­թուղ­թը պար­զա­պես ա­ռիթ էր և խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տե­լու մի­ջոց։ Փաս­տա­թուղ­թը հիմք չէ, կան ի­րո­ղու­թյուն­ներ, ո­րոնց պա­րա­գա­յում ա­մեն գյու­ղի, ա­մեն քա­ռա­կու­սի մետ­րի հա­մար պի­տի պայ­քա­րել։
-Ար­դեն շր­ջան­նե­րը դա­տարկ­ված են ու տր­ված թշ­նա­մուն, ինչ­պե՞ս է հնա­րա­վոր ա­նի­վը հետ շր­ջել։
-Դա պի­տի ար­վի Ռու­սաս­տա­նի և Մինս­կի խմ­բի մյուս հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի մի­ջո­ցով։ Փաս­տաթղ­թում նույ­նիսկ հաս­տատ­ված էլ չեն շատ բա­ներ, պար­զա­պես ուր­վագ­ծեր են։ Սա ա­վե­լի շուտ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրա­գիր է։
-Այդ հա­մա­ձայ­նագ­րում շատ լուրջ կետ կա՝ Ադր­բե­ջա­նին Մեղ­րիով ճա­նա­պարհ է տր­վե­լու։ Ե­թե սա ի­րա­գործ­վի, ի՞նչ է սպառ­նում Հա­յաս­տա­նին։
-Դա Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան հա­մար լուրջ սպառ­նա­լիք է։ Մի կող­մից թուր­քե­րը կա­րող են Հա­յաս­տա­նի տա­րած­քով անվ­տանգ երթևե­կել, մյուս կող­մից Ադր­բե­ջա­նը Նա­խիջևա­նով կապ­վում է Թուր­քիա­յի հետ, կա­րող է շատ հզո­րա­նալ։ Ե­թե Հա­յաս­տա­նը զրկ­վի Ի­րա­նի հետ կա­պից, մեր անվ­տան­գու­թյա­նը հզոր հար­ված կհասց­վի։
-Այս ա­մե­նին զու­գա­հեռ՝ տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյու­նը շատ փխ­րուն է։ Թուր­քիան մեր սահ­ման­նե­րի մոտ զորք է կու­տա­կում, Ադր­բե­ջա­նում է ցան­կա­նում զորք տե­ղա­կա­յել։ Այս տա­րա­ծաշր­ջա­նում նոր, ա­վե­լի մեծ մասշ­տա­բի պա­տե­րազ­մի հնա­րա­վո­րու­թյու­նը որ­քա՞ն է։
-Այս փաս­տա­թուղ­թը մեկ հիմ­նա­կան խն­դիր պի­տի լու­ծեր՝ մե­ծաց­ներ տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյու­նը, սա­կայն ի­րա­կա­նում լրիվ հա­կա­ռակ բան տե­ղի ու­նե­ցավ։ Այ­սօր մեր տա­րա­ծաշր­ջանն ա­վե­լի վտան­գա­վոր դար­ձավ, սպառ­նա­լիք­ներն ա­վե­լա­ցան։ Այն չն­չին հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը, որ կար նախ­կի­նում, ին­չը զս­պում էր պա­տե­րազ­մի վեր­սկ­սու­մը, այ­սօր դա էլ է ար­դեն խախտ­ված։ Այն­պես որ, նոր պա­տե­րազ­մը սա­րե­րի հետևում չէ նաև այն պատ­ճա­ռով, որ այս պա­տե­րազ­մից ոչ մե­կը բա­վա­րար­ված դուրս չե­կավ, ո՛չ Հա­յաս­տա­նը, ո՛չ Ադր­բե­ջա­նը, որ իր կամ­քից ան­կախ, իր տա­րած­քում ու­նե­ցավ ռու­սա­կան ռազ­մա­բա­զա, ո՛չ Ռու­սաս­տա­նը, ո­րը ցան­կա­նում էր ա­վե­լի մեծ տա­րած­քում իր զո­րա­խում­բը տե­ղա­կա­յել, բայց Փա­շի­նյա­նի պատ­ճա­ռով ա­վե­լի փոքր տա­րածք ստա­ցավ, ո՛չ էլ Թուր­քիան, ո­րը, ըստ էու­թյան, այս պա­տե­րազ­մից իր ակն­կա­լիք­նե­րը չս­տա­ցավ։ Հա­մա­նա­խա­գահ­նե­րը ևս դժ­գոհ մնա­ցին այս լու­ծու­մից։
-Սա են­թադ­րում է, որ շու­տով նոր գոր­ծըն­թաց­նե՞ր են սպաս­վում։
-Քա­ղա­քա­գի­տա­կան աք­սիո­մ է՝ ե­թե հա­վա­սա­րակշ­ռու­թյուն չկա, ու­րեմն այն ա­մեն կերպ պի­տի հաս­տատ­վի։ Իսկ նոր հա­վա­սա­րակշ­ռու­թյուն հաս­տա­տե­լու ձևը պա­տե­րազմն է։
-Այ­սօր բո­լոր ա­ռում­նե­րով Հա­յաս­տա­նը ծանր ի­րա­վի­ճա­կում է, դրան գու­մա­րած՝ նոր պա­տե­րազ­մի սպառ­նա­լի­քը։ Ո­րո՞նք են այ­սօր պե­տու­թյան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը։
-Ես կա­ռանձ­նաց­նեմ 3 կարևոր ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն։ Ա­ռա­ջի­նը՝ Փա­շի­նյա­նին հրա­ժա­րա­կան պար­տադ­րե­լը, ո­րը կա­րող է հան­րու­թյան բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան վի­ճա­կը բա­րե­լա­վել, նպաս­տել, որ ուղ­ղի մեջքն ու ա­ռաջ գնա։ Երկ­րոր­դը՝ մեր բա­նա­կի, անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գի, ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վե­րաս­տեղ­ծում։ Եր­րոր­դը. որ­քան էլ զար­մա­նա­լի թվա, կր­թա­կան խն­դիր­նե­րով պի­տի լր­ջո­րեն զբաղ­վել, ո­րով­հետև մենք այլևս ի­րա­վունք չու­նենք հան­դուր­ժե­լու այս­պի­սի ան­կիրթ մաս­սա, ո­րը եր­կի­րը տվեց մի ա­վան­տյու­րիս­տի, իսկ նա էլ եր­կի­րը տա­րավ կոր­ծան­ման։ Զանգ­ված­նե­րի կրթ­վա­ծու­թյան հրա­մա­յա­կա­նը շատ էա­կան է այ­սօր, քա­նի որ նրանք լուրջ խն­դիր ու­նեն տրա­մա­բա­նու­թյան հետ, հա­վա­տում են խոս­քին, ոչ թե գոր­ծին։


Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 4447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ