Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նա­խա­րա­րու­թ­յուն­նե­րին հանձ­նա­րար­վել է 6-ամ­ս­յա պլան ներ­կա­յաց­նել

Նա­խա­րա­րու­թ­յուն­նե­րին հանձ­նա­րար­վել է 6-ամ­ս­յա պլան ներ­կա­յաց­նել
27.11.2020 | 00:13

Նա­խա­րա­րու­թյուն­նե­րին‚ պե­տա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին հանձ­նա­րա­րա­կան է ի­ջեց­վել` կազ­մել և շատ կարճ ժամ­կե­տում ներ­կա­յաց­նել վե­ցամ­սյա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պլան։ Յու­րա­քան­չյուր ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը կետ առ կետ պետք է ձևա­կեր­պեն այն ակն­կա­լիք­ներն ու ար­դյունք­նե­րը‚ որ սպա­սում են ա­ռա­ջի­կա կես տա­րում։ Եվ այդ ձևա­կեր­պում­նե­րը պետք է հա­մա­պա­տաս­խա­նեց­վեն վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­պա­րա­կած վե­ցամ­սյա ճա­նա­պար­հա­յին քար­տե­զին։


Պե­տա­կան կա­ռույց­նե­րում‚ ի­հար­կե‚ այս հանձ­նա­րա­րու­թյա­նը վե­րա­պա­հու­մով, ա­վե­լի ճիշտ, քմ­ծի­ծա­ղով են վե­րա­բեր­վում։ Բո­լո­րը շատ լավ հաս­կա­նում են‚ որ գոր­ծող կա­ռա­վա­րու­թյանն ըն­դա­մե­նը հաշ­ված օ­րեր են մնա­ցել‚ և ձևա­կա­նո­րեն թուղթ են սևաց­նում՝ վե­րա­դա­սին ինչ-որ բան ներ­կա­յաց­նե­լու հա­մար։ Ան­գոր­ծու­թյան մատն­ված պե­տա­կան օ­ղակ­նե­րը չգի­տեն ան­գամ‚ թե ինչ ճա­կա­տա­գիր է սպա­սում ի­րենց ծրագ­րե­րին։ Չեն պատ­կե­րաց­նում ի­րենց մի քա­նի օր­վա աշ­խա­տան­քա­յին պլան­նե­րը‚ ուր մնաց կես տար­վա ճա­նա­պար­հա­յին քար­տեզ ուր­վագ­ծեն։
Գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան ան­ցած եր­կու­սու­կես տար­վա աշ­խա­տան­քը հան­գեց­րեց կա­տա­րյալ կո­լապ­սի։ Այս ռե­սուրս­նե­րով‚ պե­տա­կան մտա­ծո­ղու­թյան բա­ցա­կա­յու­թյամբ‚ հա­մազ­գա­յին վս­տա­հու­թյան զրո­յա­կան մա­կար­դա­կով կա­ռա­վա­րու­թյունն ինչ­պե՞ս կա­րող է կես տա­րում որևէ ար­դյունք գրան­ցել։ Պե­տա­կան ա­պա­րա­տի հին կադ­րե­րը սա շատ լավ հաս­կա­նում են‚ հաս­կա­նում են նաև‚ որ ղե­կա­վա­րու­թյունն այս­պի­սով փոր­ձում է աշ­խա­տան­քի կամ գո­յու­թյան պատ­րանք ստեղ­ծել։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 4636

Մեկնաբանություններ