ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Նի­կո՛լ, ա­րի Ար­ցախ, տես­նեմ՝ կա­րո՞ղ ես այս­տեղ ապ­րել»

«Նի­կո՛լ, ա­րի Ար­ցախ, տես­նեմ՝ կա­րո՞ղ ես այս­տեղ ապ­րել»
27.11.2020 | 02:29

Այ­սօր ա­կա­նա­տեսն ենք մի ի­րա­կա­նու­թյան, որ վար­չա­պե­տի ա­թո­ռին կպած «թավ­շյա հե­ղա­փո­խա­կա­նը», իր սև գործն ա­վար­տե­լուց հե­տո էլ, չի ու­զում հե­ռա­նալ պաշ­տո­նից։
Ե­րեկ, այ­սօր և միշտ ան­կեղծ եմ ե­ղել ու ան­կեղծ եմ լի­նե­լու իմ խոս­քում, ո­րով­հետև ներ­կա­յա­նում եմ ոչ միայն որ­պես լրագ­րող, այլև Ար­ցա­խում ապ­րող քա­ղա­քա­ցի, «վար­չա­պե­տի» ա­սած` հպարտ քա­ղա­քա­ցի։ Ե­թե ա­ռիթ լի­ներ, «վար­չա­պե­տին» կհարց­նեի` Նի­կո՛լ, կգա՞ս հի­մա Ար­ցա­խում ապ­րես, ա­րի՛, որ քեզ էլ ա­սենք՝ Ար­ցա­խի հպարտ քա­ղա­քա­ցի։


Ա­սում են՝ Փա­շի­նյա­նը շա՜տ փո­փո­խու­թյուն­ներ է ա­րել: Ա­յո, շա՜տ մեծ փո­փո­խու­թյուն է ա­րել։ Օ­րի­նակ, մեր հայ­րե­նի­քի մի մա­սը զի­ջե­լով թշ­նա­մուն, փո­փո­խու­թյան է են­թար­կել քար­տեզն ու մեր հա­վա­տը սե­փա­կան ու­ժե­րի նկատ­մամբ: Այս­պե՞ս է։ Ա­յո, միան­շա­նակ։
Նա վա­ճա­ռեց ա­մեն ինչ` հա­վատ, բա­նակ, ժա­ռան­գու­թյուն, մշա­կույթ, կր­թու­թյուն և, ա­մե­նա­կարևո­րը` սուրբ Հայ­րե­նիք։ Ե­թե ո­մանց հա­մար Ար­ցա­խը զուտ տա­րածք է կամ հո­ղակ­տոր, ա­պա ան­ձամբ ինձ ու շատ հա­յե­րի հա­մար Հայ­րե­նիք է, ո­րը չե՛ն զի­ջում թշ­նա­մուն։ Բայց ին­քը դա ա­րեց` ա­մե­նա­խայ­տա­ռակ ձևով։ Լավ։ Հի­մա ի՞նչ խղ­ճով է քնում մի մարդ, ով պատ­մու­թյան մեջ մնա­լու է որ­պես Ար­ցա­խը հանձ­նած միակ ղե­կա­վար։


Նի­կո­լը մի հրաշ­քի է սպա­սում երևի, հույսն էլ դրել է «ֆեյ­քե­րի ֆաբ­րի­կա­յի» վրա, որ ար­դեն եր­կու­սու­կես տա­րի «սևե­րի» ու «սպի­տակ­նե­րի» են բա­ժա­նել մարդ­կանց։ Չի հա­ջող­վե­լու։ «Սպի­տակ­նե­րի» թևում ակն­հայտ խու­ճապ ու նա­հան­ջի տրա­մադ­րու­թյուն­ներ են՝ «սպի­տակ դրոշ» պար­զե­լու մտադ­րու­թյամբ։
Իսկ ինչ­պես էին վե­րա­բեր­վում Նի­կոլ Փա­շի­նյա­նին Ար­ցա­խում։


«Ար­ցա­խի իշ­խա­նու­թյու­նը 13 տա­րի՝ 2007-ից ի վեր, գրե­թե ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով ժո­ղովր­դին վս­տա­հեց­րել է, որ ԼՂ հար­ցում ան­ցյա­լին վե­րա­դարձ չի լի­նե­լու ոչ կար­գա­վի­ճա­կի, ոչ տա­րած­քա­յին ա­ռու­մով: Ընդ ո­րում, Հա­յաս­տա­նում 2018 թ. իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո ԱՀ ռազ­մա­քա­ղա­քա­կան է­լի­տան մշ­տա­կան հա­ղոր­դակ­ցու­թյան մեջ է ե­ղել Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ՝ ու­ղիղ եր­կու տա­րի: Դժ­վա՞ր էր հան­դի­պում­նե­րի, քն­նար­կում­նե­րի ո­գուց և ո­ճից հաս­կա­նալ, որ ԶՈՒ գե­րա­գույն հրա­մա­նա­տարն ու Ադր­բե­ջա­նի, ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի հետ թիվ մեկ բա­նակ­ցո­ղը դի­լե­տանտ է, պո­պու­լիստ կամ ծպտ­ված դա­վա­ճան: Հնա­րա­վո՞ր չէր ընդ­դի­մա­նալ ՊԲ փոր­ձա­ռու հրա­մա­նա­տար Լևոն Մնա­ցա­կա­նյա­նին պաշ­տո­նանկ ա­նե­լու՝ Փա­շի­նյա­նի (կամ Ան­նա­յի) պա­հան­ջին: Ստե­փա­նա­կեր­տի ավ­տո­կա­յա­նի մոտ ցույց էր ա­նում ըն­դա­մե­նը 50 «խա­ռո­շի տղա»: Դժ­վա՞ր էր խո­սել նրանց հետ, բա­ցատ­րել, որ պա­տե­րազ­մից «հինգ րո­պե պա­կաս» ռե­ժի­մում ապ­րող երկ­րի միակ հա­տուկ ծա­ռա­յու­թյան տնօ­րե­նին, մար­տա­կան գե­նե­րա­լին, Ար­ցա­խի ազ­գա­յին հե­րո­սին պաշ­տո­նանկ չի կա­րե­լի ա­նել: Դժ­վա՞ր էր Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղար, մար­տա­կան գե­նե­րալ և դար­ձյալ Ար­ցա­խի ազ­գա­յին հե­րոս Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի և Նի­կոլ Փա­շի­նյա­նի միջև փո­խըմ­բռ­նում ստեղ­ծել, գո­նե՝ տա­նե­լի մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ: Դժ­վա՞ր էր Մա­սիս Մա­յի­լյա­նին հա­տուկ հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րով պե­տա­կան խոր­հր­դա­կան, ա­պա և՝ ԱԳ նա­խա­րար նշա­նա­կե­լուց ա­ռաջ ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րի հետ խոր­հր­դակ­ցել: Ի վեր­ջո, դժ­վա՞ր էր Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո փոր­ձել «ճշ­տել ժա­մա­ցույց­նե­րը», և երբ ար­դեն պարզ էր, որ Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը քա­ղա­քա­կան բո­լո­րո­վին այլ «մի­ջօ­րեա­կան­նե­րում» են, պատ­վով հրա­ժա­րա­կան տալ, հնա­րա­վո­րու­թյուն ստեղ­ծե­լով, որ ար­ցախ­ցին ձևա­վո­րի նոր իշ­խա­նու­թյուն: 2020 թ. տա­րե­մու­տի գի­շե­րը նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյանն ինձ զրույ­ցի էր հրա­վի­րել: Լրա­ցել էր 60-ա­մյակս, այդ օ­րե­րին նա գոր­ծուղ­ման էր ե­ղել: Շնոր­հա­վո­րեց: Մոտ մեկ ժամ կա­տա­րյալ ան­կաշ­կանդ զրույց ու­նե­ցանք: Եվ նա ա­սաց. «Մեր եր­կի­րը սա­տա­նա է մտել»: Պա­րոն նա­խա­գահ, ին­չու՞ այդ ան­հան­գս­տու­թյու­նը չկի­սե­ցիք ժո­ղովր­դի հետ: Ին­չու՞ վճ­ռա­կան ո­րո­շում չըն­դու­նե­ցիք»,- գրում է հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ Վահ­րամ Ա­թա­նե­սյա­նը։
Կար­ծում եմ՝ այս հար­ցե­րը կր­կին հն­չեց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն դեռ կու­նե­նանք, երբ պղ­տոր ջրե­րը մի քիչ հետ քաշ­վեն, և Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի ա­թո­ռից կառ­չած ար­կա­ծախն­դի­րը կանգ­նի դա­տա­րա­նի ա­ռաջ։


Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 2238

Մեկնաբանություններ