Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ
27.11.2020 | 20:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնման հարցեր քննարկելու նպատակով: Այսօր հանդիպումներ են կայացել «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանի և «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի խորհրդի նախագահ Գագիկ Գյուլբուդաղյանի հետ:


Հանդիպումների ընթացքում ևս քննարկվել են կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը, տնտեսական լավատեսության վերականգնմանը վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 3045

Մեկնաբանություններ