Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գոհար Մելոյան. Աշխարհում եղե՞լ է դեպք, երբ որևէ պետություն իր ամենամեծ ոսկու հանքը հանձնի թշնական պետությանը, GPS սարքի միջոցով կատարված հետազոտության հիման վրա

Գոհար Մելոյան. Աշխարհում եղե՞լ է դեպք, երբ որևէ պետություն իր ամենամեծ ոսկու հանքը հանձնի թշնական պետությանը, GPS սարքի միջոցով կատարված հետազոտության հիման վրա
28.11.2020 | 14:39

Մտածում ես, որ ավելի վատ չի կարող լինել, սակայն հաջորդում է հերթական «ավելի վատը», ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Հայաստանի իշխանություններն ամենօրյա ռեժիմով այնքան սխալներ են գործում, որ դրանցից յուրաքանչյուրի կործանարար հետևանքների վերլուծությունը և ինչ-որ եղանակով նվազեցումը տարիների, եթե ոչ տասնամյակների տաժանակիր աշխատանք է պահանջելու։ Վերոնշյալի համատեքստում՝ Հայաստանի ազգային հարստություններից մեկը՝ հազարավոր աշխատատեղեր ապահովող Սոթքի ոսկու հանքն Ադրբեջանին հանձնելու «եղանակը և ընթացքը» ուղղակի անկրկնելի է։


Աշխարհում եղե՞լ է դեպք, երբ որևէ պետություն իր ամենամեծ ոսկու հանքը հանձնի մեկ այլ, այն էլ՝ թշնական պետությանը, բացառապես մի քանի ժամերի ընթացքում՝ GPS սարքի միջոցով կատարված հետազոտության հիման վրա, որի իսկությունը վիճարկվում է բազմաթիվ մասնագետների կողմից։Համոզված եմ, որ ոչ։
Միջազգային պրակտիկայում պետությունների միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը տևում է տասնամյակներ։ Այդ նպատակով ստեղծվում են մասնագիտացված հանձնաժողովներ, որոնք տարիներ շարունակ բուռն վեճեր են ունենում նույնիսկ մեկ փոքրիկ բլրակի պատկանելիության վերաբերյալ։


Իսկ Հայաստանի իշխանությունները Հայաստանի ամենամեծ ոսկու հանքը, որն ապահովում է 10000-ից ավելի անձանց բարեկեցությունը, մեր պետության 4-րդ հարկատուն է՝ ժամերի ընթացքում հանձնեցին Ադրբեջանին։ Տնտեսական աղետի նախաշեմին դադարեցվում է ՀՀ արդյունաբերական ամենամեծ հզորություններից երկուսի՝ Սոտքի ոսկու հանքի և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի գործունեությունը, իսկ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնվում է ծանր նոկաուտի մեջ։
Զուտ թվերի առումով աղետի աստիճանը հասկանալու համար բավարար է նշել, որ 2019-ին Սոտքի հանքն ապահովել է ՀՀ արտահանման ամբողջ ծավալի մոտ 9 %-ը, իսկ 2020-ին, հաշվի առնելով ոսկու գնի կտրուկ աճը, հաստատապես ավելի շատ։
Նիկոլ Փաշինյանի սխալների, դավադրությունների կործանարար հետևանքներից է նաև այն, որ Հայաստանը դեռ երկար լուրջ չի ընկալվելու աշխարհում որևէ պետության կամ գործարարի կողմից։


Հ.Գ. Այնուամենայնիվ, որևէ մեկը կարող է բացատրել՝ ի՞նչ նպատակով էր Հայաստանի իշխանությունների կողմից տեղադրվում Քարվաճառ տանող դարպասը, եթե հաջորդ օրն Ադրբեջանի զինված ուժերը պետք է կոտրեին կամ շրջանցեին այն՝ հասնելով մինչև Սոթքի հանք»։

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ