Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Երկու տեղանոց մահճակա՞լ ես ուզում տանենք այնտեղ

Նիկոլ Փաշինյան. Երկու տեղանոց մահճակա՞լ ես ուզում տանենք այնտեղ
28.11.2020 | 14:53

Ժամեկտային զինծառայողների ծնողներն այսօր կրկին կառավարության շենքի դիմաց են: Երեկ նրանք հանդիպել են վարչապետին, հանդիպման արդյունքից գոհ չեն և իրենց բարձրացրած հարցերի վարաբերյալ վարչապետի բացասական պատասխանն են կանխատեսում: Ծնողները պահանջում են իրենց երեխաներին Արցախից բերել Հայաստան: Ահազանգում են, որ երեխաների առողջությունը քայքայվում է, քնում են հատակին, դիերի կողքին: Վարչապետը հավատացրել է, որ կարճ ժամանակում կեցության հարցերը կլուծվեն, բայց ծնողները չեն հավատում: Հարցերը չլուծելու դեպքում սպառնում են, որ իրենք կգնան, կբերեն տղաներին:
«Պահանջում ենք ժամկետային ծառայողներին վերադարձնել Հայաստանի տարածք՝ իրենց ծառայությունը շարունակելու: Այլ բան մեզ պետք չէ: Վարչապետին ասացի՝ «Դուք որպես գերագույն գլխավոր հրամանատար, որպես վարչապետ մոռացել եք զինվորներին»: Երբ նկարագրեցի, թե ինչ վիճակում են ապրում մեր զինվորները, ասաց՝ «երկու տեղանոց մահճակա՞լ ես ուզում տանենք այնտեղ»: Այս խոսքերց հետո, ես գտնում եմ, որ վարչապետ չունենք», - լրագրողների հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկն՝ ավելացնելով, որ այդ խոսքերի համար Փաշինյանը հետո ներողություն է խնդրել:

Դիտվել է՝ 3326

Մեկնաբանություններ