Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրաժարվել է Իսրայելի՝ Իրանի դեմ հարձակման առաջարկից

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրաժարվել է Իսրայելի՝ Իրանի դեմ հարձակման առաջարկից
28.11.2020 | 15:02

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ Բեն Սալմանը նախորդ կիրակի Նեոմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը հրաժարվել է Իրանի վրա հարձակմանը մասնակցելու պահանջից՝ գրում է Middle East Eye- ը` հղում տալով իր սաուդական աղբյուրներին: Բեն Սալմանի չհամաձայնվելը երկու պատճառ ունի: Առաջին՝ նա Սաուդյան Արաբիայի նավթային թիրախների դեմ երկու հարձակումները ընդունել է Իրանից ստացված նախազգուշական ազդակներ: Երկրորդ, նա կասկածում է ԱՄՆ նոր վարչակազմի արձագանքի վրա, որը կարող է շարունակական հարվածները վատ ընդունել, քանի որ Ջո Բայդենը կարող է գնալ Պարսից ծոցում սրման նվազեցման ու վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին: Անցյալ կիրակի կայացած եռակողմ հանդիպմանը ԱՄՆ հեռացող պետքարտուղար Մայք Պոմպեոն չի պարտավորվել հարձակվել Իրանի ուրանի վերամշակման կայանների վրա: Անանունության պայմանով աղբյուրը ասել է. «Հանդիպման ժամանակ Նեթանյահուն հանդես էր գալիս Իրանին հարված հասցնելու օգտին: Պոմպեոն ոչ մի կերպ չի համաձայնվել»:
Էր Ռիադում կարծում են, որ իրանական ուրանի հարստացման օբյեկտների վրա ԱՄՆ հարձակման սպառնալիքը դեռևս մեծ է, չնայած այն նշաններին, որ ԱՄՆ պաշտոնաթող նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես ցանկանում է ընդունել, որ պարտվել է ընտրություններում: Նեթանյահուի այցը, որում նրան ուղեկցում էր Մոսադի ղեկավար Յոսի Քոենը, առաջին հայտնի դարձած հանդիպումն էր Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ղեկավարների միջև, չնայած, խոսակցություններ կան, որ նախկինում մասնավոր հանդիպումներ էլ են ունեցել:

Դիտվել է՝ 2157

Մեկնաբանություններ