Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Խմբագիրներն այցելել են հացադուլավորներին

Խմբագիրներն այցելել են հացադուլավորներին
28.11.2020 | 23:10

Մեզ համար սպասելի էր, որ մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը չի մոտենալու Գեղամ Մանուկյանին, և ինչպես Գեղամն է ասել՝ չի էլ սպասում, որովհետև, իմ կարծիքով՝ հիմա անիշխանություն է, և պետք է մոռանալ, որ որևէ մեկն այդ պաշտոնն է զբաղեցնում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Խմբագիրներն այցելել են հացադուլ հայտարարածներին: Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ առաջին հերթին եկել էին որպես գործընկեր հանդիպելու Գեղամ Մանուկյանին, մոտեցել են նաև Կիմ Բալայանին, որպեսզի խոսեն հացադուլը դադարեցնելու մասին՝ հաշվի առնելով առողջական վիճակը, սակայն Բալայանը հավատարիմ է մնում իր սկզբունքներին:


2008 թ. զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդեն 4-րդ օրն է, որ հացադուլ է անում, իր ակնկալիքների մասով որոշակի քայլեր ՌԴ-ից է տեսնում: «Անհետ կորած զինծառայողների ծնողներին կառավարությունը հետ ուղարկեց՝ մինչև ամսի 30-ը ժամկետ խնդրելով: Չգիտեմ, թե որքանով է սա հավաստի, բայց ես ավելի շատ հույսս դնում եմ ՌԴ-ի վրա և հույս ունեմ, որ նրանք որոնողական աշխատանքներ կկատարեն ու այդ երեխաներին տուն կբերեն»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ