Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մասիս Մայիլյանն ու Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել են խաղաղապահ առաքելության ընթացքին

Մասիս Մայիլյանն ու Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել են խաղաղապահ առաքելության ընթացքին
29.11.2020 | 17:28

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:
Արցախի ԱԳՆ-ի հաղորդմամբ` նրանք անդրադարձել են Ռուսաստանի խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքին՝ կարևորելով կայունության ապահովման և մարդասիրական ոլորտի բարդ խնդիրների լուծմանն ուղղված Արցախի իշխանությունների հետ համագործակցությամբ ձեռնարկվող միջոցառումները։ Մայիլյանն ու Հարությունյանը շեշտել են պատերազմում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, պատանդների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքների արագ իրականացման կարևորությունը:

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ