Պատերազմի ժամանակ երկրի ղեկավարը ընդամենը ԵՐԿՈՒ ֆունկցիա ունի.
1. Ճիշտ գնահատել ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակն ու անհրաժեշտ որոշումներ կայացնել:
2. Ապահովել երկրի ու նրա դաշնակիցների հնարավոր բոլոր ռեսուրսների համատեղումը` զորահավաքային, սպառազինություն, ֆինանսական, տնտեսական և այլն, ի սպաս դնելու այն Գլխավոր Շտաբի ենթակայությանը` հաղթելու պատերազմում: Այս մասին գրառում է կատարել քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը։ Նա նշել է․
«Իր այս երկու ֆունկցիաներն էլ ակադեմիական ճշգրտությամբ տապալած Նիկոլ Փաշինյանը դեռ բացատրություններ է մոգոնում` ապավինելով մեր հանրության վատ տեղեկացված շերտերի չիմացությանն ու անգիտությանը: Սա աներևակայելի ցինիզմ է: Սա շարունակվող արնահոսություն է:
Հ.Գ. Իսկ դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակվող մեկը մյուսից սկանդալային փաստաթղթերը անխուսափելիորեն կազմելու են սպասվող «Դադիվանքի դատավարության» առանցքը»: