«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան. Ես հավատում եմ, որ մեր ազգի մեջ կան ազգասեր ու խենթ նվիրյալներ, որոնք կարող են շրջել պատմության այս տխուր էջը

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան. Ես հավատում եմ, որ մեր ազգի մեջ կան ազգասեր ու խենթ նվիրյալներ, որոնք կարող են շրջել պատմության այս տխուր էջը
30.11.2020 | 13:38

Արտագաղթի ուրվականը կրկին շրջում է Հայոց աշխարհում, իսկ ժողովրդագրական աղետը վաղուց չոքել է մեր դռանը, Facebook-ում գրել է Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

«Վերջին պատերազմում ծանր պարտությունից հետո հայրենազրկումը և անորոշությունը վտանգել են նաև ՀՀ ապագան։ Այլևս Արցախի հարցը չէ, այլ մեր մի բուռ Հայրենիքի։ Բազում ինչուներ պատասխաններ են ուզում։ Շատերը կորցրել են հույսը, հավատը և լավատեսությունը, անիմաստ են համարում իրենց ապրած կյանքի վերջին տասնամյակներն ու զոհողությունները։


Որոշ հատված էլ ապրում է այնպես՝ ասես որևէ բան չի պատահել, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Ինձ սարսափեցնում է հատկապես մարդկանց արտագաղթելու ցանկությունը․ ոչ արդարացնում եմ, ոչ էլ մեղադրում: Վերջին օրերին շատերից եմ լսում, որ սպասում են սահմանների բացմանը։ Ճանաչածս մարդիկ Հայաստանում բիզնեսներ ունեն, կայուն աշխատանք և ապրելու խնդիր չունեն: Բայց նրանք էլ են հուսալքված, իրենց զավակների ապագան այլևս Հայրենիքում չեն տեսնում։ Պարզից էլ պարզ է, որ այս ամենից հետո սին խոստումներով կամ բարձրագոչ հայտարարություններով երկիրը կամ մարդկանց հնարավոր չէ պահել։ Մեզ պետք են այնպիսի մարդիկ, որոնք իրենց նախանձախնդրությամբ և ոչ ստանդարտ լուծումներով կկարողանան երկիրն այս անդունդից հանել և մարդկանց հույս ներշնչել ապագայի հանդեպ։


Իսկ այդ հույսը կարող է արտագաղթելու ցանկություն ունեցողներից շատերին մտափոխել։ Արտագաղթը գուցե լուծում է անձնական տեսանյունից, բայց ողբերգություն՝ ազգի համար։ Ես հավատում եմ, որ մեր ազգի մեջ կան ազգասեր ու խենթ նվիրյալներ, որոնք կարող են շրջել պատմության այս տխուր էջը։ Աստված պահապան լինի ամենքիս», - գրել է հոգևորականը։

Դիտվել է՝ 1542

Մեկնաբանություններ