Ես սխալ էի, որ դու ճիշտ ես

Ես սխալ էի, որ դու ճիշտ ես
01.12.2020 | 00:11

Պա­տե­րազ­մը մարդ­կանց կո­տո­րած է, որ ի­րար չեն ճա­նա­չում՝ հա­նուն այն մարդ­կանց շա­հի, որ ճա­նա­չում են ի­րար, բայց չեն սպա­նում:
Պոլ ՎԱ­ԼԵ­ՐԻ

Այ­սօր դեկ­տեմ­բե­րի 1-ն է՝ մենք չինք­նա­կազ­մա­կերպ­վե­ցինք ու կորց­րինք 21 օր, երբ ԴԵՌ հնա­րա­վոր էր ի­րա­վի­ճակ փո­խել: Հի­մա մնում է հաշտ­վել պար­տու­թյան հետ ու ապ­րել…Հա­յաս­տա­նում ու սփյուռ­քում չկա որևէ հայ, որ ինքն ի­րեն հարց­րած չլի­նի՝ ին­չու՞ պարտ­վե­ցինք: ՈՒ­նենք 10000 պա­տաս­խան՝ մեր անձ­նա­կա­նը, ընդ­հան­րա­կան պա­տաս­խա­նը մե­կը պի­տի լի­նի՝ «ի՞նչ ա­նել հի­մա» հար­ցին:


Սո­վո­րա­բար երբ տա­նը հան­գու­ցյալ կա, խո­սում են շշու­կով: Մենք աղմ­կում ենք ու չենք ու­զում տես­նել.
1. Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում մար­դիկ բա­ժան­վել են եր­կու մա­սի. նրանք, որ պա­տե­րազ­մում կո­րուստ­ներ են ու­նե­ցել, ու նրանք որ չեն ու­նե­ցել, դա է ո­րո­շում յու­րա­քան­չյու­րի պահ­ված­քը ու բո­լո­րիս դարձ­նում է ՊՈ­ՂՈ­ՍԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ:
2. Հա­յաս­տա­նում բո­լո­րը կորց­րել են ժա­մա­նա­կի զգա­ցո­ղու­թյու­նը:
3. Շո­կը հաղ­թա­հա­րե­լու տար­բեր մե­թոդ­ներ կան. մենք ընտ­րել ենք ազ­գո­վին տա­ռա­պան­քից է­ներ­գիա ստա­նա­լու մե­թո­դը, որ այլ կերպ կոչ­վում է սա­դիզմ:
Հի­մա շատ ա­վե­լի հեշտ է ա­սել՝ ինչ չպի­տի ա­նենք, քան՝ ինչ պի­տի ա­նենք:


Ինչ ա­նելն էլ, չա­նելն էլ դառ­նում են ա­վե­լորդ, ո­րով­հետև դա­դա­րել ենք ի­րար լսել ու չենք ու­զում հաս­կա­նալ: Մենք ու­զում ենք, որ բո­լո­րը միայն մեզ հաս­կա­նան, տես­նեն մեր տա­ռա­պան­քը ու տա­ռա­պեն մեզ նման: Վս­տահ չեմ, որ ժա­մա­նա­կը բժիշկ է: Ժա­մա­նա­կը կա­րող է բթաց­նել ցա­վը, բայց ի­րա­վի­ճակ չի փո­խում: Ի­րա­վի­ճա­կը պետք է փոխ­վի՝ ՀՀ գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը այլևս գոր­ծու­նակ չէ, կորց­րել է սու­բյեկ­տայ­նու­թյու­նը ու … չի գի­տակ­ցում: Ինչ­պես եր­կու­սու­կես տա­րի չի գի­տակ­ցել ա­նե­լիք­նե­րը ու տր­վել է էյ­ֆո­րիա­յի, որ հաղ­թել է: Իսկ թե ու՞մ է հաղ­թել՝ հար­ցը չի էլ ծա­գել: Նի­կոլ Փա­շի­նյա­նը սկ­սել է ինք­նար­դա­րաց­ման գրա­ռում­նե­րը ֆեյս­բու­քում, բո­լոր գրա­ռում­նե­րից ոչ մե­կը չի պա­տաս­խա­նում հար­ցին՝ ի՞նչ ա­նել հի­մա: Երբ այս օ­րե­րին ՀՔԾ պե­տը պարգևատր­վում է «Միխ­թար Գոշ» մե­դա­լով, հարց է ծա­գում՝ պար­տա­դի՞ր էր Գո­շին էլ վար­կա­բե­կել: Երբ «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մից գու­մար­ներ են փո­խանց­վում պե­տա­կան բյու­ջեին, ու հիմ­նադ­րա­մի տնօ­րե­նը ոչ միայն հրա­ժա­րա­կան չի տա­լիս, այլև չի բա­ցատ­րում՝ ին­չու՞, պե­տու­թյու­նը դա­դա­րում է գո­յու­թյուն ու­նե­նալ: Երբ ա­ռանց փո­փո­խու­թյուն­նե­րի քն­նարկ­վում է 2021-ի պետ­բյու­ջեի նա­խա­գի­ծը, որ չի կա­տար­վե­լու, պե­տու­թյու­նը դառ­նում է ՖԵՅ­ՔԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՈՒՆ: Երբ նո­րան­շա­նակ ԱԳ նա­խա­րա­րը հայ­տա­րա­րում է, որ պարտ­վել է բա­նա­կը, դի­վա­նա­գի­տու­թյու­նը չի պարտ­վել, վաղն էլ կա­րող է Ադր­բե­ջա­նի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տել՝ ճա­նա­չե­լով սահ­ման­նե­րը, դա­դա­րում է ԱԳ նա­խա­րար լի­նել: Երբ է­կո­նո­մի­կա­յի նո­րան­շա­նակ նա­խա­րա­րը հայ­տա­րա­րում է, որ ՀՀ զար­գաց­ման 50 տար­վա ծրա­գի­րը ու­ժի մեջ է, ինքն էլ ե­կել է 5 տա­րով ու բա­ցե­լու է Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի հետ սահ­ման­նե­րը, դա­դա­րում է է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար լի­նել: Ի­մա՝ կադ­րա­յին փո­փո­խու­թյուն­նե­րը կա­ռա­վա­րու­թյու­նում ա­նի­մաստ են, ՄՏԱ­ԾՈ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ չի փոխ­վել, նույն պո­պու­լիզմն է, ի­րա­կա­նու­թյու­նից կտր­վա­ծու­թյու­նը: Փաս­տը մնում է փաստ, որ թե բա­նակն է պարտ­վել, թե դի­վա­նա­գի­տու­թյու­նը, փաս­տե­րի փաս­տը՝ ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆՆ է պարտ­վել: Ե­թե 2016-ի քա­ռօ­րյա­յից հե­տո մինչև հի­մա քն­նար­կում էինք՝ պար­տու­թյու՞ն էր, թե՞ հաղ­թա­նակ, քա­նի՞ դիրք ու հեկ­տար կորց­րինք, այդ տրա­մա­բա­նու­թյամբ մինչև դա­րա­վերջ քն­նար­կե­լու ենք 2020-ի 44-օ­րյան ու՞մ պար­տու­թյունն էր: Քա­ցա­խի պես ներ­սից քայ­քա­յե­լու ենք մեզ՝ թշ­նա­մա­նա­լով ի­րար, դա­վա­ճան ու մե­ղա­վոր ո­րո­նե­լով: Ճշ­մար­տու­թյու­նը մեկն է՝ ոչ ոք չէր ու­զում դա­վա­ճան կոչ­վել: Այդ պատ­ճա­ռով 1997-ին հրա­ժա­րա­կան տվեց Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը, 2018-ին հրա­ժա­րա­կան տվեց Սերժ Սարգ­սյա­նը: 1994-ի հաղ­թա­նա­կից հե­տո մենք մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը չկա­րո­ղա­ցանք ա­պա­ցու­ցել մեր ի­րա­վա­ցիու­թյու­նը՝ տեղ հասց­նել մեր ճշ­մար­տու­թյու­նը, ո­րով­հետև կոնֆ­լիկ­տի կող­մե­րից բա­ցի կոնֆ­լիկ­տի մեջ էին նաև տա­րա­ծաշր­ջանն ի­րենց շա­հե­րի գո­տի հա­մա­րող պե­տու­թյուն­նե­րը:

Հի­մա ոչ ոք չի կա­րող ա­սել՝ ինչ կլի­ներ, ե­թե Կա­զա­նում 2011-ին հա­մա­ձայ­նա­գի­րը ստո­րագր­վեր, ե­թե 2020-ին Նի­կոլ Փա­շի­նյա­նը պա­տե­րազ­մի կե­սին հա­մա­ձայ­ներ պա­տե­րազ­մը կանգ­նեց­նել: Ոչ ոք: Կա­յին մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րը, և կար Լավ­րո­վի պլա­նը, Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ սկ­սում է սե­փա­կան կե­տից: Դա, մեղմ ա­սած, խե­լա­գա­րու­թյուն էր. սե­փա­կան կե­տից սկ­սե­լու հա­մար նվա­զա­գույ­նը պետք է ու­նե­նար գեր­ժա­մա­նա­կա­կից ու գերհ­զոր բա­նակ, գեր­տե­րու­թյան ա­ջակ­ցու­թյուն ու գերհ­զոր տն­տե­սու­թյուն, գեր­գե­րա­զանց ժո­ղովր­դագ­րու­թյուն: Ոչ մե­կը չու­նե­նա­լով՝ պա­տե­րազ­մին ըն­դա­ռաջ գնա­լը ի սկզ­բա­նե կա­պի­տու­լյա­ցիա էր, այդ պատ­ճա­ռով էլ Ադր­բե­ջա­նը չէր կանգ­նում հրա­դա­դա­րի ոչ մի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նից հե­տո: Հնա­րա­վո՞ր էր խու­սա­փել պա­տե­րազ­մից: Ա­յո, ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը ժա­մա­նա­կին հաս­կա­նար, որ ա­վե­լի լավ է դա­վա­ճան ան­վան­վել ա­ռանց զո­հե­րի ու տա­րածք­նե­րի կորս­տի, քան՝ զո­հե­րից ու տա­րածք­նե­րի կորս­տից հե­տո: Ե­թե հրա­ժա­րա­կան տար օ­գոս­տո­սին: Ե­թե հրա­ժա­րա­կան տար նո­յեմ­բե­րի 8-ին: Ինչ հեգ­նանք է, որ 2018-ի մա­յի­սի 8-ին՝ Շու­շիի ա­զա­տագր­ման օ­րը, վար­չա­պետ դար­ձած Նի­կոլ Փա­շի­նյա­նը 2020-ի նո­յեմ­բե­րի 9-ին հանձ­նեց Շու­շին ու Ար­ցա­խը: Հի­մա նրա բո­լոր բա­ցատ­րու­թյուն­նե­րը «Ինչ­պես չէի ու­զում դա­վա­ճան դառ­նալ ու դար­ձա»՝ թե­մա­յով ա­զատ շա­րադ­րու­թյուն են: Բո­լոր այդ «շա­րադ­րու­թյուն­նե­րին» պատ­մու­թյու­նը «ան­բա­վա­րար» է նշա­նա­կե­լու, ո­րով­հետև իր պա­տաս­խան­նե­րի ո­րո­նում­նե­րում նա ե­լա­կետ է ու­նե­ցել ոչ թե հայ­րե­նի­քը, ոչ թե պե­տու­թյան շա­հը, այլ իր ան­ձը: Նրա­նից ա­ռաջ ընտ­րել են պե­տու­թյու­նը, նա ընտ­րեց ի­րեն: Սա է ամ­բողջ պատ­մու­թյու­նը: Սերժ Սարգ­սյա­նը սխալ­վեց՝ ա­սե­լով «Ես սխալ էի, Նի­կո­լը՝ ճիշտ», նա շախ­մա­տի այս պար­տիան ճա­կա­տագ­րի հետ պարտ­վեց՝ ընտ­րե­լով սխալ խա­ղա­ցո­ղի. Նի­կո­լը ոչ միայն դի­մադ­րու­նակ չէր, այլև շախ­մա­տի փո­խա­րեն նար­դի էր խա­ղում՝ ա­պա­վի­նե­լով զա­ռին: Դեռ Էյ­նշ­տեյնն է ա­սել, որ Աստ­ված զառ նե­տող­նե­րին չի ըն­դու­նում: Իսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ինքն ի­րեն Հի­սուս էր հայ­տա­րա­րում: Հետևանք­նե­րը….


Մենք պարտ­վե­ցինք, ո­րով­հետև չու­նենք դի­մադ­րու­նա­կու­թյուն: Այ­սօր էլ չենք դի­մադ­րում, երբ խա­ղում են մեր ճա­կա­տագ­րի հետ: Մենք չենք դի­մադ­րում կամ չի­մա­նա­լու-չն­կա­տե­լու ենք տա­լիս, երբ Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­մը Մոսկ­վան վերց­րել է իր ձեռ­քը: Նույ­նիսկ հա­սել ենք այն «պայ­ծա­ռա­կեր­պու­թյան», որ քն­նար­կում ենք՝ չմիա­նա՞նք Ռու­սաս­տա­նին: Եվ ում ա­սես, բայց ոչ մեզ է վե­րա­բեր­վում, երբ մեր աչ­քի ա­ռաջ փորձ է ար­վում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի փո­խա­րեն ձևա­վո­րել Ար­ցա­խի հար­ցը լու­ծե­լու նոր ձևա­չափ՝ Ան­կա­րա-Մոսկ­վա-Թեհ­րան: Դեռ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Թեհ­րանն ա­ռա­ջադ­րեց կով­կա­սյան պակտ ստո­րագ­րել՝ Ռու­սաս­տա­նի, Թուր­քիա­յի և Ի­րա­նի մաս­նակ­ցու­թյամբ՝ ա­ռանց արևմտյան եր­կր­նե­րի ներգ­րավ­ման Ան­դր­կով­կա­սի խն­դիր­նե­րի լուծ­ման մեջ: Փաս­տա­ցի՝ Ար­ցա­խի հար­ցի վերջ­նա­կան լուծ­ման և խա­ղա­ղու­թյան շր­ջա­նա­կա­յին հա­մա­ձայ­նագ­րի նոր՝ Ի­րան-Ռու­սաս­տան-Թուր­քիա ձևա­չափն ա­ռաջ մղե­լով՝ ել­նե­լով այդ պե­տու­թյուն­նե­րի տա­րա­ծաշր­ջա­նա­յին շա­հե­րից, վերս­տին ան­տես­վում է Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի շա­հը: Երբ ՌԴ նա­խա­գա­հը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հայ­տա­րա­րում էր, որ ՌԴ դաշ­նա­կից­ներն են թե Հա­յաս­տա­նը, թե Ադր­բե­ջա­նը, երբ Թուր­քիան կռ­վում էր Ադր­բե­ջա­նի հետ՝ փո­խադ­րե­լով վարձ­կան­նե­րի ու զի­նե­լով ա­նօ­դա­չու­նե­րով, ա­պա­հո­վե­լով ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը, հար­ձա­կո­ղա­կան զեն­քերն ու դի­վա­նա­գի­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նը, երբ Թեհ­րա­նը ո­չինչ չա­րեց հայ­կա­կան շա­հե­րի պաշտ­պա­նու­թյան հա­մար, ա­վե­լին՝ դի­վա­նա­գի­տա­կան ա­ջակ­ցու­թյուն ա­պա­հո­վեց Ադր­բե­ջա­նին, ի՞նչ լու­ծում ենք ստա­նա­լու դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում այդ եր­կր­նե­րից: Ոչ միայն ա­զա­տագր­ված շր­ջան­ներն են ընդ­միշտ մնա­լու Ադր­բե­ջա­նին, այլև ԼՂԻՄ-ի կազ­մից գրավ­ված ու չգ­րավ­ված, բայց նո­յեմ­բե­րի 10-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյամբ հան­ձն­ված տա­րածք­նե­րը, ո­րոնց հետևան­քով Ար­ցա­խը կորց­նում է տն­տե­սու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը, Հա­յաս­տա­նը՝ վտան­գում տա­րածքն ու զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյու­նը: Հրա­ժար­վե­լով ԵԱՀԿ Մինս­կի խմ­բից՝ Հա­յաս­տա­նը հրա­ժար­վում է ինք­նիշ­խա­նու­թյու­նից, Ար­ցա­խը՝ հե­ռան­կա­րից: Դա հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս, որ Թուր­քիան Ար­ցա­խի տա­րածք­նե­րում վե­րաբ­նա­կեց­նի սի­րիա­ցի վարձ­կան­նե­րին ու թուր­քո­ման­նե­րին, ո­րով­հետև Ադր­բե­ջա­նում գո­յու­թյուն չու­նեն մեկ մի­լիոն փախս­տա­կան­նե­րը, որ իբր պի­տի վե­րա­դառ­նա­յին «ի­րենց տնե­րը»: Ռու­սաս­տա­նը Ար­ցա­խից տար­հան­ված, հայ­րե­նիք կորց­րած­նե­րին տա­լու է ռու­սա­կան անձ­նագ­րեր ու բնա­կու­թյան տա­նի Աբ­խա­զիա: Լի­նե­լու է ժո­ղո­վուրդ­նե­րի ա­վե­լի դա­ժան տե­ղա­հա­նու­թյուն, քան Ստա­լինն է ա­րել: Ստա­լի­նը բռ­նի էր տե­ղա­հա­նում, Պու­տի­նը տե­ղա­հա­նե­լու է կա­մա­վոր ու իբր ի­րենց շա­հից ել­նե­լով: Ինչ-որ պա­հից այլևս հան­րաք­վեի հարկ չի լի­նե­լու. Ար­ցա­խը հա­յա­թափ­վե­լու է, ինչ­պես Նա­խիջևա­նը: Արևմուտ­քին տա­րա­ծաշր­ջա­նից վտա­րե­լը բխում է ոչ միայն Ռու­սաս­տա­նի ու Թուր­քիա­յի, այլև Ի­րա­նի շա­հից, այդ ե­ռյա­կի ձևա­չա­փով Ար­ցա­խի հար­ցի լու­ծու­մը հայ­կա­կան սուի­ցի­դի տար­բե­րակ է: Հա­մազ­գա­յին ինք­նաս­պա­նու­թյան տար­բե­րա­կը կան­խե­լու միակ հնա­րա­վո­րու­թյու­նը օր ա­ռաջ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նին հաս­նելն է՝ նա հա­մա­ձայ­նե­լու է ա­մեն ին­չի՝ ինչ Մոսկ­վան պա­հան­ջի: Փաս­տա­ցի՝ այ­սօր նրա մնա­լը ձեռն­տու է բո­լո­րին՝ բա­ցի Հա­յաս­տա­նից:


…Իսկ մեզ­նից ո­մանք դեռ ակ­նկա­լում են, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ի վի­ճա­կի է կամ լու­ծե­լու է հայ ռազ­մա­գե­րի­նե­րի ու գե­րի­նե­րի հար­ցը, երբ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան մեջ չի ա­պա­հո­վել փո­խա­նակ­ման ժամ­կետ­նե­րը: Ո­մանք ակն­կա­լում են, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ի զո­րու է Մոսկ­վա­յի կամ Բաք­վի հետ լու­ծել սպան­ված հայ զին­վոր­նե­րի դիե­րի հանձ­նու­մը: Ո­մանք ակն­կա­լում են, որ կա­րող է հաշմ­ված զին­վոր­նե­րի ա­ջակ­ցու­թյան հար­ցը լու­ծել: Ո­մանք նույ­նիսկ ակն­կա­լում են, որ նա կա­րող էր Սոթ­քի հար­ցը կար­գա­վո­րել կամ գո­նե բնակ­չու­թյա­նը տե­ղե­կաց­նել՝ ինչ է ե­ղել ու ինչ է լի­նե­լու: ՉԻ ԿԱ­ՐՈՂ: Նի­կոլ Փա­շի­նյա­նը շա­րու­նա­կե­լու է ինք­նար­դա­րաց­ման շար­քը, ա­ռա­վե­լա­գույ­նը՝ հըն­թացս «ար­դա­րաց­նե­լու է» «Է­րա­տո­յի» «հրա­մա­նա­տա­րին»՝ եր­բեք չհաս­կա­նա­լով օ­ծյա­լի և ան­վա­նա­կոչ­վա­ծի տար­բե­րու­թյու­նը:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Հայ մտա­վո­րա­կան­ներն ա­պա­ցու­ցե­ցին, որ կան, ու դա մեծ հույս է, որ հա­յե­րիս մեջ մնա­ցել է դի­մադ­րու­նա­կու­թյան ու ար­ժա­նա­պատ­վու­թյան ինչ-որ հե­նա­րան: Ինք­նա­կազ­մա­կերպ­վող մտա­վո­րա­կան­ներն են փոր­ձում լու­ծել ռազ­մա­գե­րի­նե­րի ու դիե­րի վե­րա­դար­ձի հար­ցը, ու նրանք քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ չեն մտ­նում: Իսկ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հի­մա միայն մեկ խն­դիր ու­նի՝ ջն­ջել սև ու սպի­տա­կի բա­ժա­նու­մը, հայ­տա­րա­րել հա­մազ­գա­յին ինք­նափր­կու­թյան ծրա­գիր: Մենք հի­մա մահ­վան ու պար­տու­թյան ծրագ­րի մեջ ենք, ո­րից պետք է դուրս գանք ու կյան­քը դարձ­նենք սկզ­բունք, նպա­տակ ու հիմ­նա­վո­րում: Ազ­գա­յին ինք­նա­մե­կու­սա­ցու­մը, ո­րին մեզ մղում են մեր թշ­նա­մի­ներն ու «բա­րե­կամ­նե­րը», ինք­նաս­պա­նու­թյան ծրագ­րից է, մենք պի­տի վե­րա­դառ­նանք ել­ման դրու­թյուն ու սկ­սենք զրո­յից: Մենք պետք է փո­խենք Սահ­մա­նադ­րու­թյու­նը, ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րով իշ­խա­նու­թյուն ձևա­վո­րենք, և այդ ըն­թաց­քում տն­տե­սու­թյու­նը պա­հենք ու բա­նա­կը հզո­րաց­նենք: Որ­պես­զի ապ­րենք: Իսկ դրա հա­մար պետք է ՀԱ­ՄԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԵՐ­ՐՈՐԴ ԲԵ­ՎԵՌ ՁԵ­ՎԱ­ՎՈ­ՐԵԼ ՉՈՐ­ՐՈՐԴ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՀԱ­ՄԱՐ: Ցան­կա­ցած հար­ված հա­կա­հար­ված է հա­րու­ցում՝ դա ֆի­զի­կա է: Մեզ ծն­կի են բե­րել, բայց չեն սպա­նել: Միա­սին ոտ­քի ել­նե­լու ու պե­տու­թյուն սար­քե­լու ժա­մա­նակն է: Ի­րար մե­ղադ­րե­լով ու ար­դա­րա­նա­լով սոսկ ժա­մա­նակ ենք կորց­նում: Բա­ցի գե­րի­նե­րի վե­րա­դար­ձից, սպան­ված­նե­րի դիե­րի տուն­դար­ձից, նոր սահ­ման­նե­րը պա­հե­լուց՝ մեզ սպա­սում է ծանր ձմեռ՝ տն­տե­սա­կան ա­ռու­մով, մենք ու­նենք վի­րա­վոր­ներ ու հաշմ­ված­ներ, նրանց պա­հել է պետք, մենք ու­նենք տնանկ­ներ, նրանց ար­տա­գաղ­թը կան­խել է պետք, մենք ու­նենք ա­մեն օր կո­րո­նա­վի­րու­սից մեռ­նող 30-40 մարդ: ՈՒ­նենք Աժ, որ վա­խե­նում է ռազ­մա­կան դրու­թյու­նը հա­նել, որ վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նի հարց չբարձ­րաց­վի, կա­ռա­վա­րու­թյուն, որ ապ­րում է վիր­տուալ ի­րա­կա­նու­թյան մեջ ու ա­դեկ­վատ չէ իր վար­չա­պե­տով հան­դերձ: Սա մե՞նք ենք: ՄԵՆՔ չենք: Մենք ԱՊ­ՐԵ­ԼՈՒ ծրա­գիր պի­տի ընտ­րենք՝ պարտ­ված­նե­րը պի­տի հե­ռա­նան: Ողջ լե­րուք։

Դիտվել է՝ 4970

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ