Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տա­շած «ար­հես­տա­վար­ժը» գետ­նին չի մնա

Տա­շած «ար­հես­տա­վար­ժը» գետ­նին չի մնա
01.12.2020 | 00:28

Գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյան «հայ­րե­րի» ա­նուրջ­նե­րը խոր­տա­կած շվե­ցա­րա­ցի մե­ծա­հա­րուստ Վար­դան Սր­մա­քե­շը թևի տակ է ա­ռել «ար­հես­տա­վարժ» դուե­տին` նախ­կին վար­չա­պետ Ար­մեն Դար­բի­նյա­նին և ֆի­նանս­նե­րի նախ­կին նա­խա­րար Է­դուարդ Սան­դո­յա­նին, ի­մա` Սլա­վո­նա­կան հա­մալ­սա­րա­նի ռեկ­տո­րին և պրո­ռեկ­տո­րին, ո­րոնք «Ար­ցախ­բան­կում» խոր­հր­դի ան­դամ­ներ են:


Նի­կո­լի տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ խառ­նամ­բո­խին մա­տու­ցած պա­տու­մով «Ար­ցախ­բան­կը» Ռո­բերտ Քո­չա­րյա­նի մի­ֆա­կան 4 մի­լիար­դի մաս էր կազ­մում: Սա­կայն պարզ­վում է՝ հի­շյալ բան­կը Քո­չա­րյա­նի հետ այն­քան կապ ու­նի, որ­քան Սա­շիկ Սարգ­սյա­նը Սոթ­քի ոս­կու հան­քե­րի հետ: (Ո­րո­շա­կի շր­ջա­նակ­նե­րից օ­րերս «плинтус»-ի մա­կար­դա­կից ցածր հեր­թա­կան կու­տը դր­վեց շր­ջա­նա­ռու­թյան մեջ. «Սոթ­քը Սա­շի­կինն էր, Նի­կոլն ապ­րի, լավ ա­րեց տվեց թուր­քին»):
Ըստ էու­թյան, «Ար­ցախ» ա­նու­նը կրող բան­կը կապ չու­նի ար­ցախ­ցի­նե­րի հետ: Ա­վե­լին` բաժ­նե­տերն ու խոր­հր­դի ան­դամ­նե­րը ՀՀ ինք­նահռ­չակ վար­չա­պե­տի սի­րե­լի­ներն են:

Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 3909

Մեկնաբանություններ