Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը նետել են աղբամանը

Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը նետել են աղբամանը
02.12.2020 | 13:47

Ստեփանակերտում աշխատող լրագրող Ծովինար Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում հրաարակել է լուսանկար՝ «Ստեփանակերտ, մեր օրեր» վերառությամբ: Լուսանկարում «Դավաճան» գրությամբ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքն է՝ նետված աղբամանում:

«Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է լրագրողի հրապարակած լուսանկարով և առաջարկել վերածել ֆլեշմոբի: «Առաջարկում եմ Ստեփանակերտում սկիզբ առած այս քայլը վերածել ֆլեշմոբի՝ #չքվիր հեշթեգով»,- գրել է Մելիքյանը:

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ