Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մոսկվահայ մեծահարուստները միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին

Մոսկվահայ մեծահարուստները միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին
03.12.2020 | 13:49

«Հրապարակը» գրում է.

«Մեր տեղեկություններով, մոսկվաբնակ մեծահարուստ մեր հայրենակիցները այսօր կամ վաղը հայտարարությամբ են հանդես գալու՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հայտարարությունն արվելու է Մոնարխ ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի, Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի և Ռուբեն Վարդանյանի կողմից: Հայտարարությունը ևս մեկ անգամ կփաստի, որ ռուսական իշխանությունների հաճոյախոսություններն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին խիստ ձևական են և ընդամենը դիվանագիտական բարեկրթության դրսևորումներ»:

Դիտվել է՝ 1654

Մեկնաբանություններ