ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Իշխանական խմբակցության 20 պատգամավոր պատրաստ է դուրս գալ

Իշխանական խմբակցության 20 պատգամավոր պատրաստ է դուրս գալ
03.12.2020 | 14:05

«Փաստը» գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին մինչև ուշ գիշեր Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ ԱԺ նիստերի դահլիճում, անգամ անվտանգության աշխատակիցներին կարգադրվել է տարածքից դուրս գալ։ Փաշինյանը նշել է, որ վստահում է թիմին և գիտի, որ կդիմանան այս տուրբուլենտ փուլում։ Նա բավական դժգոհ դեմք է ունեցել և նշել է, որ եթե խմբակցությունից էլի դուրս եկողներ կան, բաց տեքստով կարող են իրեն դրա մասին ասել։ Ի դեպ, որպես պահեստային տարբերակ՝ քննարկվել է արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը:

Փաշինյանը նշել է, որ ինքը պատրաստ է տալ հրաժարական, եթե թիմի ներսում մեկ միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուս լինի, նա պնդել է, թե ինքը չի ցանկանում որևէ մեկին որպես թեկնածու առաջադրել։ Մեր տեղեկություններով, ներկայումս իշխանական խմբակցությունում մոտ 20 պատգամավոր կա, որոնք պատրաստ են դուրս գալ խմբակցությունից և վարչապետի նոր թեկնածու առաջադրելու դեպքում աջակցել ընդդիմության թեկնածուին»:

Դիտվել է՝ 3096

Մեկնաբանություններ