Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ընդ­դի­մա­դիր են ոչ միայն փո­ղոց դուրս ե­կած զանգ­ված­նե­րը, այլև ընդ­դի­մա­դիր է ի­րա­վի­ճա­կը

Ընդ­դի­մա­դիր են ոչ միայն փո­ղոց դուրս ե­կած զանգ­ված­նե­րը, այլև ընդ­դի­մա­դիր է ի­րա­վի­ճա­կը
03.12.2020 | 23:59

Նի­կոլ Փա­շի­նյա­նի դի­մադ­րու­թյան և իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու ա­մեն օրն ակն­հայ­տո­րեն ժա­մա­նա­կի լուրջ կո­րուստ է։ Նրա պաշ­տո­նա­վար­ման յու­րա­քան­չյուր օրն ան­դառ­նա­լի վնաս­ներ է տա­լիս պե­տու­թյա­նը։ Ա­մեն օր մենք կորց­նում ենք տա­րածք­ներ‚ ո­րոնց մա­սին նշ­ված չէ չա­րա­բաս­տիկ հայ­տա­րա­րու­թյան մեջ։ Եվ ե­թե լի­ներ նոր բա­նակ­ցող‚ ո­րը չու­նի հայ­տա­րա­րու­թյամբ և դրա­նից դուրս քո­ղարկ­ված պար­տա­վո­րու­թյուն­ներ‚ ան­դառ­նա­լի շատ վնաս­ներ գու­ցե չար­ձա­նագր­վեին։ Հայտ­նի փաստ է‚ որ հո­ղը ա­ռանց ա­րյան ու պա­տե­րազ­մի ոչ ոք հետ չի տա‚ թերևս‚ հա­մաշ­խար­հա­յին պրակ­տի­կա­յում բա­ցա­ռու­թյուն­նե­րից մե­կը հենց Նի­կոլ Փա­շի­նյանն է‚ ո­րը‚ մաս­նա­վո­րա­պես‚ Քար­վա­ճա­ռը ա­ռանց որևէ կրա­կո­ցի պարգևեց ադր­բե­ջան­ցի­նե­րին։
Այս­քա­նից հե­տո ին­չու՞ է Նի­կոլ Փա­շի­նյա­նը‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ կառ­չած իր պաշ­տո­նից։ Մի քա­նի վար­կած­ներ կան։ Ընդ ո­րում‚ բո­լոր այդ վար­կած­ներն ընդ­հա­նուր առ­մամբ մի­մյանց չեն բա­ցա­ռում։


Նախ և ա­ռաջ բո­լո­րը հաս­կա­նում են‚ որ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներն ան­խու­սա­փե­լի են։ Պար­զա­պես խն­դի­րը ժա­մա­նակն է։ Հա­սա­րա­կու­թյան զգա­լի մա­սը‚ ո­րի կար­ծիքն ար­տա­հայ­տում է ընդ­դի­մու­թյու­նը‚ ան­գամ հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը‚ ո­րը, ըստ տար­բեր վար­կած­նե­րի, 2018 թվա­կա­նից ի վեր Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րի դի­րի­ժոր­նե­րից ու թե­լադ­րող­նե­րից է‚ հա­մա­րում է‚ որ գոր­ծող վար­չա­պե­տը պետք է հե­ռա­նա։ Փա­շի­նյա­նը‚ սա­կայն‚ ժա­մա­նակ է ձգում՝ շատ լավ հաս­կա­նա­լով‚ որ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներն ան­խու­սա­փե­լի են‚ բայց նա ցան­կա­նում է‚ որ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կազ­մա­կերպ­վեն իր պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում‚ որ­պես­զի ին­քը կա­զ­մա­կեր­պի ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը։ Կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը շատ լավ գի­տի‚ որ ե­թե ին­քը չկազ­մա­կեր­պի այդ ընտ­րու­թյուն­ներն ու չու­նե­նա որևէ վար­չա­կան ռե­սուրս‚ ա­պա իր ղե­կա­վա­րած քա­ղա­քա­կան ու­ժը կա­րող է նույ­նիսկ խոր­հր­դա­րան չմտ­նել‚ քա­նի որ հան­րու­թյու­նը դժ­վար թե քվե տա դա­վա­ճա­նին ու նրա թի­մին։ Այս ժա­մա­նա­կը նա օգ­տա­գոր­ծում է‚ որ­պես­զի ին­քը պատ­մու­թյան մեջ մնա ոչ թե որ­պես դա­վա­ճան‚ այլ ցան­կա­ցած այլ կար­գա­վի­ճա­կում։ ՈՒ պա­տա­հա­կան չէ‚ որ 6-ամ­սյա ճա­նա­պար­հա­յին քար­տեզ է ներ­կա­յաց­րել և ժա­մա­նակ է հայ­ցում։


Ո­մանց կար­ծի­քով՝ Փա­շի­նյա­նը ժա­մա­նա­կը ձգում է‚ քա­նի որ բա­վա­կա­նին լուրջ խն­դիր­ներ ու­նի անվ­տան­գու­թյան հետ կապ­ված։ Աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան շր­ջա­նում կան մար­դիկ‚ ո­րոնք Փա­շի­նյա­նի ա­րա­ծը հա­մա­րում են դա­վա­ճա­նու­թյուն և բա­վա­կա­նին ար­մա­տա­կան են տրա­մադր­ված նրա նկատ­մամբ։ Եվ Փա­շի­նյա­նը կար­ծում է‚ թե վար­չա­պե­տի պաշ­տո­նում եր­կար մնա­լով՝ ա­մեն ինչ կպա­հի պե­տա­կան հս­կո­ղու­թյան ներ­քո ու կա­պա­հո­վի իր անվ­տան­գու­թյու­նը։
Կկա­րո­ղա­նա՞ Փա­շի­նյա­նը մնալ իր պաշ­տո­նին։ Այս­տեղ ա­ռաջ է գա­լիս ռե­սուրս­նե­րի խն­դի­րը։ Վար­չա­պետն այս պա­հին հույ­սը դնում է եր­կու հիմ­նա­կան ռե­սուր­սի վրա՝ ար­տա­քին քա­ղա­քա­կան և ներ­քին։


Այն պա­հից‚ երբ նա Ադր­բե­ջա­նի և Ռու­սաս­տա­նի հետ ստո­րագ­րեց ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը՝ ան­տե­սե­լով Արևմուտ­քին ու ի­րեն իշ­խա­նու­թյան բե­րած սո­րո­սյան կա­ռույց­նե­րին‚ չի կա­րող այլևս հույ­սը դնել ար­տա­քին այդ հե­նա­րան­նե­րի վրա։ Այս պա­րա­գա­յում վար­չա­պետն իր հա­մար որ­պես ար­տա­քին քա­ղա­քա­կան հեն­ման կետ դի­տար­կում է Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյունն ու ան­ձամբ Պու­տի­նին։ Նույ­նիսկ չա­փա­զանց ան­հա­վա­սա­րակ­շիռ ու վեր­լու­ծա­կան ու­նա­կու­թյուն­նե­րից հե­ռու Նի­կոլ Փա­շի­նյա­նը բնազ­դա­յին մա­կար­դա­կով շատ հս­տակ հաս­կա­նում է՝ քա­նի դեռ ին­քը պետք է ՌԴ-ին ու Պու­տի­նին՝ մինչև վերջ ի­րա­կա­նաց­նե­լու հայ­տա­րա­րու­թյու­նում ամ­րագր­ված կե­տերն ու գաղտ­նի ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը‚ նաև կյան­քի կո­չե­լու Զան­գե­զու­րի պլա­նը‚ ին­քը կա­րող է օգ­տա­կար լի­նել Ռու­սաս­տա­նի հա­մար։ Այս պայ­ման­նե­րում նշ­ված թե­զե­րը խա­ղար­կե­լով‚ ժա­մա­նակ ձգե­լով‚ նոր ա­ռա­ջարկ­ներ ա­նե­լով՝ փոր­ձում է ՌԴ-ի հետ ինչ-որ բան պայ­մա­նա­վոր­վել։ Դեկ­տեմ­բե­րի 1-ին Բեր­ձո­րը հանձ­նե­լուց հե­տո Փա­շի­նյա­նը‚ ըստ ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րի‚ պետք է սկ­սի զբաղ­վել Մեղ­րիով։ Պա­տա­հա­կան չէ‚ որ մա­մու­լով տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոսք ե­ղավ‚ որ նա ցան­կա­նում է գնալ Պու­տի­նի մոտ ու հարց­նել‚ թե է՞լ ինչ ծա­ռա­յու­թյուն կա­րող է մա­տու­ցել նրան։ Նա‚ փաս­տո­րեն‚ դա­վա­ճա­նել է բո­լո­րին և այս պա­հին քա­նի որ այլ տեղ չու­նի գնա­լու‚ նաև սե­փա­կան անվ­տան­գու­թյու­նը ա­պա­հո­վե­լու հա­մար դի­մում է ՌԴ ղե­կա­վա­րին՝ հա­մա­ձայ­նե­լով նրա բո­լոր ծրագ­րե­րին‚ ան­գամ ե­թե միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն ստեղ­ծե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն ա­ռա­ջա­նա‚ կա­րող է Հա­յաս­տանն էլ դրա մեջ ներգ­րա­վել։ ՈՒ պա­տա­հա­կան չեն Պու­տի­նի գո­վես­տի խոս­քե­րը։ Սա­կայն մի բան է Պու­տի­նի խոս­քը‚ այլ բան՝ ի­րա­կա­նում ինչ տե­ղի կու­նե­նա։ Տա­րածք­ներն ան­դառ­նա­լի հան­ձն­վե­լուց հե­տո Ռու­սաս­տա­նում ա­ռանձ­նա­պես մեծ ան­հան­գս­տու­թյուն­ներ չու­նեն այդ փաս­տաթղ­թի ի­րա­կա­նաց­ման հետ կապ­ված։ ՈՒս­տի Փա­շի­նյա­նը ռուս­նե­րին այլևս անհ­րա­ժեշտ չէ։ Եվ ե­թե Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րի ի­րա­կան այ­լընտ­րանք հայ­տն­վի‚ ա­պա չի բա­ցառ­վում‚ որ ՌԴ-ն ո­րո­շի ոչ հու­սա­լի Փա­շի­նյա­նին փո­խա­րի­նել այդ այ­լընտ­րան­քով։ Այս­տեղ ու­շագ­րավ է այն փաս­տը‚ որ ընդ­դի­մու­թյունն էլ վեր­ջին օ­րե­րին շատ ակ­տիվ այ­ցե­լու­թյուն­ներ է կա­տա­րում Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյուն։ Մոսկ­վա­յում շատ լուրջ հան­դի­պում­ներ ու­նե­ցան Վազ­գեն Մա­նու­կյա­նը‚ դաշ­նակ­ցա­կան­ներ Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը‚ Ար­մեն Ռուս­տա­մյա­նը։ Գաղտ­նիք չէ‚ որ Ռու­սաս­տա­նի հետ օ­պա­րա­տիվ կա­պի մեջ է նաև Ար­թուր Վա­նե­ցյա­նը։ Նկա­տենք‚ որ Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նում ին­ֆոր­մա­ցիա­յի այլ աղ­բյուր­ներ նույն­պես ու­նի։ Չի բա­ցառ­վում‚ որ ՀՀ-ում զար­գա­ցում­նե­րի շուրջ ինչ-որ կար­ծիք ձևա­վո­րե­լու հա­մար Պու­տի­նը խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ է անց­կաց­նում ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի հետ։ Դժ­վար չէ կռա­հել‚ թե Քո­չա­րյանն ինչ տե­սա­կետ կա­րող է հայտ­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նի ար­կած­նե­րի մա­սին։ Այն­պես որ՝ Փա­շի­նյա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան հե­նա­րա­նը շատ ե­րե­րուն է ու լղոզ­ված։


Ինչ վե­րա­բե­րում է Փա­շի­նյա­նի ներ­քին հե­նա­րա­նին‚ ա­պա փաս­տենք‚ որ երկ­րի ներ­սում նա ո­րո­շա­կի հե­նա­րան ու­նի։ Պարզ է‚ որ այն զգա­լիո­րեն նվա­զել է‚ նույ­նիսկ սոց­հար­ցում­ներն են դա վկա­յում։ Ո­րոշ գնա­հա­տա­կան­նե­րով վար­չա­պե­տի վար­կա­նի­շը 6-12 տո­կոս է գնա­հատ­վում‚ մեկ այլ հարց­ման ար­դյունք­նե­րը վկա­յա­կո­չե­լով՝ ա­սում են‚ թե այդ վար­կա­նի­շը 30 տո­կո­սից ցածր է‚ բայց թե որ­քան, չի հս­տա­կեց­վում։ Սա­կայն շատ ա­վե­լի կարևոր է‚ թե այդ հե­նա­րա­նը ին­չից է կազմ­ված։ Այդ հե­նա­րա­նը բաղ­կա­ցած է մի քա­նի մա­սից. Փա­շի­նյանն ու­նի ա­ջա­կից­նե­րի ո­րո­շա­կի տո­կոս‚ որ հա­սա­րա­կու­թյան մեջ ան­վան­վում է զոմ­բի‚ այ­սինքն՝ մար­դիկ‚ ո­րոնք այն­պես են ծրագ­րա­վոր­ված‚ որ ցան­կա­ցած պա­րա­գա­յում որևէ բա­նա­կան բա­ցատ­րու­թյուն‚ հայ­րե­նի­քի գա­ղա­փար‚ տն­տե­սա­կան կո­լապ­սի մա­սին նա­խազ­գու­շա­ցում‚ նրանց մոտ չեն աշ­խա­տում։ Տար­բեր տեխ­նո­լո­գիա­նե­րով այս բիո­զանգ­վա­ծի ու­ղեղ­ներն այն­պես են լվա­ցել‚ որ ցան­կա­ցած հար­ցում նրանք անդ­րդ­վե­լի են։ Եվ խոս­քը ա­մենևին ֆեյ­քե­րի մա­սին չէ‚ խոս­քը ի­րա­կան մարդ­կանց է վե­րա­բե­րում։


Նի­կոլ Փա­շի­նյա­նի ներ­քին հե­նա­րա­նի երկ­րորդ շեր­տը վար­չա­պե­տի՝ ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված կողմ­նա­կից­ներն են՝ բա­նա­կա­նու­թյուն ու­նե­ցող մարդ­կանց այն հատ­վա­ծը‚ ո­րոնք‚ զուտ ինք­նա­պաշտ­պա­նա­կան բնազ­դից ել­նե­լով‚ պաշտ­պա­նում են վեր­ջի­նիս։ Նրանք թեև ա­ռանձ­նա­պես չեն սա­տա­րում Փա­շի­նյա­նին‚ սա­կայն նրա­նից գոհ են այն ա­ռու­մով‚ որ պա­տե­րազ­մը դա­դա­րեց­րեց‚ և ի­րենց ե­րե­խա­նե­րը ողջ-ա­ռողջ վե­րա­դար­ձան։ Սա լա­տենտ նի­կո­լա­կան զանգ­վածն է‚ որն ա­վե­լի շուտ տա­նը կնս­տի‚ քան դուրս կգա փո­ղոց։


Գոր­ծող վար­չա­պե­տի ներ­քին հե­նա­րա­նում կա նաև մի խումբ‚ ո­րը չի խոս­տո­վա­նում‚ որ Փա­շի­նյա­նին է սա­տա­րում‚ սրանք քո­ղարկ­ված նի­կո­լա­կան­ներ են‚ այս­պես կոչ­ված պո­ղո­սա­հա­յու­թյան քիչ թե շատ տրա­մա­բա­նու­թյուն ու­նե­ցող մա­սը‚ ո­րը հաս­կա­նում է‚ որ նի­կո­լա­կան լի­նելն ա­մոթ է‚ սա­կայն ցան­կա­ցած պատր­վակ փնտ­րում են՝ վար­չա­պե­տի դեմ հան­դես չգա­լու հա­մար։ Սրանց հեր­թա­պահ ար­տա­հայ­տու­թյունն է՝ մենք կողմ չենք Նի­կո­լին‚ բայց դեմ ենք նախ­կին­նե­րի վե­րա­դար­ձին։ Այ­սինքն՝ կո­ռուպ­ցիո­ներ­նե­րի և դա­վա­ճա­նի միջև ընտ­րու­թյուն կա­տա­րե­լիս նրանք հան­դես են գա­լիս հօ­գուտ դա­վա­ճա­նի։ Սա թերևս ա­մե­նավ­տան­գա­վոր շերտն է‚ քա­նի որ չեն երևում և կողմ­նո­րոշ­վում են ըստ թրեն­դի. ով ու­ժեղ է‚ նրա կողմն են։


Կա նաև մեկ այլ շերտ‚ որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը փոր­ձում է ստեղ­ծել։ Եվ դրա ստեղծ­ման աշ­խա­տանք­նե­րին նա լծ­վեց ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան տեքս­տը ստո­րագ­րե­լուց ան­մի­ջա­պես հե­տո։ Դեռևս բուն­կե­րից նա ազ­դակ­ներ հղեց‚ թե փաս­տաթղ­թի ստո­րագր­ման ար­դյուն­քում տն­տե­սա­կան նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ կբաց­վեն՝ խո­սե­լով եր­կաթգ­ծի‚ սահ­ման­ներ բա­ցե­լու‚ ա­զատ առևտրի մա­սին։ Դրա տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյու­նը ե­ղավ նրա կող­մից նշա­նակ­ված է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Վա­հան Քե­րո­բյա­նի հար­ցազ­րույ­ցը‚ որ­տեղ նո­րան­շա­նակ նա­խա­րարն ուղ­ղա­կի տեքս­տով ա­սաց‚ որ Հա­յաս­տա­նի հա­մար Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի շու­կա­նե­րը‚ իսկ վեր­ջին­նե­րիս հա­մար հայ­կա­կան շու­կան բաց­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ են ստեղծ­վում։ Այս­պի­սով ուր­վագծ­վում է հս­տակ ուղ­ղու­թյուն՝ վեր­ջա­պես մենք ա­զատ­վե­ցինք Ար­ցա­խի բե­ռից‚ ո­րը փա­կում էր շատ հնա­րա­վո­րու­թյուն­ներ՝ խո­չըն­դո­տե­լով տն­տե­սա­կան զար­գաց­մա­նը։ Այժմ ար­դեն այդ խն­դի­րը չկա‚ և տե­սեք‚ թե ինչ հնա­րա­վո­րու­թյուն­ներ են բաց­վե­լու մեզ հա­մար։ Այս հա­մա­տեքս­տում հիմ­նա­կան թի­րա­խը պո­ղո­սա­հա­յու­թյան մանր-մի­ջին առևտրա­կան զանգ­վածն է։ Սա­կայն այս­տեղ շատ ա­վե­լի լուրջ հատ­ված կա‚ ո­րի հետ հույ­սեր է կա­պում վար­չա­պե­տը։ Պա­տա­հա­կան չէ‚ որ վեր­ջերս նա նա­խա­ձեռ­նեց ա­ռան­ձին-ա­ռան­ձին հան­դի­պում­նե­րի շարք գոր­ծա­րար­նե­րի հետ‚ հատ­կա­պես այն գոր­ծա­րար­նե­րի‚ ո­րոնք առևտրա­կան օ­լի­գար­խիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ են։


Անդ­րա­դառ­նա­լով ընդ­դի­մու­թյա­նը‚ նկա­տենք‚ որ այս պա­հին վեր­ջի­նիս խն­դիր­նե­րից մե­կը սե­փա­կան հա­մա­կիր­նե­րին‚ հե­տա­գա­յում ընտ­րա­զանգ­վածն ակ­տի­վաց­նելն է։ Ե­թե դա հա­ջող­վի‚ իսկ դրա նա­խադ­րյալ­նե­րը լի­նե­լու են‚ երբ ռուս­նե­րը ՀՀ վար­չա­պե­տին թող­նեն դեմ առ դեմ հայ ժո­ղովր­դի հետ‚ ա­պա Փա­շի­նյա­նի դի­մադ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը զգա­լիո­րեն կն­վա­զեն։
Այ­սօր որ­քան էլ Փա­շի­նյանն ակ­տի­վու­թյան նշույլ­ներ ցույց տա‚ միևնույն է‚ նա իշ­խա­նու­թյան կրող չէ‚ քա­նի որ նրա ա­սած­նե­րը ոչ ոք լուրջ չի ըն­դու­նում։ Պե­տա­կան հա­մա­կարգն ըստ էու­թյան չի աշ­խա­տում‚ նաև այն պատ­ճա­ռով‚ որ հաս­կա­նում է‚ որ Փա­շի­նյա­նը ժա­մա­նա­կա­վոր է։ Պե­տա­կան ա­պա­րա­տը‚ ո­րը շատ զգա­յուն է բո­լոր հնա­րա­վոր փո­փո­խու­թյուն­նե­րի նկատ­մամբ‚ գի­տի‚ որ հաշ­ված օ­րեր են մնա­ցել‚ ա­վե­լին՝ պե­տա­կան կա­ռույց­նե­րում կա ներ­քին սա­բո­տաժ։ Բո­լո­րը սպա­սո­ղա­կան վի­ճա­կում են‚ բո­լո­րը սպա­սում են հան­գու­ցա­լուծ­ման՝ հաս­կա­նա­լով‚ որ հան­գու­ցա­լու­ծու­մը չի կա­րող չլի­նել‚ ո­րով­հետև քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակն է այդ­պի­սին։ Ընդ­դի­մա­դիր են ոչ միայն փո­ղոց դուրս ե­կած զանգ­ված­նե­րը‚ այլև ընդ­դի­մա­դիր է ի­րա­վի­ճա­կը։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 4487

Մեկնաբանություններ