Ռու­սաս­տանը, Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թ­յուն­նե­րի թողտ­վու­թ­յամբ, Թուր­քիա­յին ներս է թո­ղել Այսր­կով­կա­սի մեր մա­սը

Ռու­սաս­տանը, Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թ­յուն­նե­րի թողտ­վու­թ­յամբ, Թուր­քիա­յին ներս է թո­ղել Այսր­կով­կա­սի մեր մա­սը
04.12.2020 | 00:08

(Նախորդ մասը)

Նո­յեմ­բե­րի 25-ին ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի խոս­նակ Դմիտ­րի Պես­կո­վը, լրագ­րող­նե­րի հետ շփ­ման ըն­թաց­քում պա­տաս­խա­նե­լով այն հար­ցին, թե Ար­ցա­խում իս­կա­պե՞ս ընդ­լայն­վում է խա­ղա­ղա­րա­րա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը՝ հաշ­վի առ­նե­լով, որ այն­տեղ են ու­ղարկ­վում նաև բժիշկ­ներ ու ջեր­մա­մա­տա­կա­րար­ման հար­ցեր լու­ծող մաս­նա­գետ­ներ, և ին­չի հետ է դա կապ­ված, բա­վա­կան տա­րօ­րի­նակ պա­տաս­խան տվեց. «Ոչ, դա սխալ տպա­վո­րու­թյուն է։ Մի կող­մից, պետք չէ դրանք լիո­վին ըն­դու­նել, բայց և պետք չէ հա­կա­մար­տու­թյան կող­մե­րի շփ­ման գծին կանգ­նած մեր խա­ղա­ղա­պահ­նե­րի ա­ռա­քե­լու­թյու­նը շփո­թել մար­դա­սի­րա­կան կենտ­րո­նի հետ. այն­տեղ բաց­ված և գոր­ծող հա­մա­տեղ մար­դա­սի­րա­կան կենտ­րո­նը տեմպ է հա­վա­քում»։ Խոս­քը, այս­պես կոչ­ված, մար­դա­սի­րա­կան ար­ձա­գանք­ման միջ­գե­րա­տես­չա­կան կենտ­րո­նի մա­սին է, ո­րը պետք է զբաղ­վի Ար­ցա­խի խն­դիր­նե­րի լուծ­մամբ, ո­րոնք ա­վե­լա­ցել են հա­կա­մար­տու­թյան գո­տում վեր­ջին պա­տե­րազ­մի հե­տևան­քով։


Հարց Պես­կո­վին ու նրա պե­տին. իսկ ի՞նչն է խան­գա­րում Ռու­սաս­տա­նին, ո­րը, ըստ էու­թյան, ոչն­չաց­րեց Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը, թե­կուզ և Հա­յաս­տա­նի դա­վա­ճա­նու­թյան օգ­նու­թյամբ, որ նա իս­կա­պես ընդ­լայ­նի իր խա­ղա­ղա­րար ա­ռա­քե­լու­թյու­նը։ Օ­րի­նակ, նրա սահ­ման­նե­րի մեջ առ­նի գո­նե այն շր­ջան­ներն ու բնա­կա­վայ­րե­րը, ո­րոնք դա­րե­րով հայ­կա­կան են ե­ղել։ Հա­յաս­տանն այլևս ար­ցա­խա­հա­յե­րի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վոր չէ. այդ վի­ճա­կը ոչն­չաց­ված է Հա­յաս­տա­նի դա­վա­ճա­նու­թյամբ ու ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյամբ։ Հա­յաս­տանն այլևս ան­գամ Հա­յաս­տա­նի հա­յե­րի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը չէ։ Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րը ար­ցա­խա­հա­յե­րի հա­մար ոչ պա­կաս դա­վա­ճան են, քան Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը կամ Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյու­նը Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ Ռու­սաս­տա­նը թուր­քե­րի հետ Ար­ցա­խը բա­ժա­նել է օ­կու­պաց­ման եր­կու գո­տու։ Միայն Իլ­համ Ա­լիևը կա­րող է խա­բել կով­կա­սյան թա­թար­նե­րին ու բղա­վել, թե ին­քը «հա­յե­րին հաղ­թողն է»։ Հա­յաս­տա­նի ԶՈՒ ԳՇ նախ­կին պետ Մով­սես Հա­կո­բյա­նի մեր­կա­ցու­ցիչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո ոչ Երևա­նում, ոչ Ստե­փա­նա­կեր­տում որևէ մե­կը չպետք է կաս­կա­ծի, որ ազ­գին դա­վա­ճա­նել են։ Թե քա­նի «հու­դա­յի ար­ծա­թով», ար­դեն հե­տաքր­քիր էլ չէ։


Իսկ երկ­կող­մա­նի օ­կու­պա­ցիա­յի պայ­ման­նե­րում ար­ցա­խա­հա­յե­րի հա­մար անվ­տան­գու­թյան բարձր ե­րաշ­խիք­նե­րը շատ են պետք։ Ա­հա թե ին­չու։ Թե Պու­տինն իր մեջ ին­չեր է երևա­կա­յել, մեզ չի հե­տաք­րք­րում։ Այժմ ի­րա­կան վի­ճակն այն է, որ Ռու­սաս­տա­նը, Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի թողտ­վու­թյամբ, Թուր­քիա­յին ներս է թո­ղել Այ­սր­կով­կա­սի մեր մա­սը։ Դա սպառ­նա­լիք է ողջ հայ ժո­ղովր­դի հա­մար։ Բայց ա­ռա­ջին հեր­թին դա սպառ­նա­լիք է ար­ցա­խա­հա­յե­րի հա­մար։ Նո­յեմ­բե­րի 25-ին թուր­քա­կան տե­ղե­կատ­վա­կան-վեր­լու­ծա­կան «Ահ­վալ» լրատ­վա­մի­ջո­ցը, հղում ա­նե­լով «Մար­դու ի­րա­վունք­նե­րի գծով Աֆ­րին-Սի­րիա» կազ­մա­կեր­պու­թյան հայ­տա­րա­րու­թյա­նը, հայտ­նել է. «Թուր­քիան սկ­սել է Սի­րիա­յի հյու­սի­սարևմտյան Աֆ­րին շր­ջա­նի էթ­նիկ թուրք­մեն­նե­րի գրան­ցու­մը՝ նրանց բնա­կեց­նե­լու հա­մար Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի այն տա­րածք­նե­րում, ո­րոնք Հա­յաս­տա­նը հանձ­նում է Ադր­բե­ջա­նին։ Թուր­քիան Աֆ­րի­նում ար­դեն եր­կու գրա­սե­նյակ ու­նի` գրան­ցե­լու հա­մար այն թուրք­մեն­նե­րին, ո­րոնք ցան­կու­թյուն ու­նեն վե­րաբ­նակ­վե­լու Ղա­րա­բա­ղում»։ Նշ­վում է, որ գրանց­ված թուրք­մեն­նե­րի (կամ՝ թուր­քո­ման­նե­րի) թվում են Սի­րիա­յի հյու­սիս-արևմուտ­քում գոր­ծող թր­քա­մետ «Սուլ­թան Մու­րադ», «Սու­լեյ­ման շահ» և «Համ­զա­յի բրի­գադ­նե­րի» զի­նյալ խմ­բա­վո­րում­նե­րի ա­հա­բե­կիչ­նե­րի ըն­տա­նիք­նե­րը։ Նշ­վում է նաև, որ սի­րիա­ցի թուր­քո­ման­նե­րին Ար­ցախ տե­ղա­փո­խե­լով՝ թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը փոր­ձում են ի­րենց օգ­տին փո­խել ժո­ղովր­դագ­րա­կան հար­ցի լու­ծու­մը մե­կու­կես ամս­վա կռիվ­նե­րից հե­տո հայ բնակ­չու­թյան ել­քի ֆո­նին։


Պու­տին, ձեր «եղ­բայր Էր­դո­ղա­նը» ջան­քերն ու­ժե­ղաց­նե­լու է ար­ցա­խա­հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը մինչև վերջ հասց­նե­լու հա­մար։ Դրա­նում է՞լ եք խրա­խու­սե­լու թուր­քե­րին։ Ե­թե ա­յո, ա­պա ազն­վո­րեն խոս­տո­վա­նեք դա, որ­պես­զի աշ­խար­հի 10-11 մլն հա­յե­րը վեր­ջա­պես հաս­կա­նան, որ ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը դառ­նում է հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան ոչ պա­կաս մաս­նա­կից, քան անգ­լիա­ցի­նե­րը, գեր­մա­նա­ցի­նե­րը և հրեա­նե­րը, ո­րոնք 1915-23 թթ. Օս­մա­նյան Թուր­քիա­յում ի­րա­կա­նաց­ված Հա­յոց ե­ղեռ­նի հան­ցա­կից­ներն էին։ Ի­հար­կե, հարկ է նշել, որ Թուր­քիա­յի նա­խա­ձեռ­նած «վե­րաբ­նա­կեց­ման ծրագ­րի» (Սի­րիա­յի թուր­քո­ման­նե­րին՝ մեր Ար­ցախ) մա­սին հա­ղոր­դում­ներն ա­ռայժմ հաս­տատ­ված չեն ան­կախ աղ­բյուր­նե­րի կող­մից, ի տար­բե­րու­թյուն Ան­կա­րա­յի կող­մից Ար­ցախ տե­ղա­փոխ­ված և Ադր­բե­ջա­նի կազ­մում կռ­ված մի քա­նի հա­զար սի­րիա­ցի ա­հա­բե­կիչ­նե­րի մա­սին հան­րա­հայտ փաս­տի։ Վեր­ջերս այդ ա­հա­բե­կիչ­նե­րը փոր­ձել էին ներ­խու­ժել Ի­րան, բայց ոչն­չաց­վել էին։ ՈՒ­րեմն ի՞նչ, Վլա­դի­միր Պու­տին, Դուք պան­թուր­քիստ­նե­րի ու ե­ղեռ­նա­գործ­նե­րի կող­մի՞ց եք, թե՞ ոչ։


Հա­յաս­տա­նի բութ ու սա­կա­վա­կիրթ վար­չա­պե­տը պատ­րաստ­վում է թուր­քի հետ հա­յի «եղ­բայ­րա­ցում» կազ­մա­կեր­պե­լու, որ­պես­զի մեր ողջ ազ­գը մինչև աշ­խար­հի վեր­ջը մնա բռ­նա­բար­ման զո­հի դե­րում։ Ստիպ­ված ենք կր­կին հի­շեց­նե­լու Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին. դուք չեք խու­սա­փի մեծ պա­տե­րազ­մից, ան­գամ ե­թե Փա­շի­նյա­նի հետ թուր­քին հանձ­նեք ողջ Հա­յաս­տա­նը։ Դուք պար­զա­պես կխայ­տա­ռակ­վեք, և ձեզ դար­ձյալ կս­պա­նեն, տար­բեր ձևե­րով կս­պա­նեն։ Մե­կին ֆի­զի­կա­պես կս­պա­նեն, մյու­սին՝ բա­րո­յա­պես։


Ստիպ­ված ենք հի­շեց­նե­լու, թե, օ­րի­նակ, ի­րենց ժո­ղովր­դին ին­չի են պատ­րաս­տում Չի­նաս­տա­նի ղե­կա­վար­նե­րը։ Պե­կի­նում նո­յեմ­բե­րի 25-ին կա­յա­ցել է Չի­նաս­տա­նի կոմ­կու­սի կենտ­րո­նա­կան ռազ­մա­կան խոր­հր­դի խոր­հր­դակ­ցու­թյու­նը, ո­րին մաս­նակ­ցել է ՉԺՀ նա­խա­գահ Սի Ցզին­պի­նը։ Նա զին­ված ու­ժե­րին կր­կին կոչ է ա­րել զոր­քե­րի նա­խա­պատ­րաս­տու­թյու­նը կա­տա­րե­լու ի­րա­կան ռազ­մա­կան պայ­ման­նե­րին մո­տեց­ված պայ­ման­նե­րում, ըն­դգ­ծել է, որ ռազ­մա­կան պատ­րաս­տու­թյու­նը բա­նա­կի կենտ­րո­նա­կան խն­դի­րը և մար­տա­կան պատ­րաս­տու­թյան բարձ­րաց­ման հիմ­նա­կան մի­ջոցն է։ «Այն մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի բա­նա­կի՝ կռ­վե­լու և հաղ­թա­նակ տա­նե­լու, բազ­մա­կող­մա­նի զար­գա­ցած բա­նա­կի մա­կար­դա­կը բարձ­րաց­նե­լու հա­մար»,- նշել է չին ա­ռաջ­նոր­դը։ Նա ու­շադ­րու­թյուն է դարձ­րել այն բա­նին, որ փո­փո­խու­թյուն­ներ են կա­տար­վում երկ­րի անվ­տան­գու­թյան հար­ցում, զին­ված պայ­քա­րում բա­նա­կի պատ­մա­կան խն­դիր­նե­րում և ար­դի ժա­մա­նա­կաշր­ջա­նում պա­տե­րազմ վա­րե­լու ե­ղա­նակ­նե­րում։ Եվ այդ փո­փո­խու­թյուն­նե­րը բա­նա­կի պատ­րաս­տու­թյու­նը հա­նում են հա­մա­լիր բա­րե­փո­խում­նե­րի նոր փուլ։ Չի­նաս­տա­նի հիմ­նա­կան թշ­նա­մին մեկն է՝ ԱՄՆ-ը և նրան են­թա­կա ռազ­մա­կան դա­շին­քը՝ ՆԱ­ՏՕ-ն։ Հա­մա­պա­տաս­խա­նա­բար, Չի­նաս­տա­նի թշ­նա­մի­նե­րի թվում են ԱՄՆ-ի բո­լոր «կրտ­սեր գոր­ծըն­կեր­նե­րը»՝ Անգ­լիան, Իս­րա­յե­լը, Թուր­քիան և այլք։ Ե­թե հա­յե­րը, Փա­շի­նյա­նի ցան­կու­թյամբ, «եղ­բայ­րա­նան» թուր­քե­րի հետ, ա­պա Չի­նաս­տա­նի թշ­նա­մի կդառ­նան նաև հա­յե­րը։


ՉԺՀ-ի գոր­ծող սահ­մա­նադ­րու­թյան հա­մա­ձայն, Չի­նաս­տա­նի զին­ված ու­ժե­րի ղե­կա­վա­րումն ի­րա­կա­նաց­նում է Կենտ­րո­նա­կան ռազ­մա­կան խոր­հուր­դը (ԿՌԽ)՝ պե­տա­կան բարձ­րա­գույն մար­մին­նե­րից մե­կը, ո­րի նմա­նակն այլ եր­կր­նե­րում չկա։ ԿՌԽ-ի են­թա­կա­յու­թյան տակ են նաև ժո­ղովր­դա­կան աշ­խար­հա­զո­րը և ժո­ղովր­դա­կան զին­ված մի­լի­ցիան (ներ­քին զոր­քե­րը, ո­րոնք խա­ղաղ ժա­մա­նակ գտն­վում են հա­սա­րա­կա­կան անվ­տան­գու­թյան նա­խա­րա­րու­թյան են­թա­կա­յու­թյան տակ)։ Չի­նաս­տա­նում պար­տա­դիր զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նը զու­գակց­վում է կա­մա­վո­րա­պես բա­նակ հա­վա­քագր­վե­լու հետ։ Պար­տա­դիր կեր­պով իս­կա­կան զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան են են­թա­կա 18-22 տա­րե­կան տղա­մար­դիկ։ Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում ՉԺՀ Պե­տա­կան խոր­հուր­դը և ԿՌԽ-ն կա­րող են ո­րո­շում ըն­դու­նել 36-45 տա­րե­կան տղա­մարդ­կանց իս­կա­կան զին­ծա­ռա­յու­թյան կան­չե­լու մա­սին։ Կա­նայք կա­րող են զո­րա­կոչ­վել կամ ծա­ռա­յու­թյան ըն­դուն­վել սե­փա­կան ցան­կու­թյամբ, 18-22 տա­րե­կա­նում։ Ժամ­կե­տա­յին ծա­ռա­յու­թյան տևո­ղու­թյու­նը 2 տա­րի է։ Հնա­րա­վոր է նաև պայ­մա­նագ­րա­յին ծա­ռա­յու­թյուն 8-12 տա­րով։ «The Military Balance 2017» վեր­լու­ծա­կան տե­ղե­կա­տուի տվյալ­նե­րով, 2016 թ. Չի­նաս­տա­նի ժո­ղովր­դաա­զա­տագ­րա­կան բա­նա­կի (ԺԱԲ) կազ­մում կար 2 մլն 183 հա­զար մարդ։ Նա­խա­տես­վում էր մինչև 2020 թ. նրա կազ­մը կր­ճա­տել մինչև 2 մլն։ Բայց, հա­վա­նա­բար, ռազ­մա­կան սպառ­նա­լի­քի ա­ճի դեպ­քում ԺԱԲ-ի կազ­մը կա­րող է ա­վե­լաց­վել։ Պա­տե­րազ­մի դեպ­քում ՉԺՀ-ում կա­րող է զո­րա­կոչ­վել ա­վե­լի քան 361,3 մլն մարդ, այդ թվում՝ զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյա­նը պի­տա­նի մոտ 198,4 մլն մարդ։
Հա­յեր և հա­յու­հի­ներ, դուք դեռ ցան­կա­նու՞մ եք, որ վար­չա­պետ լի­նի Փա­շի­նյա­նը։ Դուք դեռ ցան­կա­նու՞մ եք «եղ­բայ­րա­նալ» թուր­քե­րի հետ։ Այդ դեպ­քում Չի­նաս­տա­նի նշ­ված 361,3 մլն (կամ էլ 198,4 մլն) հնա­րա­վոր զին­վոր­ներն ու սպա­նե­րը ի­րենց ռազ­մա­կան ա­ռա­ջադ­րանք­նե­րում հի­շե­լու են նաև ձեր մա­սին։ Եվ ա­մե­րի­կա­ցի­ներն ու սիո­նիստ­նե­րը չեն կա­րող նրանց կանգ­նեց­նել։ Հա­յեր և հա­յու­հի­ներ, ձեզ ոչ ոք չի օգ­նի, իսկ Փա­շի­նյանն ար­դեն ոչն­չաց­րել է Հա­յաս­տա­նի բա­նա­կը, Հա­յաս­տա­նի բա­նա­կի բա­րո­յա­կան ո­գին ոչն­չաց­ված է, բա­նա­կը ճզմ­ված է։ Բո­լորն զբաղ­ված են ի­րենց «ար­դա­րաց­ման» որոնումով։ Այն­պես որ, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ, 2018 թ. դեկ­տեմ­բե­րի 9-ին ընտ­րե­լով Փա­շի­նյա­նին ու փա­շի­նյա­նա­կան­նե­րին, դուք ողջ ազ­գի հա­մար ընտ­րե­ցիք նաև տա­ռա­պան­քը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 7617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ