«Հու­շար­ձան­ներն այդ տա­րածք­նե­րի պատ­կա­նե­լու­թ­յան անձ­նագ­րերն են»

«Հու­շար­ձան­ներն այդ տա­րածք­նե­րի պատ­կա­նե­լու­թ­յան անձ­նագ­րերն են»
04.12.2020 | 01:12

ԿԳՄՍ նա­խա­րա­րի տե­ղա­կալ ՆԱՐԻ­ՆԵ ԽԱՉԱ­ՏՈՒ­ՐՅԱ­ՆԻ հետ զրու­ցել ենք Ար­ցա­խի հան­ձն­ված տա­րածք­նե­րի պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րի ճա­կա­տագ­րի մա­սին։ Ի՞նչ է ար­վել այս օ­րե­րին և ի՞նչ է հնա­րա­վոր ա­նել հե­տայ­սու։

-Տի­կին Խա­չա­տու­րյան, մեր վեր­ջին զրույ­ցի ժա­մա­նակ ա­սա­ցիք, որ գրու­թյուն­ներ եք պատ­րաս­տում, ու­ղարկ­վե­լու են և՛ ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ին, և՛ ա­ռան­ձին դես­պա­նու­թյուն­ներ, իսկ պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյամբ զբաղ­վող մի­ջազ­գա­յին մի շարք կազ­մա­կեր­պու­թյուն­ներ պատ­րաստ են գա­լու, տե­ղում ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տե­լու, մո­նի­թո­րինգ, չա­փագ­րում­ներ ա­նե­լու։ Ի՞նչ է հա­ջող­վել ա­նել այս ըն­թաց­քում։
-Ե­թե խոս­քը մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րին ուղղ­ված մեր դի­մում­նե­րի մա­սին է, դրանք ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան խո­ղո­վակ­նե­րով ու­ղարկ­վել են։ Բա­ցի այդ, ամ­բողջ աշ­խար­հում թե՛ հա­յու­թյու­նը, թե՛ ա­ռա­ջա­դեմ մարդ­կու­թյունն իր ձայ­նը բարձ­րաց­րել է։ Ի­տա­լիա­յում մեր հայ­րե­նակ­ցու­հի Գա­յա­նե Կազ­նա­տիի գլ­խա­վո­րու­թյամբ ի­տա­լա­ցի մաս­նա­գետ­նե­րի խումբ է ստեղծ­վել, որ պատ­րաստ է պար­բե­րա­կան մո­նի­թո­րինգ անց­կաց­նե­լու տե­ղում։ Այս­տեղ, ի­հար­կե, պետք է միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հս­տա­կեց­վեն՝ ինչ­պես են մեկ­նում ի­տա­լա­ցի­նե­րը, տեխ­նի­կա­յի հար­ցե­րը և այլն։ Ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խի հայ­կա­կան հու­շար­ձան­նե­րի գույ­քագր­մա­նը, դրանք ար­ված են, ցան­կե­րը կան։ Մենք նաև ա­ռանձ­նաց­րել ենք Ադր­բե­ջա­նին հան­ձն­վող տա­րածք­ներն ու դրան­ցում առ­կա ա­մե­նար­ժե­քա­վոր կո­թող­նե­րը՝ տա­ճար, ամ­րոց, կա­մուրջ, բա­ցա­ռիկ խաչ­քար։ Դրանց ցան­կերն ու­ղարկ­ված են պատ­կան մար­մին­նե­րին։ Ի­հար­կե, մեզ հա­մար թանկ է ա­մեն մի հու­շար­ձան, բայց քա­նի որ դրանք 5000-ից ա­վե­լի են, ա­մեն դեպ­քում, պետք է ընտ­րու­թյուն կա­տար­վեր, ա­ռանձ­նաց­վեր, որ մի­ջազ­գա­յի կա­ռույց­ներն ու­շա­դիր լի­նեն։ Քար­վա­ճա­ռում և Քա­շա­թա­ղում մեր գոր­ծըն­կեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ կա­տար­վել է տա­ճար­նե­րի սկա­նա­վո­րում՝ ե­ռա­չափ մո­դե­լա­վոր­ման հա­մար։ Ար­դեն վեր­ջա­ցավ մեր հնա­րա­վո­րու­թյունն այն­տեղ գնա­լու։ Մինչև նո­յեմ­բե­րի 25-ը աշ­խա­տել ենք Քար­վա­ճա­ռում, մինչև 28-ը՝ Քա­շա­թա­ղում։
-Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հը, պե­տա­կան այ­րերն ու մշա­կու­թա­յին գոր­ծիչ­նե­րը նույն­պես մտա­հոգ­ված են խնդ­րով։ Հնա­րա­վոր հա­մա­րու՞մ եք հու­շար­ձան­նե­րի անվ­թա­րու­թյու­նը ստանձ­նե­լու խա­ղա­ղա­պահ­նե­րի ե­րաշ­խա­վո­րու­թյու­նը։
-Ես չէ, որ պետք է այդ հար­ցին պա­տաս­խա­նեմ։ Գի­տեմ, որ այդ ցան­կու­թյու­նը ար­տա­հայտ­վել է գո­նե Դա­դի­վան­քի մա­սով, բայց դժ­վա­րա­նում եմ ա­սել՝ ինչ թվով հու­շար­ձան­ներ կա­րող են խա­ղա­ղա­պահ­ներն ա­պա­հո­վել։ Հու­շար­ձան­նե­րը սփռ­ված են ամ­բողջ Ար­ցա­խի տա­րած­քում՝ ձո­րե­րում, լեռ­նե­րի գա­գաթ­նե­րին, ան­մատ­չե­լի վայ­րե­րում։ Չեմ պատ­կե­րաց­նում՝ ինչ­պես է հնա­րա­վոր հս­կել այդ բո­լո­րը։ Դրա հա­մար, ինչ­պես նշե­ցի, մենք ո­րո­շա­կի թվով հու­շար­ձան­ներ ա­ռանձ­նաց­րինք, որ գո­նե դրանց հա­մար մի­ջազ­գա­յին մո­նի­թո­րին­գա­յին խումբն ու ռու­սա­կան կող­մը վե­րահս­կո­ղու­թյուն սահ­մա­նեն, ե­թե հա­ջող­վի։ Բայց մենք հի­շում ենք, որ Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հը հոր­դո­րեց Ադր­բե­ջա­նին չվ­նա­սել հայ­կա­կան քրիս­տո­նեա­կան տա­ճար­նե­րը։ Դրա հա­ջորդ օ­րը պայ­թեց­րին Շու­շիի Կա­նաչ ժամ ե­կե­ղե­ցու գմ­բե­թը։
-Ինչ­պե՞ս է լուծ­վե­լու պա­տե­րազ­մի հետևան­քով վնաս­ված հու­շար­ձան­նե­րի հար­ցը։
-Ռու­սաս­տա­նի մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րը դի­մել են ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ին Ար­ցա­խի հու­շար­ձան­նե­րի, մաս­նա­վո­րա­պես Սուրբ Ա­մե­նափր­կիչ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցու խնդ­րով։ Վեր­ջին տվյալ­նե­րով (գու­ցե ինչ-որ բա­ներ ա­վե­րել են, ո­րոնց մա­սին մենք լուր չու­նենք, ո­րով­հետև բա­ռա­ցիո­րեն էլ մուտք չու­նենք)՝ վնաս­ված են Շու­շիի Ղա­զան­չե­ցոց և Կա­նաչ ժամ ե­կե­ղե­ցի­նե­րը, ռումբ էր ըն­կել նաև Գո­հար տիկ­նոջ Վե­րին մզ­կի­թի բա­կում, բա­րե­բախ­տա­բար, մզ­կի­թը չէր վնաս­վել։ Ե­թե գոր­ծը հաս­նի ա­վեր­ված հու­շար­ձան­նե­րը վե­րա­կանգ­նե­լուն, կար­ծում եմ, մի­ջազ­գա­յին կա­ռույց­ները հի­մա ա­վե­լի ակ­տիվ կլի­նեն այդ ա­ռու­մով, որ ցույց տան՝ գործ են ա­նում։ Բայց երևի թե այս պա­հին ա­ռաջ­նա­հերթ է մարդ­կանց բնա­կա­րա­նով ու տար­րա­կան մի­ջոց­նե­րով ա­պա­հո­վե­լը։ Իս­կա­պես շատ ծանր է վի­ճա­կը։
-Շու­շիի թան­գա­րա­նա­յին հա­վա­քա­ծուի զգա­լի մա­սը ռազ­մա­պաս­տա­րա­նում է մնա­ցել։ Շու­շի քա­ղա­քի թան­գա­րան­նե­րի ՊՈԱԿ-ի տնօ­րե­նու­թյան պար­զա­բան­մամբ՝ Ար­ցա­խի կրթու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նը չի խրա­խու­սել դրանք տե­ղա­հա­նե­լու մտադ­րու­թյու­նը, իսկ նա­խա­րա­րու­թյունն էլ հա­կա­դար­ձում է, թե ցու­ցան­մուշ­նե­րը փր­կե­լը ՊՈԱԿ-ի գոր­ծա­ռույթն էր։ Դրանց տե­ղա­փո­խու­թյան-փր­կու­թյան հար­ցով փոր­ձե՞լ է զբաղ­վել Հա­յաս­տա­նի ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը։
-Այդ հար­ցով Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է բա­նակ­ցեն ռուս­նե­րի հետ։ Ե­թե նմուշ­նե­րը դեռ այն­տեղ են և չեն առևանգ­վել ադր­բե­ջան­ցի­նե­րի կող­մից, ի­ջեց­նեն Ստե­փա­նա­կերտ։ Այն, ինչ մեր նա­խա­րա­րու­թյու­նը կա­րող էր ա­նել, ա­րել է, ընդ ո­րում՝ ինք­նու­րույն։ Հաս­կա­նա­լով, որ այն­տեղ շո­կա­յին վի­ճակ է, պետք է օգ­նել, մեր պատ­վի­րա­կու­թյու­նը պա­տե­րազ­մի թեժ օ­րե­րին, ռում­բե­րի տակ, բա­վա­կան բա­ներ փր­կել է տար­բեր թան­գա­րան­նե­րից՝ հաս­նե­լով մինչև Տիգ­րա­նա­կերտ։ Նաև նրանց էր ա­ռա­ջարկ ար­վել, բայց չէր ըն­դուն­վել։
-Օ­տա­րեր­կրյա ձեր գոր­ծընկ­նե­րի շր­ջա­նում հարց ա­ռա­ջա­նու՞մ է, թե ինչ­պես են հնա­դա­րյան կա­ռույց­նե­րը հայ­տն­վել 100-ա­մյա պատ­մու­թյուն ու­նե­ցող երկ­րի տա­րած­քում։ Թե՞ քա­ջա­տե­ղյակ են խնդ­րին։
-Բո­լորն էլ հաս­կա­նում են, որ դա մեր հայ­րե­նիքն է, ու մենք մեր հայ­րե­նի­քում ստեղ­ծել ենք մշա­կու­թա­յին կո­թող­ներ։ Բնա­կան է, որ 4-րդ, 5-րդ, 10-րդ դա­րե­րում ու­րի­շի հայ­րե­նի­քում հու­շար­ձան­ներ չենք կա­ռու­ցել։ Հի­մա մեր հայ­րե­նի­քի մի մա­սը զավթ­ված է, զավթ­ված են նաև մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը։ Հու­շար­ձան­ներն այդ տա­րածք­նե­րի պատ­կա­նե­լու­թյան անձ­նագ­րերն են, դրա հա­մար էլ ադր­բե­ջան­ցի­նե­րը, մեր տա­րածք մտ­նե­լով, ա­ռա­ջի­նը փոր­ձում են հու­շար­ձան­ներն ա­վե­րել։ Բայց, ինչ­պես ա­սա­ցի, հի­մա դրանք ար­ձա­նագր­ված են, ի­տա­լա­ցի մաս­նա­գետ­նե­րի խմ­բի նպա­տակն է ՝ պար­բե­րա­բար գալ-ստու­գել՝ դրանք տե­ղու՞մ են, թե՞ տե­ղում չեն։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 15833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ