Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արա Այվազյան. Պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել անգամ ամենածանր իրավիճակներից

Արա Այվազյան. Պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել անգամ ամենածանր իրավիճակներից
04.12.2020 | 23:12

«Պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել անգամ ամենածանր իրավիճակներից: Խնդրում եմ վստահեք և հավատացեք հայ դիվանագիտությանը», - հայտարարել է ԱԳ նախարար Արա Այվազյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում:

Ըստ Այվազյանի, լինելով ապաքաղաքական կառույց՝ «ունի մեկ հավերժական նպատակ. ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը»: «Ցանկացած փորձ՝ հեղինակազրկելու այս կառույցը և ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ, հարված է Հայաստանի պետականությանը, հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունը և պատասխանատվությունը հետզհետե տեղափոխվում է արտաքին քաղաքականության և դիվանագիտության դաշտ: Վստահ ենք՝ այս գիտակցումը կիսում են երկրի և ժողովրդի ճակատագրով մտահոգ մեր բոլոր քաղաքացիները և հայրենակիցները», - նշել է նա: ԱԳ նախարարը ընդգծել է, որ այն իրավիճակը, որ այսօր ունենք, պայմանավորված է նրանով, որ դիմակայել ենք անհամաչափ ուժերի:


«Մենք բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս հանդիսացող մեր ազգային բանակի առջև, որ միասնաբար և հերոսաբար դիմակայեց Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջան-Թուրքիա-միջազգային ահաբեկչություն եռյակի սանձազերծած ագրեսիային և տապալեց այդ ցեղասպան դաշինքի՝ պատմական հայրենիքում հայ ժողովրդին ոչնչացնելու նկրտումները: Այն իրավիճակը, որ այսօր ունենք, պայմանավորված է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի: Ինչպես և մեր զինվորները, քույրերն ու եղբայրները Արցախում, հայ դիվանագիտությունը եղել է և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում: Եվ հատկապես այսօր մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորը և անհնարինը՝ իմաստավորելու մեր ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը և այդ ձևով վառ պահելու նրանց հիշատակը», - նշել է Արա Այվազյանը:

Նախարարը հավելել է. «Այժմ մենք ունենք հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, որոնց մասին ես հստակ բարձրաձայնել եմ, այդ թվում՝ երեկ հարցազրույցում և ԵԱՀԿ նախարարական խորհրդին ունեցած ելույթում: Հայ դիվանագիտությունը մեծածավալ աշխատանք ունի անելու այդ հրատապ հարցերի լիաժեք ու համապարփակ լուծման ուղղությամբ: Դիվանագիտությունը սիրում է լռություն: Ուստի ձեր թույլտվությամբ դիվանագիտությունը լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ այդ աշխատանքների արդյունքներն ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն»:

Դիտվել է՝ 1625

Մեկնաբանություններ